Ֆրանսիայի խաղաղության նախագիծը և պաղեստինցիների իրավունքների մոռացության մատնվելը
Փարիզյան նիստի շեմին, ՀԱՄԱՍ-ի ղեկավարները համոզմունք են հայտնել,որ Խաղաղության միջազգային խորհրդաժողովի կայացմանն ուղղված Ֆրանսիայի նախագիծը լոկ քաղաքականություն է` Պաղեստինի ժողովրդին զբաղեցնելու և փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքը մոռացության մատնելու համար:
Իհարկե Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ՝ Մահմուդ Աբբասը հայտնել է ,որ կողմ է այդ նախագծին: Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) վերջերս ԱԳ նախարարների նիստում աջակցել է Պաղեստինյան հարցի կարգավորման գործում միջազգային շրջանակների ներգրավվածությունն ընդլայնելու Ֆրանսիայի նախագծին: Նախատեսված է հունիսի 3-ին աշխարհի մի քանի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում: Հանդիպման թեման հաշտության բանակցություններն են: 2015 թ.-ին Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար՝ Լորան Ֆաբիուսը ներկայացրեց Պաղեստինա-իսրայելական խաղաղության բանակցությունների վերականգմանն ուղղված իր երկրի խաղաղության նախագիծը: Ներկայումս այդ երկրի պաշտոնատարները ձգտում են իրագործել այն:
Պաղեստինա-իսրայելական բանակցությունները դադարել են Նեթանյահուի կառավարության իշխանության գալուց հետո: Ֆրանսիայի նախագիծը նախատեսում է Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցիների ու այլ երկրների պաշտոնյաների խորհրդակցությունը: Ֆրանսիան նպատակ ունի միջազգային դարձնել այդ նախագիծը: Նախագծում հստակորեն ասված է.«Առանց զենքի ու զինված ուժերի հարգել պաղեստինյան երկրի ինքնիշխանությունը»,որը նշանակում է առանց զենքի պաղեստինյան պետություն ստեղծել: Պաղեստինցիներն դա մեծ արտոնություն են համարում սիոնիստների համար:
Ֆրանսիայի նախագծում նաև հստակորեն խոսվել է Իսրայելն առանց պաղեստինցների՝ որպես հրեական մի երկիր ընդունելու և Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը երաշխավորելու մասին: Անվտանգության միջոցների կիրառմանը և Գազայի դիմադրության ճնշմանը զուգահեռ ՝ հրեական ինքնությամբ Սիոնիստական ռեժիմի ընդունումը փաստորեն այդ նախագծում սիոնիստների համար նախատեսված կարևոր արտոնություններ են :
Սկզբից Ֆրանսիայի նախագիծն առթել է Դիմադրության և պաղեստինյան այլ խմբերի հակազդեցությունը: ՀԱՄԱՍ շարժման ավագ անդամ՝ Սամի Աբու Զահրին հայտարարել է.«Մենք այդ նախագիծը մերժում ենք և համոզված ենք, որ դա անվճար ծառայություն է Իսրայելի օկուպանտ ռեժիմին: Պաղեստինի ազատագրման գործադիր կոմիտեի անդամ՝ Ջամիլ Շահադեն ասել է.«Այս նախագծի վերաբերյալ Մահմուդ Աբբասին տված համաձայնությունը անձնական որոշում է ,որը չունի ազգային երաշխիք»:
Պաղեստինցիները 1993 թ.-ին թիկունքում թողնելով Օսլոյի խաղաղության համաձայնությունը , վատատեսությամբ են մոտենում Եվրոպայի և ԱՄՆ-ի նախագծերին: Հատկապես, որ այդ նախագծերը Օսլոյի օրինակով են, որում անդրադարձ է կատարվել՝ առանց նախապայմանների Պաղեստինյան անկախ երկրի կազմավորմանը, 1967 թ.-ի գրավյալ տարածքներից Իսրայելի բանակի դուրս բերմանը և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն՝ փախստականների հայրենիք վերադարձին: Մինչդեռ Ֆրանսիայի խաղաղության նախագիծը պաղեստինցիների համար նվազագույն իրավունքը վերապահելով , փորձում է Իսրայելի համար ապահովել առավելագույն իրավունքները:
Հետաքրքիր հանգամանքն այն է,որ Իսրայելի վարչապետ՝ Նեթանյահուի գրասենյակը մերժելով Ֆրանսիայի նախագիծը հայտարարել է,որ միմիայն ԱՄՆ-ի միջնորդության շրջանակում բանակցություններ կանցկացնի և պատրաստ չէ միջազգային դարձնել բանակցությունները: Նման պայմաններում կարելի է հունիսի 3-ին կայանալիք նիստը գնահատել «ապարդյուն»: