Մեկնաբանություն- ԻԻՀ-ի ռազմաօդային ուժերը զգալիորեն զարգացրել են ԱԹՍ-ների հզորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193078-Մեկնաբանություն_ԻԻՀ_ի_ռազմաօդային_ուժերը_զգալիորեն_զարգացրել_են_ԱԹՍ_ների_հզորությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ԻԻՀ բանակի  ռազմաօդային ուժերի  և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների, սպաների և ենթասպաների հանդիպման ժամանակ, բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին զեկույց է ներկայացրել օդուժի վերջին մեկ տարվա գործունեության վերաբերյալ և հայտնել է  ռազմաօդային ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հզորության 33 տոկոս զարգացման մասին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ-ի ռազմաօդային ուժերը զգալիորեն զարգացրել են  ԱԹՍ-ների հզորությունը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ ԻԻՀ բանակի  ռազմաօդային ուժերի  և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների, սպաների և ենթասպաների հանդիպման ժամանակ, բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին զեկույց է ներկայացրել օդուժի վերջին մեկ տարվա գործունեության վերաբերյալ և հայտնել է  ռազմաօդային ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հզորության 33 տոկոս զարգացման մասին: 

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կարողացել են անօդաչու թռչող սարքերի ոլորտում մեծ նվաճումների հասնել, որոնց շնորհիվ  Իրանը տարածաշրջանում դարձել է անօդաչու թռչող սարքերի առաջատար տերությունը։ Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը մեծացրել է երկրի անվտանգության և երկրի սահմանների պաշտպանության շրջանակը՝ ցամաքային ու ծովային սահմաններից  կիլոմետրեր հեռու։ Անցած տարիների ընթացքում կենտրոնանալով անօդաչու թռչող սարքերի քանակի և որակի երկու տարրերի վրա, Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը ուղեկցվել է զգալի զարգացմամբ,  իսկ այսօր անօդաչու թռչող սարքերի առումով  Իրանը դարձել է տարածաշրջանի առաջատար երկիրը  և իր ուրույն տեղն ունի այն երկրների շարքում, որոնք ունեն անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիա:

Բանակի համակարգողի տեղակալ ծովակալ Սայյարին ասում է.«Այսօր անօդաչու թռչող սարքը մեծ տեղ է գրավել զինված ուժերի, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մարտունակության բարելավման գործում և ընդգրկվել է մարտական ​​կազմակերպությունում: Այն առկա այլ զինտեխնիկաների հետ միասին բարձրացրել է մեր մարտունակնությունը՝ օրվա տեխնոլոգիային համապատասխան »:

Ի դեպ Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի օդային գերակայությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: 2021 թվականի ապրիլի վերջին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ, CENTCOM-ի ժամանակի հրամանատար, գեներալ Կեննետ Մաքքենզին հայտարարեց.-«Իրանն օգտագործելով տարբեր տեսակի մարտական ​​և հետախուզական անօդաչու սարքեր, մարտահրավեր է նետել տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային գերակայությանը: Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ առաջին անգամ ​​կորցնի իր օդային գերազանցությունը Կորեական պատերազմից հետո»։

Այս կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի 60 ներկայացուցիչներ նամակ են հղել այս երկրի նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով դիմակայել Թեհրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրին։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ «Հենրի Կուելարը» գլխավորելով 60 ամերիկացի օրենսդիրներից բաղկացած երկկուսակցական խումբը,  նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով  դիմակայել Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրին:Ինչը ցույց է տալիս, որ Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը, որը նրան դարձրել է աշխարհի անօդաչու թռչող սարքեր ունեցող  տերություններից մեկը, վախեցրել է Վաշինգտոնին ,ուստի վերջինս ցանկանում է կասեցնել  Իրանի  առաջընթացը: Քանի որ բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության ոլորտում Իրանի կարողությունները լիովին տեղական են և զարգացել են ներքին մասնագիտացման և արդյունաբերական հնարավորությունների շնորհիվ, ուստի ԱՄՆ-ն ի  վիճակի չէ կասեցնել նրա առաջընթացը։

Իրականում, ժամանակակից պատերազմների ոլորտում անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ առավելությունների շնորհիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ապավինելով սեփական մասնագետների  կարողություններին կարողացել է ռազմական ոլորտում ստեղծել  անօդաչու թռչող սարքերի հսկայական  ուժ, որը ի վիճակի է    հարձակողական և պաշտպանական ոլորտներում  դիմակայել   տարածաշրջանային և միջազգային թշնամիներին: