Մեկնաբանություն.Թեհրանի վճռական արձագանքը՝ ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական դիրքորոշմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192438-Մեկնաբանություն.Թեհրանի_վճռական_արձագանքը_ԱՄՆ_պետքարտուղարի_հակաիրանական_դիրքորոշմանը
Երկուշաբթի օրը Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագաքելով որոշ ամերիկացի պաշտոնյաների հոխորտանքներին ասել է.-«ԱՄՆ-ի կառավարությունը քաջ գիտակցում է, որ Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա կամ ոտնձգություն իր տարածքի և շահերի նկատմամբ և ագրեսորներին այնպիսի վճռական պատասխան կտա ,որ նրանք զղջան իրենց արածի համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2023 14:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Թեհրանի վճռական արձագանքը՝ ԱՄՆ պետքարտուղարի հակաիրանական դիրքորոշմանը

Երկուշաբթի օրը Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագաքելով որոշ ամերիկացի պաշտոնյաների հոխորտանքներին ասել է.-«ԱՄՆ-ի կառավարությունը քաջ գիտակցում է, որ Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա կամ ոտնձգություն իր տարածքի և շահերի նկատմամբ և ագրեսորներին այնպիսի վճռական պատասխան կտա ,որ նրանք զղջան իրենց արածի համար»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է իր որոշման վրա՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել:

Նա հավելել է, որ բոլոր տարբերակները սեղանին են, Իրանի հասանելիությունը միջուկային զենքին կանխելու համար: 

Այս մեղադրանքները հնչել են այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ միայն միջուկային զենք ստեղծելու ծրագիր չունի, այլև այդ ուղղությամբ էլ չի ընթանում։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն այս առնչությամբ ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ընդգծել է իր միջուկային գործունեության խաղաղ բնույթը, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցները նույնպես հաստատում են դա, և որ միջուկային զենքի ձեռքբերումը ԻԻՀ-ի ազգային անվտանգության դոկտրինում  ոչ մի տեղ չունի»։

Միևնույն ժամանակ, միջուկային զենք ձեռք բերելու Իրանի կողմից փորձեր արվելու և դա կանխելու Վաշինգտոնի վճռականության մասին ԱՄՆ պետքարտուղարի կեղծ և կրկնվող հայտարարություններն այն դեպքում են հնչում, երբ, ապացույցներն ու փաստերը և նույնիսկ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների դիրքորոշումները այս հարցի հակառակն են ցույց տալիս։ Այս կապակցությամբ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2022 թվականի նոյեմբերի կեսերին, ի պատասխան Իրանի կողմից միջուկային ռումբ ձեռք բերելու հնարավորության մասին հարցին, հայտարարեց, որ մենք չունենք տեղեկություն, որը ցույց կտա,որ Իրանը ներկայումս ունի ռազմական միջուկային ծրագիր: Նման գնահատական ​​են տվել նաև ԱՄՆ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները: ԱՄՆ-ի ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն՝ Հայնսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չունի որևէ պատճառ կամ ապացույց այն մասին,որ Իրանի իշխանությունները որոշել են միջուկային զենք ունենալ։

Իրականում, չնայած միջուկային զենք ձեռք բերելու Թեհրանի ջանքերի վերաբերյալ արևմուտքցիների անհիմն մեղադրանքներին, Իրանը կարողացել է մեծ չափով օգտագործել խաղաղ միջուկային տեխնոլոգիան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Հատկապես հաշվի առնելով Իրանի էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հեռանկարը, դիտարկվում է ատոմակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Քանանին ասում է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի դադարեցրել իր գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը միջուկային ոլորտում և որքան, որ երկրի զարգացումը պահանջի, Թեհրանը որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ հիմնվելով իր անօտարելի իրավունքի վրա կշարունակի իր այս ընթացքը: 

Մի խնդիր, որը մշտապես անհանգստացրել է ԱՄՆ-ին ​​և նրա եվրոպացի դաշնակիցներին, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմին, Իրանի խաղաղանպատակ միջուկային կարողությունների աճող զարգացումն է: Թեև Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնյութը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցների ընթացքում, սակայն Վաշինգտոնը և Թել Ավիվը դեռ պնդում են, որ  Իրանը  ռազմական սպառնալիք է ներկայացնում և հայտարարում են,որ այսպես կոչված, բոլոր տարբերակները սեղանին են: Իհարկե, Իրանի քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են, որ Իրանի վրա ցանկացած հնարավոր հարձակում, հատկապես նրա միջուկային օբյեկտների վրա, արժանանալու է Թեհրանի կոշտ  պատասխանին, և ջախջախիչ հարվածներ  են հասցվելու  ԱՄՆ-ի և սիոնիստական​​ռեժիմի  ռազմաբազաներին։