Մամուլի տեսություն 27-2-2023
Նովրուզի և իրանական նոր տարվա նախաշեմին ամբողջ Իրանում աստիճանաբար վերելք են ապրում տոնավաճառները։
Քեյհան օրաթերթ
Նովրուզի նախաշեմին տանավաճառների բարգավաճումը ողջ Իրանում
Իրանի տարբեր շրջաններից ստացված հաղորդումները վկայում են, որ տարվա վերջին օրերին տարբեր քաղաքներում նովրուզի շուկաներ են բացվում, և մարդիկ նոր տարվա նախաշեմին պատրաստում են անհրաժեշտ պարագաները գնելու համար։ Նովրուզի տոնի նախաշեմին սկսվել է նաև մարդկանց ճամփորդությունների պլանավորումը։
Վաթան էմռուզ օրաթերթ
Դաս, որը Պուտինը քաղեց եվրոպացի առաջնորդներին վստահելուց
Մինչ այժմ շատ է խոսվել ու գրվել ԱՄՆ-ի դերի ու ներդրման մասին՝ ազդելու Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշման վրա։ Այս համատեքստում, ըստ բազմաթիվ միջազգային վերլուծաբանների, ԱՄՆ-ն գլխավոր դերն է ունեցել Ուկրաինայում պատերազմն սկսելու գործում։ Ռուսաստանի ջանքերը՝ կոնսենսուսի հասնելու և ԱՄՆ-ի հետ բանակցելու համար Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը չանդամակցելու համար, մեծ ազդեցություն չթողեցին Բայդենի վարչակազմի վրա և ի վերջո հանգեցրին այս երկրի վրա ռազմական հարձակման: Եվրոպական երեք երկրներ՝ Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունեցել այս պատերազմում և հիմա, շարունակելով նախկին քաղաքականությունը, թույլ չեն տալիս հրադադար ու համաձայնություն Մոսկվայի ու Կիևի միջև։
Էթելաաթ օրաթերթ
Իսրայելի ոստիկանությունը ճնշել է Նեթանյահուի դեմ ամենամեծ ցույցը
Օկուպացված տարածքների բնակիչները դուրս են եկել մի քանի քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի, Հայֆայի և գրավված Երուսաղեմի փողոցներ՝ բողոքելու Նեթանյահուի կողմից արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ դիտարկվող դատական համակարգի բարեփոխումների դեմ, որոնք ոստիկանության միջամտությամբ վերածվել են բռնության։
Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ 300.000 ցուցարարներ ներկա են եղել փողոցներում եւ բողոքի ամենամեծ ցույցն են արել ընդդեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի։ Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ 300.000 ցուցարարներ ներկա են եղել փողոցներում եւ բողոքի ամենամեծ ցույցն են անցկացրել ընդդեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի։
Թել Ավիվում, օկուպացված Երուսաղեմում և Հայֆայում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ ութ շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են օկուպացված տարածքներում։ Սիոնիստական ռեժիմում իշխանության համար պայքարի և քաղաքական լարվածության շարունակության մեջ այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրվել է իր հակակաբինետային ցուցարարների նկատմամբ բռնություն հրահրելու մեջ։
Ջավան օրաթերթ
Իրանը Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացում
Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական տեղակալ Ալի Բաղերիի այցը Լատինական Ամերիկա Իրանի արտաքին գործերի նախարարի այս տարածաշրջան կատարած այցից մեկ ամիս անց հաստատումն է Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններն ամրապնդելու 13-րդ կառավարության կամքը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը Նիկարագուա կատարած այցի ընթացքում և լատինամերիկյան այս երկրի արտաքին գործերի նախարար Դենիս Մոնկադայի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի արտաքին քաղաքական դոկտրինի շրջանակներում Լատինական Ամերիկային նայելը մեր լուրջ մտադրությունն է»։
araratnews.am
Հայաստանյան պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ հարթակում ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փետրվարի 22-25-ը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։
«Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ հարթակում ևս ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի օր առաջ ապաշրջափակման ուղղությամբ՝ միջազգային գործընկերներին շարունակաբար ներկայացնելով ստեղծված իրավիճակը, որոնք վերահաստատվում են նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից օրերս ընդունված վճռով։
Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտության կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչն արձանագրվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի կողմից»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հովհաննիսյանը:
araratnews.am
Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով 1 քաղաքացի զոհվել է, 69՝ վիրավորվել
Երկուշաբթի օրը Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է մահացել, 69-ը՝ հոսպիտալացվել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
«Մալաթիայում երկրաշարժի հետևանքով այս պահին հայտնի է մեկ զոհի մասին։ Տուժած 69 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մենք ստացել ենք ավելի քան 20 ծանուցում շենքերի փլուզման մասին։ Փլուզված հինգ տների տարածքում այժմ ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում», - հայտնել է թուրք պաշտոնյան։
news.am
Բելառուսը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» համալիր՝ հրթիռների պաշարներով․ Լուկաշենկո
Ռուսաստանը Մինսկին մատակարարել է «Իսկանդեր» համալիր՝ դրա համար նախատեսված հրթիռներով, ինչպես նաեւ C-400 զենիթահրթիռային համակարգ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ՍԲ. Բելառուսն այսօր»-ը։
«Տարածաշրջանային ուժերի խմբավորման բելառուսական հատվածը զինելու համար ռուսական կողմը մեզ մատակարարել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ՝ հրթիռների անհրաժեշտ պաշարով։ Փոխանցվել է նաեւ C-400 հեռահար զենիթահրթիռային համակարգը։ Այն, ինչ դուք ուզում էիք, զինվորականները, ստացաք: Սա հզոր զենք է»,- ասել է Լուկաշենկոն։
armenpress.am
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը:
Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:
armenpress.am
Ռուսաստանը շարժական հիվանդանոց է ուղարկել Սիրիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շարժական հիվանդանոց է ուղարկել Սիրիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար, լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Առողջապահության նախարարության աղետների բժշկության դաշնային կենտրոնի շարժական բազմապրոֆիլ հոսպիտալը: Բեռը տեղ կհասցնի Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Ռուսլան» ռազմափոխադրող ինքնաթիռը։ Նաև առաջիկա օրերին արաբական հանրապետություն կուղարկվի բժիշկների բազմամասնագիտական թիմ, որի կազմում կլինեն վիրաբույժներ, վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ, վարակաբաններ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկներ, միջին բուժանձնակազմ», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք մշտապես ընդլայնում ենք փոխգործակցությունը սիրիացի գործընկերների հետ և պատրաստ ենք նրանց անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել։ Առաջիկայում նախարարի հանձնարարությամբ շուրջ 40 մասնագետ բժիշկներ կմեկնեն Սիրիա՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար», - լրագրողներին ասել Է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Շարժական հիվանդանոցի հետ միասին Սիրիա է ուղարկվել հումանիտար օգնություն՝ 15 տոննա դեղորայք, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության իրեր։ Ըստ հաղորդագրության՝ հումանիտար օգնությունը հավաքվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից՝ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան հետ միասին։