Մարտ 13, 2023 11:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ի պատմական անկումը «սեփական ետնաբակում»

Հայտարարելով 2024թ կայանալիք նախագահական ընտրությունների մասին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Լատինական Ամերիկայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, նշելով. «Միացյալ Նահանգներն անկում է ապրում: Այդ երկրի վարած բոլոր քաղաքականություններն անկումային են»:

Մադուրոն հայտարարել է. «ԱՄՆ-ն անկում է ապրում և այդ երկիրը ոչինչ չունի առաջարկելու Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի բնակիչներին: Նրանց վարած բոլոր քաղաքականությունները հետընթաց են ապրում»: 
ԱՄՆ-ի անկման հարցն արդեն  վաղուց է արծարծվում ոչ միայն մրցակից երկրների, այդ թվում՝  Ռուսաստանի, Իրանի և Վենեսուելայի կողմից, այլ նաև արևմտյան ակադեմիական և քաղաքական շրջանակներում։ Ընդդիմադիրները համոզված են, որ աշխարհում, հատկապես Լատինական Ամերիկայում, որը Վաշինգտոնը համարում է իր «ետնաբակը», ԱՄՆ-ի հեգեմոնիան նվազում է, ինչը տեսանելի է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև փափուկ ուժի ոլորտում:  
Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների քաղաքացիների կարծիքն ԱՄՆ-ի նկատմամբ բացասական է և Միացյալ Նահանգները, որ նախկինում աշխարհի ամենասիրված երկրներից էր, այժմ հայտնվել է ամենաչսիրվածների թվում:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նույնեպս հայտարարել է. «ԱՄՆ-ն անկում է ապրում: Եվ իրավիճակը, որում հայտնվել են ամերիկացիները, երկար արմատներ ունի: Սա պատմության ըթնացքում նրանց վարած քաղաքականությունների ու ստեղծած իրավիճակի արդյունքն է, որը հեշտությամբ չի կարող լուծվել: Սա է աստվածային ավանդույթը, նրանք դատապարտված են անկման և համաշխարհային իշխանության բեմից անհետանալու»:
ԱՄՆ ներսոմ և արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող միտումները վկայում են այդ երկրի հզորության աստիճանական անկման մասին: ԱՄՆ ԶՈՒ միավորված  շտաբերի  նախկին ղեկավար, ծովակալ Մայք Մալենն ամերիկացի զինվորականներից է, ով ընդունել է այս փաստը։ Նա նշում է, որ ԱՄՆ-ն գնում է դեպի անկում և կփլուզվի, եթե իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեն:
ԱՄՆ հզորության անկման հարցը քննարկվել է տարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական ասպեկտներից: Սակայն դրա ամենակարևոր խորհրդանիշներից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ծայրահեղական կողմնակիցների կողմից Կոնգրեսի վրա իրականացված հարձակումն էր, որը շատ փորձագետների կողմից դիտվեց որպես ԱՄՆ քաղաքական անկման նշան:
Անդրադառնալով ԱՄՆ-ի տնետըսկան անկմանը, Ջո Բայդենն ասել է. «Որոշ երկրներ այս հարցում առաջ են անցնում ԱՄՆ-ից»:
Նա նշել է, որ թեև Նահանգները դեռևս աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, սակայն կորցնում է իր դիրքը որպես երկիր:  Բայդենն անդրադարձել է տարբեր տնտեսական և սոցիալական ցուցանիշների և այդ ոլորտներում ԱՄՆ-ի տվյալներին, ինչի արդյունքում պարզվել է, որ «ԱՄՆ-ի անկումը»  գործընթաց է, որը վաղուց է սկսվել։

Պիտակ