Մեկնաբանություն.Ասադի Ռուսաստան կատարած այցի օրակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195438-Մեկնաբանություն.Ասադի_Ռուսաստան_կատարած_այցի_օրակարգը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի, մարտի 14-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա և չորեքշաբթի օրը հանդիպել ու զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 14:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ասադի Ռուսաստան կատարած այցի օրակարգը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի, մարտի 14-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա և չորեքշաբթի օրը հանդիպել ու զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերջին 12 տարիների ընթացքում Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները զարգացում են ապրել: Ահաբեկչության դեմ Սիրիայի պայքարում այս երկրին մեծ օգնություն են ցուցաբերել Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը բազմիցս խոստովանել է,որ Մոսկվան և Թեհրանն աջակցում են   Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում։ Ասադի այցերը Թեհրան և Մոսկվա, միաժամանակ ընդգծելով Իրանի և Ռուսաստանի հետ Դամասկոսի հարաբերությունների ամրապնդումը, նաև առիթ է այս երկրների պաշտոնյաների հետ խորհրդակցելու Սիրիայի և տարածաշրջանի հետ կապված տարբեր հարցերի շուրջ։

Պուտինն ու Ասադը վերջին անգամ հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահն այցելել էր Մոսկվա։ Ասադը նախկինում մի քանի անգամ մեկնել էր Մոսկվա՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններ վարելու համար:  2018 թվականի մայիսին, 2017 թվականի նոյեմբերին և 2015 թվականի հոկտեմբերին Սիրիայի նախագահն այցելել էր Ռուսաստան։ Ռուսաստանի և Սիրիայի նախագահները վիրտուալ հանդիպում են անցկացրել նաև 2020 թվականի նոյեմբերին և հեռախոսազրույց են ունեցել այս տարվա փետրվարի սկզբին։ Մյուս կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին տարիներին երկու անգամ այցելել  է Սիրիա՝ 2017-ի Դեկտեմբերին եւ 2020-ի հունվարին՝ Բաշշար Ասադի հետ հանդիպելու համար։ Այս այցելությունները ցույց են տալիս Դամասկոսի և Մոսկվայի ընդհանուր մոտեցումը հարաբերությունների շարունակման և ամրապնդման վերաբերյալ։

Ուկրաինական պատերազմից հետո սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Մոսկվա։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարին և շարունակվում է։ Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումները և աջակցությունը Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ և ասել,-«Սա իմ առաջին այցն է ուկրաինական պատերազմից հետո, հերթական անգամ Սիրիայի աջակցությունն եմ հայտնում Ռուսաստանին՝ նացիզմի դեմ պատերազմում,որին  աջակցում է Արեւմուտքը»:

Լրատվական աղբյուրները հայտնել էին, որ մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Թուրքիան այն երկրներից է, որն ահաբեկիչների դեմ Սիրիայի մղած պայքարի ժամանակ աջակցել է Դամասկոսի համակարգի դեմ որոշ ահաբեկչական խմբավորումներին, իսկ այժմ Սիրիայի որոշ հատվածներ օկուպացված են Թուրքիայի կողմից։ Իրանն ու Ռուսաստանը, սակայն, պաշտպանեցին Դամասկոսի համակարգին ահաբեկիչների դեմ: Իրանը միշտ փորձել է  դիվանագիտական գործունեության շրջանակում և հաշվի առնելով Սիրիայի  ժողովրդի պահանջները, քայլեր կատարել ի նպաստ այդ երկրում տիրող  ճգնաժամի կարգավորմանը: Սիրիայի հարցով քառակողմ նիստն ընդառաջվեց Թեհրանի կողմից ,որը դիվանագիտական գործունեության շրջանակում է: 

Թուրքիան վերջին ամիսներին բազմիցս հանդես է եկել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ: Թվում է, թե Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կքննարկվի Ասադի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Նախկին դիվանագետ և ՌԴ ԱԳ նախարարության  խորհրդական Ռամի ալ-Շաերը հայտարարել է,«Ակնկալվում է,որ Մոսկվայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Վլադիմիր Պուտինն իրենց բանակցություններում կկենտրոնանան Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների վերսկսման վրա։