Աստանան հյուրընկալել է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը
Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստը:
Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միությունում առկա խնդիրները և որոշ երկրների հետ այդ միության անդամ պետությունների առևտրային համագործակցությունը:
Եվրասիական տնտեսական գերագույն խորհուրդը վերազգային կառույց է, որի մաս են կազմում անդամ պետությունների նախագահները:
Եվրասիական տնտեսական միության պետություններն ընդգրկում են ավելի քան 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք և ունեն ավելի քան 180 միլիոն բնակիչ:
2013 թվականին այդ միության համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4 հազար միլիարդ դոլար:
Եվրասիական տնտեսական միության աշխատանքներն սկսվելով, նախատեսված է առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքների շրջանակում մեծ շուկայի ստեղծումը, որի նպատակն է լինելու անդամների միջև առևտրի բարելավումը և դյուրությունների ստեղծումը:
Այս միության նպատակներն են՝ ապրանքի, կապիտալի և մարդուժի ազատ փոխանակումը և էնեգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ու տրանսպորտի ոլորտներում համատեղ քաղաքականության որդեգրումը:
Մաքսային օրենքների կրճատումը և մաքսային գորրծընթացները դյուրացնելու նպատակով անդամ պետությունների միջև միասնական մաքսային սակագնից օգտվելն այդ միության մյուս նպատակներն են համարվում:
Որոշ դիտորդներ գտնում են, որ որպես այդ միության հիմնադիր անդամ՝ Ռուսաստանը ձգտում է տարբեր, այդ թվում քաղաքական ու տնտեսական ոլորտներում վերականգնել իր համագործակցությունը նախկին Խորհրդային միության պետությունների հետ:
Մեկ տարի առաջ ստեղծված ԵՏՄ-ի գործունեության արդյունքում անդամ պետությունների միջև ստեղծվել է ընդհանուր մեծ շուկա:
ԵՏՄ-ն ստեղծվել է նախորդ տարիների ընթացքում ասոցացման և ազգային տնտեսության զարգացման նպատակով միության անդամ պետությունների ձեռնարկած քայլերի արդյունքում:
Ոմանք գտնում են, որ ԵՏՄ-ի արագ զարգացումն այդ երկրների տարածքում ազատ առևտրի համակարգ ստեղծելու արդյունքն է:
Իրականում այդ քայլը ենթահող ստեղծեց մաքսային միության ստեղծման համար: Մյուս կողմից, ԵՏՄ-ի անդամ պետությունները կախվածություն ունենալով Ռուսաստանից և միմյանցից, կենտրոնացել են նախնական նյութերի փոխակերպման և պատրաստ արտադրանքների ստեղծման վրա: Այդ իսկ պատճառով այդ երկրներն աչք են հառել միջազգային ֆինանսական կառույցների վրա, տարբեր բաժիններում ներդրում կատարելու համար:
ԵՏՄ անդամ պետությունների միասնական կողմնորոշումը որոշիչ կլինի այդ միության նպատակների իրագործման ճանապարհին:
Անկասկած ԵՏՄ-ն վերջնականապես հաստատելու է այն գործեղանակները, որոնց շուրջ ավելի վաղ համաձայնություն էր կայացել անդամ երկրների մաքսային ու տնտեսական բաժինների փորձագետների միջև: