Մեկնաբանություն- Էրդողանի քաղաքական ճակատագիրը կախված է առաջիկա ընտրություններիցշ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198780-Մեկնաբանություն_Էրդողանի_քաղաքական_ճակատագիրը_կախված_է_առաջիկա_ընտրություններիցշ
Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարնական ընտրություններ, որոնք երկրի քաղաքական պատմության մեջ ամենատարբերվողն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 07:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Էրդողանի քաղաքական ճակատագիրը կախված է առաջիկա ընտրություններիցշ

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարնական ընտրություններ, որոնք երկրի քաղաքական պատմության մեջ ամենատարբերվողն են:

20 տարվա ղեկավարման փորձ ունեցող Էրդողանը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում «ճիշտ քայլերով կշարունակի ճանապարհը»։
Մայիսի 14-ին կայանալիք և «դարի ընտրություններ» անունը ստացած ընտրություններն ավելի բարդ են, քան ցանկացած այլ ժամանակաշրջանում կայացածները: Դրանց արդյունքները մեծ փոփոխությունների աղբյուր կդառնան Թուրքիայի քաղաքական և սոցիալական կառուցվածքում և տարածաշրջանային ասպարեզում: 
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն միաժամանակ: Շատերն ակնկալում են դրանց հաջորդ օրը տեսնել Թուրքայի փոխված դեմքը: 
Ընդդիմադիր կոալիցիայի համար նույնպես իրավիճակը շրջադարձային է: Էրդողանի բոլոր ընդդիմադիրների միջև ձևավորվել է հարաբերակյան միասնություն և բացակայում է այն մտահոգիչ մոտեցումը, որն ընդդիմությունն ուներ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: 
Ընդդիմության համար իշխանության գալու պայմանները երբեք այնքան նպաստավոր չեն եղել, որքան այսօր: Ընդդիմությունը փորձել է օգտագործել «Արդարություն և զարգացում» կուսակցության հասցեին ուղղված ներքին և արտաքին քաղաքականության քննադատությունները, ինչպես նաև  երկու ամիս առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տիորղ մթնոլորտը՝ հզոր մրցակցին հաղթելու համար։
Թուրքիայի տնետսական վիճակը նույնպես վերջին տարիներին շատ բարդ է: Լիրայի արժեզրկումը ժողովրդի գնողունակության և կենսամակարդակի նվազման պատճառ է դարձել: 2022 թվականին Թուրքիայի միջին գնաճը գնահատվել է ավելի քան 64%, և քաղաքացիներն անբավարար են համարում կառավարության գործողությունները տնտեսական ճգնաժամի կառավարման հարցում։
Սակայն կառավարությունը նույնպես անգործ չի նստում: 20 տարվա կառավարման փորձով և խարզիմայով, որը դեռ ունի, Էրդողանը կոշտ տոնով հարձակվում է ընդդիմության վբրա՝ որպեսզի ցույց տա նրանց անարդյուանվետությունը: 
Թուրքիայի 2023 թվականի ընտրությունների վերաբերյալ հարցումները պարզում են, որ  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 10% ձայնը կարող է որոշիչ դեր ունենալ և  քրդերի ձայնը կարող է ուղղակիորեն ազդել նախագահական ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։
Եթե նախընտրական քարոզարշավը շարունակվի նույն տեմպով և քրդերն իերցն ձայնը տան Քըլըչդարօղլուին, ապա Թուրքայում տեղի կունենա քաղաքական կառուցվածքի փոփոխություն:
Սակայն Էրդողանն ու նրա համակիրները չեն ընդունում նման զարգացման հնարավորոթյունը: Եթե 2003 թվականին Արդարություն և զարգացում կուսակցության մուտքը Թուրքիայի քաղաքականություն և կառավարություն անհավանական էր նույնիսկ Էրդողանի ներկայիս կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության համար, բայց երկրաշարժն արեց իր գործը: