Էրդողանին մտահոգում է իշխանության ղեկին Ասադի մնալը և ԻԼԻՊ-ի պարտությունը
Ստամբուլի գրավման 563-ամյակի արարողությանն ունեցած ելույթում , Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայի ճգնաժամին ՝ Իրանին , Ռուսաստանին և ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և սիրիացի երեխաներին սպանելու մեջ : Իր խոսքն ուղղելով այդ երկրներին , Էրդողանն ասել է.-«Երեխաներին սպանելով , չեք կարող հաղթել ԻԼԻՊ-ին» :
Ռեջեբ Թայիբ Էրդողանը , որի խոսքերում ակնհայտորեն նկատելի էր Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրապարակային պարտությունների համար զայրույթը , ասել է , որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ լուծումն ՝ իշխանության ղեկից Ասադի հեռանալն է : Էրդողանն այնպիսի հանգամանքներում է այդ խոսքերն արտահայտել , երբ նույնիսկ Սիրիայի քաղաքական իրադարձություններում Թուրքիայի նախկին դաշնակիցներն այնքան էլ համոզված չեն , որ Ասադի հեռացումը երկրի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է :
Էրդողանի մտահոգությունների արմատը պետք է որոնել երկրի ներքին , նաև Միջին Արևելքում տարածաշրջանային իրադարձություններում : Ներքին բեմում , Էրդողանին , որ վարչապետ ՝ Ահմեդ Դավութօղլուին և այսպես կոչված Թուրքիայի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականության ճարտարապետին հարկադրեց հրաժարական ներկայացնել , այսօր մտահոգում է արտաքին քաղաքականության համար որոշակի ստրատեգիա չունենալու հարցը : Ուստի նա շեշտը դնում է Միջինարևելյան հավասարություններում Թուրքիայի նախկին մարտավարության գլխավոր կետի վրա ՝ Սիրիայի ճգնաժամը միմիայն Ասադի հեռացմամբ կարգավորելու միջոցով :
Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար ԱՄՆ-ի դիրքորոշման փոխվելը և Սիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորումը , վկայում են այն մասին , որ վերտարածաշրջանային ուժերը վերանայում են իրենց դիրքորոշումը , սակայն այս փոփոխությունն առթել է Էրդողանի զայրույթը :
Նա գտնում է , որ Սիրիայի հյուսիսային շրջաններում սիրիացի քրդերի և Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցության հզորացումն առնչվում են միմյանց հետ : Նրանց ահաբեկիչ անվանելով և նրանց դեմ պայքարի պատճառաբանությամբ , , երկրում անվտանգության այնպիսի միջավայր է ստեղծել , որ նույնիսկ մինչև խորհրդարանի քուրդ պատգամավորների դատական անձեռնմխելիության չեղարկումն , առաջ է տարել իր քաղաքականությունը : Ստամբուլի գրավման 563-ամյակի արարողությանն ունեցած ելույթում , Թուրքիայի ղեկավարն ասել է , որ Քուրդստանի բանվորական կուսակցության դեմ օպերացիան , մինչև կուսակցության ամբողջական մաքրագործումը շարունակվելու է երկրի սահմաններից ներս և արտերկրում : Սակայն սա ներքին ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված Էրդողանի մտահոգության մի մասն է :
Սիրիայում հրապարակային մարտերում ԻԼԻՊ-ի պարտությունը և Միջինարևելյան հավասարություններում այդ երկրի ճնշման լծակի ազդեցության նվազման հետ կապված մտահոգությունը , համարվում է Էրդողանի մոլորության գլխավոր պատճառը ՝ Միջին Արևելքում և միջազգային մասշտաբով Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի պարտության համար : Ուստի Էրդողանը հուսով է , որ ինչպես անցյալ տարի Ստամբուլի պաշարման արարողությունից քաղաքական ու քարոզչական շահեր հետապնդելով , կարողացել է իր կուսակցության համար խորհրդարանական հաղթանակ ապահովել , այս անգամ էլ արարողությունն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելով , կարող է ճգնաժամի պատասխանատվությունը բարդել այլոց ուսերին և արդարացնել արտաքին քաղաքականության դաշտում իր ձախողումը : Այս դիվանագիտությունը մինչ օրս Թուրքիայի ժողովրդին ծանր ծախսեր է պարտադրել :