Մեկնաբանություն - Նոր բախումներ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197234-Մեկնաբանություն_Նոր_բախումներ_Հայաստանի_և_Ադրբեջանի_Հանրապետության_միջև
Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ուժերը հերթական անգամ հրետանային հարձակումներով թիրախավորել են միմյանց դիրքերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 13:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Նոր բախումներ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև

Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ուժերը հերթական անգամ հրետանային հարձակումներով թիրախավորել են միմյանց դիրքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ երեքշաբթի (ապրիլի 11-ին) ժամը 16:00-ի սահմաններում ԱՀ ուժերը կրակել են  Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։ Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այս երկրի զինուժը պատասխան գործողությունների արդյունքում թիրախավորել է հակառակառակորդի սահմանապահ ուժերի դիրքերը։

Ադրբեջանի ՊՆ-ն պնդել է, որ բախումները շարունակվում են Հայաստանի սադրիչ գործողությունների պատճառով և մեծ վնաս է հասցվել ԱՀ զինծառայողներին։ ԱՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել է այս երկրի մի քանի զինծառայողների մահվան և վիրավորվելու մասին։

Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև բախումները շարունակվումեն, Բաքվի և Երևանի միջև հակամարտությունների նոր փուլը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի շրջանում Լաչինի միջանցքի արգելափակմամբ ադրբեջանական ուժերի կողմից։  

Բնապահպան ակտիվիստ կոչվող մարդկանց կողմից Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական Հանրապետության գործողությունը հանգեցրել է նրան, որ Ղարաբաղի շրջանի շատ բնակիչներ բախվել են վառելիքի, սննդի և դեղորայքի պակասի լուրջ ճգնաժամի հետ։

Չնայած լարվածությանը, Իլհամ Ալիևի կառավարությունը որոշ արտաքին ուժերի օգնությամբ փորձում է Մոսկվայում կայացած տասը կետանոց համաձայնագրից դուրս տարածքային զիջումներ ստանալ Հայաստանից։ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել են տասը կետից բաղկացած Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը։

Այս համաձայնագրի ստորագրումից որոշ ժամանակ անց ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ պատերազմում ձեռք բերած բոլոր զիջումները  փոխանցեց Թուրքիային և Իսրայելի ռասիստական ​​ռեժիմին։ Հանրային քննադատությունից հետո Իլհամ Ալիևի կառավարությունը փորձել է Հայաստանից ևս մեկ  զիջումներ կորզել։

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները ճնշում են գործադրել Երեւանի կառավարության վրա՝ Բաքվի կառավարությանը հանձնելու Հայաստանի հարավային Սյունիքի մարզի մի մասը։ Բաքվի կառավարության պաշտոնյաները նույնպես օրակարգ են մտցրել այս ծրագիրն օտարերկրացիներին օգնելու համար։ Հայաստանի հետ պատերազմում հող պահանջելու և 28-ամյա պատերազմին վերջ դնելու իր նպատակներին հասած Ադրբեջանի Հանրապետությունը այժմ փորձում է այլ նպատակներով պատերազմ սանձազերծել տարածաշրջանում։ Թուրքական լրատվամիջոցները լրջորեն քարոզում են Հայաստանի  հարավային  հողերը Նախիջևանին միացնելու գաղափարը:

Թուրքիան ճնշում է գործադրում Իլհամ Ալիեւի կառավարության վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։

Դա այն դեպքում,երբ այս կապակցությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսին Արմենպրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.-«Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»: