Մեկնաբանություն- Իրանն արձագանքել է Կոնգրեսում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող բանաձևի ընդունմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193348-Մեկնաբանություն_Իրանն_արձագանքել_է_Կոնգրեսում_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորմանն_աջակցող_բանաձևի_ընդունմանը
Փետրվարի 11-ին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն արձագանքել է ԱՄՆ Կոնգերսում Մոնաֆեղին ահաբեկական խմբավորմանն աջակցող բանձևի ընդունմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2023 07:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանն արձագանքել է Կոնգրեսում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող բանաձևի ընդունմանը

Փետրվարի 11-ին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն արձագանքել է ԱՄՆ Կոնգերսում Մոնաֆեղին ահաբեկական խմբավորմանն աջակցող բանձևի ընդունմանը:

Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է ահաբեկչությունը և ԻԼԻՊ-ի սցենարը որեպս գործիք կիրառել՝ Իրանը ոչնչացնելու համար, ինչպես արեց Սիրիայում ու Իրաքում: 
Օրերս, Կոնգրեսի 165 ծայրահեղական անդամներ, կրկնելով երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ մեղադրանքները, Իրանի ապագային աջակցելու պատրվակով, ընդունել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը և դրա ղեկավարին աջակցող բանաձև:
Բանաձևը ներկայացրել է Թոմ ՄաքՔլինթոքը: Բանաձևում, Իրանին մեղադրելով «մարդու իրավունքների ոտնահարման» մեջ, կոնգրեսականները սատարել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխ  Մարիամ Ռաջավիի՝  Իրանի ապագայի ծրագրին:
Իրանում ետղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, արևմտյան բլոկի առաջնորդ ԱՄՆ-ն, աջակցելով խռովություններին ու դատապարտելով խռովարարների նկատմամբ վերաբերմունքը, մի շարք պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ պաշտոնյաների ու կառույցների դեմ: Վաշինգտոնն Իրանի ժողովրդին աջակցելու մասին խոսում է մի իրավիճակում, երբ վերջին 40 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ այդ երկրի որդեգրած քաղաքականությունը վկայում է խորը թշնամանքի մասին: Իրանն ավելի քան 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների տակ:  
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն որդեգրեց հառավելագույն ճնշման քաղաքականություն և նոր ու ավելի խիստ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, մեծ վնաս պատճառելով այն ժողովրդին, որին աջակցելու մասին հիմա խոսում է: Վաշինգտոնը փորձեց վերջին անկարգություններն օգագործել Իրանի ներքին գործերին միջամտելու և նոր անկարգություններ հրահրելու համար:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը նույնպես փորձեց շահարկելով իրավիճակը, հասնել իր հակաիրանական նպատակների իրագործմանը: Խմբավորման ղեկավար Մարիամ Ռաջավին առաջիններից էր որ հայտարարեց անկարգությունների մասնակիցներին աջակցելու մասին: Իսկ ԱՄՆ-ն աջակցում է Մոնաֆեղին խմբավորմանը, որպեսզի այդպիով վերջինիս որպես գործիք կիրառի Իրանի դեմ:
Երբ ԱՄՆ-ն օկուպացրեց Իրաքը, անտեսելկով Մոնաֆեղին խմբավորման իրականացրած բազմաթիվ հանցագործությունները, այդ խմբավորման անդամների համար հնարավորություն սետղծեց տեղափոխվել Ալբանիա: Դրանով ԱՄՆ-ն նպատակ ուներ խմբավորման անդամներին օգտագործել այնպիսի նպատակների համար, ինչպես՝ լրտեսությունը և ահաբեկչական գործողությունները: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը հանել են ահաբեկչական խմբերի ցանկից:
Եվ հիմա, Կոնգերսում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող բանաձևի ընդունմամբ, Վաշինգտոնը հերթական քայլն արեց Իրանի ժողովրդին դիմակայելու ճանապարհին: ԱՄՆ-ն աջակցում է մի խմբավորման, որի անդամները սպանել են 17 հազար իրանցու և որը բացահայտորեն ցույց է տվել իր թշնամանքն Իրանի ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱՄՆ-ի պնդումները կեղծ են: