Մեկնաբանություն-Իրանի և Սիրիայի միջև տնտեսական համագործակցության նոր էջ է բացվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198812-Մեկնաբանություն_Իրանի_և_Սիրիայի_միջև_տնտեսական_համագործակցության_նոր_էջ_է_բացվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Սիրիա կատարած այցի առաջին օրը ստորագրվել են երկու երկրների ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության մասին ծրագիրը և համագործակցության 14 այլ փաստաթղթեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 12:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի և Սիրիայի միջև տնտեսական համագործակցության նոր էջ է բացվել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Սիրիա կատարած այցի առաջին օրը ստորագրվել են երկու երկրների ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության մասին ծրագիրը և համագործակցության 14 այլ փաստաթղթեր։

Իրանի և Սիրիայի պաշտոնյաների կողմից չորեքշաբթի օրը ստորագրված այս փաստաթղթերը վերաբերում են առևտրային համագործակցության, նավթի և էներգետիկայի, տեխնիկա-ճարտարագիտության, բնակարանային, երկաթուղային և օդային փոխադրումների, ազատ գոտիների և մասնավոր հատվածի, կապի և տեխնոլոգիայի, երկրաշարժի, փրկարարական աշխատանքների  և ուխտագնացության հարցերի դյուրացման ոլորտներին : 

Թեև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի այցը Սիրիա ունի տարբեր քաղաքական և անվտանգության ասպեկտներ,որոնք պայմանավորված են  խորը և կայուն հարաբերություններով և դիմադրության առանցքում երկու երկրների դերակատարությամբ, ինչպես նաև առկա զարգացումներով, սակայն այս ուղևորության կարևոր նպատակներից մեկը Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն է, ընդորում համապարփակ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ծրագրի ստորագրումը  համագործակցության 14 այլ փաստաթղթերի հետ միասին կարող է գնահատվել նույն շրջանակներում: 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած Իրանի և Սիրիայի միջև անվտանգային ու քաղաքական խոր հարաբերություններին, երկու երկրների տնտեսական փոխգործակցությունները մինչ այժմ սահմանափակ են եղել: Օրինակ   Իրանի արտաահանումները 2021 թվականին կազմել են  218 միլիոն դոլար, իսկ  2022  թվականին  ընդամենը 25 միլիոն դոլարի ավելացմամբ, հասել են 243 միլիոն դոլարի, և դա այն դեպքում, երբ որոշ երկրներ,որոնք  Սիրիայի ճգնաժամային պայմաններում  լավ հարաբերություն չունեին Բաշար Ասադի հետ, բայց առևտրի ոլորտում ավելի մեծ ցուցանիշներ են արձանագրել: 

Այժմ Սիրիան դուրս է եկել անվտանգային ճգնաժամից, և այս երկրում հարաբերական խաղաղություն է տիրում, սակայն այս երկրում արտադրությունն ու արտահանումը լուրջ դժվարությունների մեջ են՝ ենթակառուցվածքների թուլության և ոչնչացման պատճառով։ Այս երկիրը նախատեսում է ավելացնել իր արտադրությունն ու արտահանումը դաշնակից երկրների համագործակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն անհերքելի դեր է խաղացել Սիրիայում ահաբեկիչներին ու թշնամիներին ջախջախելու և այս երկրում անվտանգության հաստատմանն աջակցելու գործում, առաջնահերթություն է համարում  հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Ուստի հնարավորություն կա մեծացնելու և զարգացնելու Իրանի և Սիրիայի միջև տնտեսական փոխգործակցությունը: 

Տնտեսական փորձագետները ոչ նավթային ապրանքների տարբեր ոլորտներում  դեպի Սիրիա Իրանի արտահանման ծավալները գնահատում են  տարեկան  առնվազն 700 միլիոն դոլար, իսկ տեխնիկական և ինժեներական ծառայությունները՝ տարեկան 600 միլիոն դոլար:

Բայց Իրանի և Սիրիայի միջև տնտեսական փոխանակումների մակարդակի բարձրացման  ճանապարհին կան նաև մարտահրավերներ, որոնք խոչընդոտել են արտահանման աճին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը։ Իրանի և Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների վրա ազդող գործոններից են փոխադրումների հարցը և դրամական ու բանկային փոխանակման խնդիրները:  Սիրիայի  երկաթուղային ցանցի մասերը տուժել են այս երկրում վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության պատճառով և դրանք վերակառուցման կարիք ունեն։ Այդ իսկ պատճառով Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև երկաթուղային տրանսպորտի հարցը Շալամչեհ-Բասրա երկաթուղով դեպի սիրիական նավահանգիստներ և հակառակը, ինչպես նաև համատեղ տրանսպորտային ընկերությունների ստեղծումը և Իրանի և Սիրիայի նավահանգիստների միջև նավագնացության գծերի գործարկումը  ներառված են երկու երկրի պաշտոնյաների աշխատանքայն օրակարգում: 

Ակնհայտ է, որ Իրանի և Սիրիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը բխում է երկու կողմերի և հարևան երկրների շահերից, և փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Սիրիա կատարած այցի շրջանակում, կարող են խթանել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը, վերացնել առկա խոչընդոտները և  նոր էջ բացել Իրանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական  հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է.-«Այս փաստաթղթերի շրջանակում ջանքեր են գործադրվում կայունացնելու Իրանի առևտրատնտեսական ներկայությունը և մասնավոր հատվածի ներկայությունը Սիրիայում, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա օգտվել այս ռազմավարական հաղթանակի տնտեսական շահերից»: