Մեկնաբանություն- Ապրիլի 30-ը՝ հավերժ Պարսից Ծոցի ազգային օր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198526-Մեկնաբանություն_Ապրիլի_30_ը_հավերժ_Պարսից_Ծոցի_ազգային_օր
Ապրիլի 30-ը, Պարսից Ծոցի ազգային օրն է: 1622 թվականին Իրանի հարավային ջրատարածքներից հաջողությամբ հեռացվեցին պորտուգալացի գաղութարարները և այդ օրը հռչակվել է Պարսից ծոցի ազգային օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2023 13:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ապրիլի 30-ը՝ հավերժ Պարսից Ծոցի ազգային օր

Ապրիլի 30-ը, Պարսից Ծոցի ազգային օրն է: 1622 թվականին Իրանի հարավային ջրատարածքներից հաջողությամբ հեռացվեցին պորտուգալացի գաղութարարները և այդ օրը հռչակվել է Պարսից ծոցի ազգային օր։

Պարսից ծոցը Օման ծովի երկայնքով ավելի քան 237,000 քառակուսի կիլոմետր տարածքով կապույտ տարածք է և գտնվում է Իրանի և Արաբական թերակղզու միջև: 

Պարսից ծոցը կարևոր ծովային մայրուղի է և աշխարհի երրորդ ամենամեծ ծովածոցն է Մեքսիկական ծոցից և Հադսոնի ծովածոցից հետո, և համարվում է միջազգային կարևոր և ռազմավարական տարածաշրջան՝ նավթի և գազի պաշարների առկայության  բերումով:

Այս ծոցի պատմական անունը տարբեր լեզուներով թարգմանվել է որպես Պարսից ծոց կամ Պարսից ծով, սակայն Պարսից ծոցի արաբական որոշ երկրներ վերջին տարիներին արևմտյան գաղութատիրության պատճառով փորձել են աղավաղել Պարսից ծոցի անվանումը:

Չնայած դրան, Պարսից ծոցը հիմնական անվանումն է, որը մնացել է ամենահին աղբյուրներից։ Մուսուլման աշխարհագրագետներն ու պատմաբանները, ինչպիսիք են Թաբարին, Մասուդին և Յաղուբին, իրենց ձեռագիր մատյաններում ասել են, որ Պարսից ծոցի բոլոր տարածքները պատկանել են Իրանին նախաիսլամական ժամանակաշրջաններում: Հին հույներն այս ծովածոցն անվանել են նաև «Պերսիկոս սինուս», որը նույն Պարսից ծոցն է։

Համաձայն ՄԱԿ-ի քարտուղարության 1999 թվականի մայիսի 14-ի կարգադրության՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Արաբական թերակղզու միջև գտնվող ջրային ճանապարհի անվանումն է՝ «Պարսից ծոց», իսկ ՄԱԿ-ի փաստաթղթերում և հրապարակումներում անհրաժեշտ է օգտագործել ամբողջական «Պարսից ծոց» անվանումը։

Պարսից ծոցի ափամերձ քաղաքներում կատարված հնագիտական ​​պեղումները ցույց են տվել իրանցիների մշակույթը, արվեստն ու տնտեսությունը հեռավոր անցյալում։ Այս քաղաքակրթությունն իր արմատներն ունի Պարսից ծոցի հյուսիսում և հարավում, և Պարսից ծոցի բոլոր մասերի և ափերի ներկայիս բնակիչները պարտական ​​են և ժառանգորդն են իրանական մշակույթի և քաղաքակրթության:

1506 թվականին պորտուգալացի հայտնի ծովագնաց կապիտան Ալբուկերկի գլխավորությամբ պորտուգալացիները մտան Պարսից ծոց։ Ալբուկերկեն կարծում էր, որ ցանկացած երկիր կարող է կառավարել համաշխարհային առևտուրը՝ տիրանալով Մալագայի, Ադենի և Հորմուզի երեք շրջաններին։ Այս միտքը ստիպեց պորտուգալացիներին որոշ ժամանակ անց գրավել Ղեշմ, Հորմուզ և Գամբրուն (ներկայիս՝ Բանդար Աբաս) կղզիները։ 1622 թվականի ապրիլին իրանական բանակը Իմամ Ղոլի խանի (Սեֆյան բանակի վրացի գեներալներից և Ալլահվերդիխանի որդի) գլխավորությամբ հաջողությամբ գրավեց Հորմուզը (1622) և կղզին հետ վերցրեց  դարի մեծագույն կայսրից։

Բրիտանացի գաղութարարները ևս պատմության որոշակի մի ժամանակահատվածում ագահ էին այս տարածքի նկատմամբ, բայց նրանք նույնպես հարկադրվեցին լքել այս տարածքը: Բրիտանացիները չորս անգամ հարձակվեցին Իրանի հարավում գտնվող Բուշեհրի վրա, և ամեն անգամ ժողովուրդը պաշտպաության դիմեց, և զորավարներ Ռաիս Ալի Դելվարին և Ահմադ Խան Թանգեստանին սխրանք գործեցին և հաղթեցին գաղութարարներին:

Ակնհայտ է, որ Պարսից ծոցի առանձնահատուկ դիրքը՝ որպես աշխարհի երեք մայրցամաքների միջև հաղորդակցության ամենամեծ կենտրոն, և նավթի ու գազի հարուստ պաշարների առկայությունը այս տարածաշրջանը դարձրել են աշխարհի կարևորագույն ռազմավարական շրջաններից մեկը։

Այս ջրային ճանապարհը շատ կարևոր է Իրանի համար: Իրականում Իրանի ամբողջ նավթն արտահանվում է Պարսից ծոցից և Հորմուզի նեղուցից: Իրանի առևտրի մոտ 80%-ն իրականացվում է Պարսից ծոցից ծովային փոխադրումների միջոցով: Բացի այդ, Իրանի արտաքին հարաբերություններում իր ուրույն տեղն ունի նաև Պարսից ծոցի ռազմական և անվտանգության ասպեկտը:

Այդ հիմամբ,  ընդգծելով հարևանության քաղաքականությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հույս է հայտնել՝ որ Պարսից Ծոցը կլինի տարածաշրջանի անվտանգության և կայունության երաշխիքը և տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության ու համակեցության խորհրդանիշը և ուրիշները կհարգեն՝ Պարսից ծոցի ափամերձ երկրների միջոցով այս տարածքի խաղաղության ու անվտանգության պահպանումը: