Կրեմլը «Աերոֆլոտի» վրա հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մտահոգիչ է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i235238-Կրեմլը_Աերոֆլոտի_վրա_հաքերային_հարձակման_մասին_հաղորդագրությունները_մտահոգիչ_է_անվանել
Հաքերային խմբերի կողմից «Աերոֆլոտի» ենթակառուցվածքների վրա ենթադրյալ հարձակումների մասին հաղորդագրությունները բավականին մտահոգիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2025 14:27 Asia/Tehran
  • Կրեմլը «Աերոֆլոտի» վրա հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մտահոգիչ է անվանել

Հաքերային խմբերի կողմից «Աերոֆլոտի» ենթակառուցվածքների վրա ենթադրյալ հարձակումների մասին հաղորդագրությունները բավականին մտահոգիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա է այն տեղեկությունը, որը կարդացել ենք հանրային տիրույթում, այն բավականին մտահոգիչ է», – ասել է նա։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հաքերային սպառնալիքը պահպանվում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ռուսական ընկերությունների համար։
«Հաքերային սպառնալիքը պահպանվում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների համար։ Իհարկե, ճշտելու ենք տեղեկությունը և սպասելու համապատասխան պարզաբանումների», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտնել էր տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով 42 չվերթերի չեղարկման մասին։ Այսպես՝ չեղարկվել էին Մոսկվայից Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մուրմանսկ, Օմսկ, Օրենբուրգ, Օրսկ, Սամարա, Պերմ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Տյումեն, Ուֆա, Չելյաբինսկ, Կիրովսկ, Էլիստա, Աստանա և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթերը։
Ուղևորները կարող են դիմել ուղեբեռի ստացման սրահ, ինչպես նաև գումարի հետ ստանել կամ վերաամրագրել տոմս առաջիկա տասը օրվա չվերթերից մեկի համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը զգուշացրել է, որ «Շերեմետևոյի» տոմսարկղերը ժամանակավորապես չեն գործում։

Sputnik