ՕՊԵԿ-ի վիեննական գագաթնաժողովը և նրա բազում մարտահրավերները
Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի և էներգետիկայի նախարարները Վիեննայում ի մի են եկել ՝ նավթի շուկայի իրավիճակը պարզելու և նավթի արդյունահանման վերջին իրադարձությունները քննարկելու նպատակով :
Օրակարգում են նաև նոր գլխավոր քարտուղարի ընտրության և արդյունահանման քվոտաների նոր մակարդակի որոշման հարցերը : Իրանի նավթի նախարար ՝ Բիժան Նամդար Զանգանեն Վիեննա է այցելել ՝ ՕՊԵԿ-ի 169-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով : Մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է , որ Իրանի գլխավոր ծրագրերից մեկն է ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման քվոտաների սահմանման համակարգի համաձայն գործունեություն ծավալելը : Նավթի ծավալների սառեցման նախագիծը ներկայացվել է որպես նավթային շուկա կայունությունը վերադարձնելու լուծում , սակայն Իրանը հավաստել է , որ քանի դեռ իր նավթի արդյունահանման մակարդակը չի վերադարձել շրջափակումներից առաջ եղած մակարդակին , չի մասնակցելու ոչ մի նման նախագծի :
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից ի վեր , Իրանն իր նավթի արդյունահանման ծավալները հասցրել է օրական չորս միլիան բարելի , որը գրեթե նախաշրջափակումային ժամանակների ծավալն է կազմում :
Խնդիրը կայանում է նրանում , որ Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ միտում են կանխել նախկին քվետաներին Իրանի վերադարձը : Գլխավոր պատճառներն են վերջին երկու տարիներին նավթի գների անկումը և Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի կողմից քվոտաները գերազանցող նավթի արդյունահանումը : Փորձագետների համոզմամբ , օգտվելով Իրանի դեմ շրջափակումների առիթից , Սաուդյան Արաբիան օրական տասը միլիոն բարելից ավելին նավթ է շուկա հանել , ինչի հետևանքով նավթի համաշխարհային գները վնասվել են : Արաբիան շուրջ հարյուր միլիարդ դոլարի դիֆիցիտի առջև է հայտնվել : Սաուդյան Արաբիան իր նավթային եկամուտների պակասը փոխհատուցելու և հաշվի առնելով Եմենում ընթացող պատերազմին իր ռազմական ծախսերն ապահովելու համար , արտարժութային պահեստային ֆոնդից օգտվելուց բացի , վաճառքի է հանել երկրի ամենախոշոր նավթըներկություն «Արամքո»-ի բաժնետոմսերը : Ըստ փորձագետների , Նավթի արդյունահանման կրճատման գնդակն Իրանի դաշտ տեղափոխելու փոխարեն , պետք է զերծ մնա շուկայում ընչաքաղցությունից և ավելի փոքր ծավալներով նավթ հանի շուկա , որպեսզի նավթի համաշխարհային շուկան վերագտնի իր հավասարակշռությունը :
ՕՊԵԿ-ում իր նախկին քվոտաներին հասնելու համար , Իրանը կարող է օրական մեկ միլիոն բարելից ավելին նավթ թողարկել և տրամաբանական չէ , որ Իրանը ճնշվի ՝ արդյունահանումները կրճատելու համար : Մինչդեռ նավթարտադրող մեծ երկրներն , այդ թվում Սաուդյան Արաբիան գործում են ի վնաս Իրանին : Այդ երկրներն ակնկալում են , որ իր նախկին քվոտաներին վերադառնալուց առաջ , Իրանը պետք է մասնակցի նավթի սառեցման նախագծին :
Օրական երեսուն միլիոն բարել նավթ արդյունահանելով , ՕՊԵԿ-ն արտադրում է աշխարհի նավթի մեկ երրորդը : Բոլոր դեպքերում , ՕՊԵԿ-ի ջանքերը պետք է ուղղված լինեն անդամների առավելագույն շահերի ապահովմանը, սակայն կառույցն առ այսօր Արաբիայի խափանարարությունների պատճառով , չի կարողացել քայլեր անել շուկայի կայունացման ուղղությամբ : Պարզ է , որ ՕՊԵԿ-ի կողմից այդ քայլերն արվելու դեպքում , Իրանը ևս ողջունելու է կազմակերպության նախագծերը :