Փետրվար 20, 2023 17:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենի եվրոպական երկրներ ուղևորության նպատակն է՝ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատերազմի շրջանակները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս անսպասելի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բայդենը Եվրոպա այցի ժամանակ չի այցելի Ուկրաինա՝ անվտանգության խնդիրների պատճառով։Կիև ժամանելուց հետո Բայդենին դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ջո Բայդենը Լեհաստան այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել այդ երկրի նախագահի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ Բայց հանկարծակի որոշմամբ, նախքան Լեհաստան մեկնելը, ԱՄՆ նախագահը մեկնեց Ուկրաինա՝ մոտիկից գնահատելու Ուկրաինայում վերջին պատերազմական պայմանները։

Թվում է, թե Բայդենի եվրոպական այցի նպատակն է Ուկրաինայում պատերազմի առաջին տարելիցին իրավիճակի ընդհանուր գնահատումը և Եվրոպայում Վաշինգտոնի դաշնակիցների հետ համակարգումը ռազմական տեխնիկայի և տարբեր տեսակի զենքերի առաքումն Ուկրաինա ավելացնելու համար։ 

«Politico» ամսագիրը գրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների առաջին տարելիցին, Լեհաստան այցի նախօրեին, Վաշինգտոնը խնդրել է Կիևին ակտիվացնել հարձակումները ռուսական ուժերի դեմ՝ նախքան արևմտյան զենքի մատակարարումների նվազումը։ Այսպիսով, ակնկալվում է, որ Բայդենի այցից հետո ուկրաինական ուժերի դիրքորոշումը պետք է փոխվի հարձակողական դիրքի, որպեսզի նրանք կարողանան որոշակի ցամաքային առավելություններ ձեռք բերել լայնածավալ հարձակումներում։ Իհարկե, Ուկրաինայում պատերազմի իրավիճակն այժմ ձեռնտու է Ռուսաստանին՝ ծանր հարձակումներից հետո Դոնեցկի նահանգի Բախմուտի կարևոր քաղաքից ուկրաինական ուժերի դուրսբերմամբ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր հայտարարության մեջ ասել է, որ պատրաստ չէ ամեն գնով պաշտպանել Բախմուտին։ Վերջին ամիսներին ռուսական բանակը ակտիվացրել է իր հարձակումները Բախմուտի արևելքում, իսկ ուկրաինական բանակը չի կարողանում կռվել ռուսական ուժերի դեմ և բազմաթիվ զոհեր է տվել այս տարածաշրջանում։ Իհարկե, Վաշինգտոնը փորձել է նսեմացնել Ռուսաստանի հաղթանակը Բախմուտում: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է.«Ռուսական բանակը վերջին օրերին ձեռքբերումներ է ունեցել Բախմուտում և նրա շրջակայքում, և այդ զարգացումները նրանց համար իրական ռազմավարական արժեք չունեն»։

Թվում է, թե եվրոպական երկրներ Բայդենի այցի ընթացքում Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումն իր եվրոպացի դաշնակիցների վրա՝ հնարավորինս արագ Ուկրաինային զենքի ավելի շատ տեսակներ տրամադրելու համար, որպեսզի ուկրաինական ուժերը կարողանան հասնել ռազմական որոշակի ձեռքբերումների։ Այնուամենայնիվ, ուկրաինական պատերազմի անցյալ մեկ տարվան հայացք նետելով, պարզ է դառնում, որ ուկրաինական բանակը, չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքցիների հսկայական օգնությանը, չի կարողացել կասեցնել ռուսների առաջխաղացումը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիայի և Խերսոնի չորս նահանգներում:  Այժմ ռուսները փորձում են գրավել այս նահանգների, հատկապես Լուգանսկի ու Դոնեցկի կարեւոր տարածքները և կայունացնել իրենց դիրքերը։ Միևնույն ժամանակ, արևմտյան աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանը նախատեսում է լայնածավալ հարձակումներ իրականացնել 2023 թվականի գարնանը։ Այսպիսով, ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների ագրեսիվ մոտեցումը՝ մեծ քանակությամբ զենք և զգալի ֆինանսական օգնություն տրամադրելով, միայն կերկարաձգի պատերազմը և կավելանա երկու կողմից մարդկային զոհերի թիվը և Ուկրաինայում ավելի շատ ենթակառուցվածքների կոչնչացվեն: Արևմուտքցիները Ուկրաինայի նկատմամբ ունեն նույն վերաբերմունքը, ինչ որ անում էին Սիրիայում, աջակցելով ահաբեկչական խմբերին, Դամասկոսի օրինական կառավարությանը տապալելու համար:

Պիտակ