Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի Կատար
https://parstoday.ir/hy/news/iran-i223568-Իրանի_Իսլամական_Հանրապետության_նախագահը_կայցելի_Կատար
ԻԻՀ նախագահը հաջորդ շաբաթ մեկնելու է Կատար՝ մասնակցելու Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 16:06 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի Կատար

ԻԻՀ նախագահը հաջորդ շաբաթ մեկնելու է Կատար՝ մասնակցելու Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Մասուդ Փեզեշքյանը, երկուշաբթի օրը, 30 սեպտեմբերի 2024-ին, գլխավորությամբ մի բարձրաստիճան պատվիրակության հետ մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Ասիական համագործակցության երկխոսության ֆորումը, որը հայտնի է որպես ACD, բաղկացած է 35 ասիական երկրներից, որոնք ավելի քան 20 տարի խթանում են ներասիական երկխոսությունը՝ նպատակ ունենալով իրականացնել տարբեր համագործակցության նախագծեր և ծրագրեր տնտեսական և մշակութային ոլորտներում:

Իրանական 1402 թվականից (2023-ի հոկտեմբերից) այս ժողովի նախագահությունը ստանձնել է Իրանը։