Մեկնաբանություն- ԱՄՆ-ի ճնշումը երկրների միջև խաղաղության հաստատման միակ խոչընդոտն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198564-Մեկնաբանություն_ԱՄՆ_ի_ճնշումը_երկրների_միջև_խաղաղության_հաստատման_միակ_խոչընդոտն_է
Մինչ Եմենն ու Սաուդյան Արաբիան քայլեր են ձեռնարկում պատերազմը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ԱՄՆ-ի ճնշումը Ռիադի վրա, խոչընդոտում է դրանց արդյունավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2023 07:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ի ճնշումը երկրների միջև խաղաղության հաստատման միակ խոչընդոտն է

Մինչ Եմենն ու Սաուդյան Արաբիան քայլեր են ձեռնարկում պատերազմը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ԱՄՆ-ի ճնշումը Ռիադի վրա, խոչընդոտում է դրանց արդյունավորմանը:

Ապրիլի կեին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը մեկնել էր Եմենի մայրաքաղաք Սանաա, որը 2015թ պատերազմի մեկնարկից  հետո առաջին այցն էր: Մինչ այս Սաուդյան Արաբիան Արաբիան  պատրաստ չէր բանակցել Անսարալլահի և Սանայի կառավարության հետ: Հետևաբար այս այցը նշանակում էր, որ Ռիադը պաշտոնապես ճանաչել է Սանայում տեղակայված կառավարությունը: 
Սաուդական պատվիրակության այցին զուգահեռ, Եմենի էր մեկնել նաև Օմանի պատվիրակությունը: Դա վկայում է այն մասին, որ կողմերը լուրջ են տրամադրված պատերազմը դադարեցնելու հարցում, քանի որ երկու կողմերն էլ վստահում են Օմանին: 
Արևմտյան Ասիայի հարցերով վերլուծաբան Շիրին Ալ Ադիմին գրել է. «Սաուդյան Արաբիայի պատվիրակության այցը, որի շրջադարձային կետը Եմենի Մեհդի Ալ-Մաշաթի և Սաուդյան Արաբիայի Մուհամեդ Ալ-Ջաբերի ձեռքսեղմումն էր, նշանավորում է կտրուկ փոփոխություն երկարատև ասիմետրիկ պատերազմի և պաշարման մեջ, որը մինչ այժմ սպանել է ավելի քան 375,000 մարդու և սովի մատնել միլիոնավոր ուրիշների»: 
Թեև այցի ընթացքում ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, և որպես պայմանագրի կետերից մեկը իրականացվեց գերիների ազատ արձակումը, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտի մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Իսկ դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ի գործադրած ճնշումն է: Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման պայմանավորվածությունից դժգոհ Վաշինգտոնը համարում է, որ Եմենի հետ պատերազմի դադարեցումը չի բխում իր շահերից, ուստի ճնշում է գործադրում Սաուդյան Արաբիայի կառավարության վրա՝ չեղարկելու Եմենի հետ համաձայնագիրը։
Նշելով, որ Սաուդյան Արաբիան պետք է վերջ դնի ԱՄՆ-ից կախվածությանը, Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Ալի ալ-Քահումն ընդգծել է, որ դեպի խաղաղություն շարժվելը   ճիշտ դիրքորոշում է: 
Նա նշել է. «Սաուդյան Արաբիան չեզոքացնի Եմենի պատերազմն ու շրջափակումը շարունակելու նպատակով Արևմուտքի գործադրած ճնշումները։ Արևմուտքի նպատակն է, որ Սաուդյան Արաբիան հայտնվի Եմենի ճահճում և թշնամանա իր հարևանների հետ: Իսկ այդ ցանկության հետևում թաքնված են հստակ գաղութատիրական նպատակներ»։
Շարժման բարձրաստիճան անդամ Մուհամմեդ Ալ-Բախիթին, Ալ-Մայադին ցանցին տված հարցազրույցում նույնպես ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան չեն ցանկանում, որպեսզի Եմենում խաղաղություն հաստատվի, և երբ նրանք զգում են, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, փորձում են թույլ չտալ, որ այս զարգացումները իրականանան, եթե բանակցությունները ձախողվեն, ապա ռազմական տարբերակը դեռ սեղանին է։
Պատերազմը դադարեցնելու Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև համաձայնագրին ԱՄՆ-ի ընդդիմության համար շատ պատճառներ կան, բայց ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որպեսզի  պատերազմն ավարտվի առանց իր  մասնակցության, կամ դրան նպաստեն Չինաստանն ու Իրանը:  Վաշինգտոնը կարծում է, որ ստեղծված իրավիճակում պատերազմի ավարտը օգուտ կբերի Արևմտյան Ասիայի  Դիմադրության առանցքին և կվնասի Սիոնիստական ռեժիմի շահերին։
Ելնելով դրանից՝ ԱՄՆ-ը խոչընդոտում է պատերազմին վերջ տալու Սաուդյան Արաբիայի և Եմենի համաձայնագրին և ճնշում է գործադրում Էր Ռիադի կառավարության վրա, որպեսզի վերջինս դադարեցնի  բանակցությունները։