Մամուլի տեսություն 10-3-2023
Նովրուզի նախօրեին Թեհրանի քաղաքապետարանը սկսել է նովրուզի տարրերի տեղադրումը, և քաղաքում պատրաստվում է սկսել ծաղիկների ու բույսերի շքերթ կազմակերպել։
Համշահրի օրաթերթ
Քաղաքում կմեկնարկի ծաղկաբույսերի քարավանը
Թեհրանի քաղաքապետարանի խոսնակը պարզաբանել է Թեհրանում Նովրուզի հատուկ ծրագրերի մասին և հայտնել, որ ծաղկի և բույսերի քարավանը մեկ շաբաթ կմեկնի քաղաք։ Աբդուլ Մոթահար Մոհամմադ Խանին ասել է.«Մայրաքաղաքը նոր տարվան նախապատրաստելուց բացի, Թեհրանի քաղաքային գեղեցկացման կազմակերպությունը նախատեսում է ինչպես նախկին տարիները իրականացնել Նովրուզի խորհրդանիշները ներկելու ծրագիրը քաղաքի գլխավոր հրապարակներում այդ թվում՝ Հաֆթսին, Սավզե, Նովրուզի ձվերը և այլն»: Նախորդ տարիների համեմատ այս տարի տարբերությունը քաղաքապետարանի օրակարգում առկա լուսավորության մեծ ծրագիրն է: Լույսի և քաղաքային լուսավորության ոլորտի արվեստագետների և կատարողների կողմից պատրաստվել են 50 արվեստի գործեր լուսային կառույցներում։
Իրան օրաթերթ
Instax, այրված քարտը, որն օգտագործվել է Կառավարիչների խորհրդում Արևմուտքի նախագծի ձախողման վրեժը լուծելու համար
Գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում Արևմուտքի կողմից հակաիրանական բանաձև չընդունելուց հետո, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, իսկ եվրոպական եռյակը փակեց ձախողված մեխանիզմը, որը ստեղծել էր Իրանի հետ առևտուրն ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար։ 4 տարի է անցել այն օրվանից, երբ ՀԳՀԾ-ն փրկելու եվրոպական քաղաքական ժեստերով INSTEX-ը գործարկվեց մեծ ուշացումով։Այս մեխանիզմը հանդիսանում է ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու Եվրոպայի խոստման մի մասը, որը փայլուն պատմություն չունի։
Ջավան օրաթերթ
ԱՄՆ թույլ է տվել Իրաքին բաց թողնել 500 միլիոն դոլարի իրանական փողերը
Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է. Ամերիկան թույլ է տվել իրաքյան բանկերում վճարել 500 միլիոն դոլարի իրանական փող։
Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին Իրաքում իրանական փողերի արգելափակման առնչությամբ ասել է.«Իրաքը Իրանի էլեկտրաէներգիայի և գազի գումարները մուտքագրում է Իրանի գազի ազգայինընկերության բանկային հաշվին, սակայն դա չի նշանակում, որ Իրանը հասանելիություն կունենա այդ միջոցներին»:
Էթեմադ օրաթերթ
Վերջին 2 ամսում 180 հազար ամերիկացի կորցրել է աշխատանքը
Ամերիկյան ընկերությունները հունվար և փետրվար ամիսներին աշխատանքից ազատել են 180 հազար մարդու, ինչը 2009 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Հունվար և փետրվար ամիսներին ամերիկյան ընկերությունների կրճատումները հասել են 2009 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Տեխնոլոգիաների ոլորտը բաժին է ընկել ԱՄՆ-ում այս երկու ամսվա ընթացքում 180,000 աշխատողների ավելի քան մեկ երրորդին:
araratnews.am
Էրդողանը ստորագրել է Թուրքիայում ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը․ հայտնի է օրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։ Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Կիլիչդարօղլուն։
araratnews.am
Չինական ռազմարդյունաբերությունը 2022թ․-ին համագործակցել է Ռուսաստանի հետ՝ չնայած պատժամիջոցներին
Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրը 2022 թվականին համագործակցել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով որոշ մաքսային փաստաթղթեր։
Միաժամանակ, հեռուստաալիքն ընդգծում է, որ չկա որևէ ապացույց, որ Ռուսաստանի ստացած ապրանքներն ուղղակիորեն օգտագործվել են Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն մինչև անցյալ տարվա նոյեմբերի կեսերը չինական պաշտպանական ձեռնարկություններից մեկը, որը 2013 թվականից գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, առնվազն մեկ տասնյակ բեռ է ուղարկել ռուսական ընկերությանը՝ նույնպես պատժամիջոցների տակ։ Դրանք ներառում էին ուղղաթիռների մասեր և հրթիռների ռադիոսարքավորումներ, հայտնում է CNN-ը: Իր հերթին, ռուսական ընկերությունն իբր պահեստամասեր և մի քանի ուղղաթիռներ է մատակարարել չինական ընկերությանը։
Հեռուստաալիքը նշում է, որ վերջին տասնամյակներում Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմաարդյունաբերական ոլորտում առևտրային համագործակցությունն ամրապնդվում է։ Իսկ պատժամիջոցների ֆոնին Մոսկվայի և Պեկինի միջև «կայուն կապեր» են ձևավորվել։
Միաժամանակ, Չինաստանի ԱԳՆ-ն, ըստ CNN-ի, համապատասխան հարցին ի պատասխան ասել է, որ «իրավիճակից տեղյակ չէ»՝ ընդգծելով, որ Պեկինը «խստորեն կանգնած է երկխոսության և խաղաղության կողքին»։
armenpress.am
Ռաֆայել Գրոսին երկրորդ ժամկետով վերընտրվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը երկրորդ ժամկետով վերընտրել է գործող գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր Twitter-ում այդ մասին գրառում է արել Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը պարոն Ռաֆայել Մարիանո Գրոսիին նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն երկրորդ ժամկետով, որը կավարտվի 2027 թ. դեկտեմբերի 2-ին», - նշել է Ուլյանովը:
aysor.am
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում, Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Սադիր Ժապարովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ղրղզստանը կարևոր նշանակություն է տալիս համագործակցությանը ՀԱՊԿ-ի հետ՝ որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի։
Ռազմական, տեղեկատվական և հումանիտար բնույթի միջոցառումները համակարգելու նպատակով Ղրղզստանը նախատեսում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններն այս տարի անցկացնել իր տարածքում»,- նշված է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
armenpress.am
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չէր ընդունել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանաձևը, որով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին կոչ Է արվում ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից: Փաստաթղթին կողմ էր քվեարկել 103 օրենսդիր, դեմ՝ 321-ը։
«Սիրիական ճգնաժամը շուտով կբոլորի իր 13 տարին, այն հանգեցրել Է առնվազն 350 հազար մարդու մահվան, ևս 14 միլիոն մարդ մարդասիրական օգնության խիստ կարիք ունի: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն առաջվա պես կարծում է, որ դեռ վաղ է զորքերը դուրս բերել, և մտադիր չԷ դադարեցնել իր անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում», - ասել է Մաո Նինը։
Նա նշել է, որ «Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ իրապես հարգել մյուս պետությունների ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը»:
Դրա հետ մեկտեղ դիվանագետը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները Սիրիայի դեմ, ինչպես նաև վերջ դնել արհեստական կերպով հումանիտար աղետ ստեղծելուն ու խորացնելուն։