Հունվար 28, 2023 18:39 Asia/Tehran

Ուրբաթ օրը, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ոստիկանի կողմից 29-ամյա սևամորթ ամերիկացի Թայեր Նիքոլսին ծեծի ենթարկելու սրտաճմլիկ տեսարանի հրապարակումից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել ընդդեմ ոստիկանության և ամերիկացի պաշտոնատարների բռնի պահվածքի։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեմֆիսում, Բոստոնում, Չիկագոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, Պորտլենդում, Օրեգոնում և Վաշինգտոնում, ոստիկանության կիրառած բռնության հետևանքով  սևամորթ տղամարդու մահվան պատճառով։

ԱՄՆ-ն, որը հավակնում է  թե պաշտպանում է մարդու իրավունքները, մարդու իրավունքների ամենակոպիտ խախտողն է համարվում: Հարյուրավոր տարիներ է ,ինչ այդ երկրում սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում: Այնպես որ, որ սևամորթների նկատմամբ կրթական, մասնագիտական, սոցիալական խտրականությունը նորմալ պրակտիկա է դարձել այս երկրում:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խոսքով.«Ռասիզմն ամերիկացիների ԴՆԹ-ում է»: Վերջին տարիներին այս խնդրի դրսևորումներից է ամերիկյան ոստիկանության անսահմանափակ բռնությունները սևամորթների նկատմամբ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սևամորթները ամերիկյան ոստիկանության բռնության հիմնական զոհերն են, և այդ բռնության ծագումը վերադառնում է ամերիկյան հասարակության մեջ ռասիզմի խորը արմատների գոյությանը: Ամերիկյան ոստիկանության կողմից սևամորթների նկատմամբ ծայրահեղ բռնության հարցը, հատկապես այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում Դերեկ Շովին անունով սպիտակամորթ ոստիկանի կողմից դաժանաբար  սպանվեց սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդը լայն բողոքի արժանացավ Միացյալ Նահանգներն  աշխարհում:

 Վիճակագրության համաձայն՝ սևամորթները երեք անգամ ավելի շատ են սպանության ենթարկվում ոստիկանության կողմից, քան սպիտակամորթները։ Փաստորեն, ԱՄՆ-ում սպիտակ ռասիստների բռնությունների զգալի մասը ռասայական և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ սևամորթների դեմ է։ Իսկ ռասիստ սպիտակամորթ ոստիկանները մասնակցում են նրանց նկատմամբ բռնություններին: Այս հարցը ամերիկյան քաղաքներից մեկում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բողոքի ցույցերի ու անկարգությունների հիմնական պատճառներից մեկն է։ Չնայած ամերիկյան ոստիկանության վարքագիծը բարելավելու բազմաթիվ խոստումներին, այս առումով ոչ մի արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել: Ոստիկանության դաժանության շարունակությունը շատ դեպքերում հանգեցրել է սևամորթների վիրավորմանը և սպանությանը։

Այս առնչությամբ վերջին դեպքը Թայեր Նիքոլսի սպանությունն է, այս դեպքի մասին հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս դաժան ծեծը, որը հանգեցրել է այս սևամորթ երիտասարդի մահվանը։ Իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները ցույց են տալիս, որ համակարգված ռասիզմը մարդու իրավունքների ոտնահարման ցուցիչներից մեկն է ԱՄՆ-ում, նաև ոստիկանների շարունակական բռնությունները նրանց նկատմամբ շարունակվում են։ Թայեր Նիքոլսի սպանությունից հետո ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաշնային ոստիկանության բարեփոխումների ակտի հաստատման համար որը հայտնի է որպես «Ջորջ Ֆլոյդի արդարադատության գործադրում ոստիկանության կողմից», ճնշում է գործադրվելու կոնգրեսի վրա: ԱՄՆ-ի ոստիկանական բաժանմունքները հաճախ անտարբեր են անցնում այն ​​ոստիկանների նկատմամբ, ովքեր դաժանությամբ են վարվում կամ սպանում են սևամորթներին: Ամերիկյան դատական ​​համակարգը նույնպես շատ դեպքերում հանդուրժողականությամբ է վերաբերվել մարդասպան  են    սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունները:

Պիտակ