Մեկնաբանություն- Չինաստանի զեկույցը՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i196234-Մեկնաբանություն_Չինաստանի_զեկույցը_ԱՄՆ_ում_մարդու_իրավունքների_խախտումների_վերաբերյալ
Չինաստանը հրապարակել է իր զեկույցը, 2022 թվականին ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 14:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չինաստանի զեկույցը՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Չինաստանը հրապարակել է իր զեկույցը, 2022 թվականին ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Այդ զեկույցում անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի աննախադեպ անկմանը և քննադատության է ենթարկվել Վաշինգտոնը, այդ երկրի քաղաքացիների տարրական իրավունքներն ու ազատություններն անտեսվելու պատճառով: 

Չինաստանի Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակի հրապարակած «2022 թվականին ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտման մասին» զեկույցում ասված է-«ԱՄՆ-ում առկա են այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպես՝ ռասայական խտրականությունը, հրազենային բռնությունները,  ոստիկանների բռնությունները և հարստության անարդար բաշխումը»:

«Ամերիկյան ոճի ժողովրդավարությունը կորցրել է իր հանրային աջակցությունը և  ֆինանսական աջակցությունների միջոցով փորձ է արվում գաղտնի փոխել առաջիկա ընտրությունների արդյունքները:Միացյալ Նահանգներում մարդիկ գտնվում են  իրավապահ  ուժերի սպառնալիքների թիրախում, և դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ​​իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան»,ասված է զեկույցում:

Չինաստանի կառավարությունը  ամեն տարի հրապարակում է ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին  զեկույց, որի նպատակն է լուսաբանել այդ երկրի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների  բնույթը:

ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ տարեկան զեկույց ներկայացնելով Չինաստանը փորձում է քննարկելով այդ երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերը,  աշխարհի հասարակական կարծիքին բացատրել հենց այդ երկրի քաղաքացիների, հատկապես գունամորթների նկատմամբ Սպիտակ տան վարած քաղաքականության և ծրագրերի իրական բնույթը : 

Գլոբալիզացիայի հետազոտությունների ամերիկյան կենտրոնի հետազոտող Սթիվեն Լենդմանը ասում է.-«ԱՄՆ-ն  միայն խոսքով դեմոկրատական ​​երկիր է, բայց գործնականում, ունենալով  հազարավոր բանտարկյալներ,  ունի ամենամեծ թվով բանտերը և մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշը որպես գործադիր բարձրագույն պաշտոնյա, խոշտանգումների քաղաքականությունը օրինական հայտարարեց, և դա ոտնահարեց բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝  մուսուլմանների իրավունքները»։

Չնայած մարդու իրավունքների վերաբերյալ իր հավակնություններին, ԱՄՆ-ի կառավարությունը մարդու իրավունքների չափանիշների պահպանման առումով սև վկայական ունի  և ուղղակիորեն ու  անուղղակիորեն  ոտնահարում է այլ երկրների մարդու անօտարելի իրավունքները:

Այլ երկրներում հատկապես Իրաքում և Աֆղանստանում պատերազմ հրահրելը, , ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ուղղակի խախտումներից է միջազգային ասպարեզում։

Անկախ  և Միացյալ Նահանգների գերիշխանական քաղաքականությանն ընդդիմացող երկրների դեմ միակողմանի, հատկապես դեղորայքի ոլորտում պատժամիջոցների կիրառումը Միացյալ Նահանգների կողմից մարդու իրավունքների անուղղակի խախտումներից է։

ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Չինաստանի զեկույցում նշվել է.«Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ավելի քան 20 երկրների դեմ, այդ թվում՝ Կուբայի՝ 1962 թվականից, Իրանի՝ 1979 թվականից, Սիրիայի՝ 2011 թվականից և Աֆղանստանի դեմ վերջին տարիներին»։

Այս երկրի ներսում և դրսում ԱՄՆ-ի վարած  մարդու իրավունքների դեմ քաղաքականության  խորությունը պատճառ է դարձել,որ ԱՄՆ-ն աշխարհում ճանաչվի,որպես մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողը:

ԱՄՆ-ի կառավարությունը մարդու իրավունքների հարցը վերածել է Սպիտակ տան գերիշխանությանն ընդդիմացող  երկրների դեմ քաղաքական ճնշում գործադրելու և հոգեբանական պատերազմ սանձազերծելու  գործիքի, որն, իհարկե, կորցրել է իր արդյունավետությունը և  տարբեր երկրներում մարդիկ այլևս չեն հավատում մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն հայտարարություններին: