Մեկնաբանություն- Բաքու-Երևան խաղաղության բանակցությւնները և պատերազմի բռնկման բարձր հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i196514-Մեկնաբանություն_Բաքու_Երևան_խաղաղության_բանակցությւնները_և_պատերազմի_բռնկման_բարձր_հավանականությունը
Հայ-ադրբեջանական շփման գծում կայացել է կողմերի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին կողմերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են զինվորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 07:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքու-Երևան խաղաղության բանակցությւնները և պատերազմի բռնկման բարձր հավանականությունը

Հայ-ադրբեջանական շփման գծում կայացել է կողմերի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին կողմերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են զինվորներ:

2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը, օտարերկրացիների հրահրմամբ, լարված վիճակ է ստեղծել վիճելի տարածքներում, ինչը խնդիրներ է առաջացրել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:  
Բաքուն օտարերկրացիների օգնությամբ ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանային տարածքները Ադրբեջանի տարածքին միացնելու ուղղությամբ: Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին մոտ 30 տարիների ընթացում Հայաստանի կողմից օկուպացված հողերը վերադարձնելու շուրջ բանակցություններից հետո, Ադրբեջանն այսօր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, փորձելով տիրանալ Իրան-Հայաստան սահմանային տարածքին: 
Հայաստանը մշտապես մերժել է Ադբեջանի պահանջները, նշելով, որ չի պատրաստվում քննարկել իր տարածքներից որևէ մաս Ադրբեջանին հանձնելու հարցը: Ալիևը, սակայն, հայտարարել է, որ իր նպատակին կհասնի ցանկացած ճանապարհով, անգամ ուժի կիրառմամբ:
Կարծես թե Ալիևը փորձում է  Ադրբեջանի ժողովրդի անունից տարածաշրջանում իրականացնել օտարների պահանջները: Այդ շրջանակներում, անցած դեկտեմբերից սկսած, Բաքվի քայլերն ուղղված են Հայաստանի հետ լարվածության սրմանը: Լարվածությունը սրվեց հատկապես դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո: 
Արձագանքելով միջանցքը բացելու միջազգային կոչերին, Ալիևը վերջերս հայտարարել է, որ  Հայաստանը Լաչինի ճանապարհով զենք է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանի կողմից Լաչինի միջանցոքվ Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու մասին Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սուտ է, որի նպաըտակն է սրել տարածաշրջանում լարվածությունը և հիմքեր ստեղծել Երևանի նկատմամբ ագրեսիայի համար»:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո կողմերի միջև սստեղծված լարվածությունը վկայում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլ ի հայտ են եկել դրա նոր ոկղմերը: Այս հարցում, իհարկե, չի կարելի անտեսել որոշ տարածաշրջանային ու ահամաշխարհային խաղաղցողների դերը:
Որպես օրինակ՝ Ալիևի կառավարությունը, որը հասել է Հայաստանի հետ խաղաղության իր սահմանած նպատակին, այժմ փորձում է օտարերկրացիների պահանջները բավարարելու նպատակով, մարտահրավեր նետել այնպիսի անկախ երկրների, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը: 
Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է այն պայմաններում, երբ կողմերի միջև նոր պատերազմի հավանականությունը շատը մեծ է: Մեծ թվով փորձագետներ չեն բացառում 2024 կամ 2025 թվականին պատերազմի վերսկաման հավանականությունը: Չի բացառվում, որ Ռուսաստանին մարտահրավեր նետելու և Մոսկվայից զիջումներ ստանալու համար արտաքին ուժերը հաջորդ տարի ավելի շատ ճգնաժամեր կստեղծեն Հարավային Կովկասում։