Նեթանյահուն դարձյալ կրկնել է իր անհիմն հայտարարությունը՝ Երուսաղեմում հավերժ իշխելու կապակցությամբ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն կրկին անգամ ՄԱԿ-ի ընդունած որոշումներին հակասող արտահայտություններ է կատարել: «Երուսաղեմը հավերժ կմնա որպես Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաք», ասել է նա:
Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսեթի նիստում: Նա կրկին անգամ անհիմն արտահայտություն կատարելով ասել է.«Հունիսյան 6-օրյա պատերազմը մեր ընդդիմադիրներին ապացուցեց,որ Իսրայելը հավերժ մնալու է Երուսաղեմում»:
Նեթանյահուն իր խոսքերը շարունակելով քննադատեց Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպություն ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջերս ընդունած որոշումը ,ըստ որի սիոնիստները ոչ մի առնչություն չունեն Երուսաղեմի ու Ալ Աղսա մզկիթի հետ: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշումը Իսրայելի պատմության խեղաթյուրմանն ուղղված անտեղի քայլ է ,որը կհրահրի պաղեստինցիներին»,-հավելել է նա:
Աշխարհն իր ունեցած փաստերով Երուսաղեմը համարում է օկուպացված տարածք,և սիոնիստները 1948 թ.-ի ՝ Պաղեստինի բռնագրավումից ի վեր փորձում են խեղաթյուրել Պաղեստինի պատմությունը:
Պաղեստինի բռնազավթմամբ և Պաղեստինում Իսրայելի օկուպանտ գոյությունը հայտարարվելով , ու 1948 թվականին արաբա-իսրայելական առաջին պատերազմն սկսվելով , արաբական երկրների Զինված ուժերը կարողացան ազատագրել Հորդանան գետի արևտմյան ափը , Գազայի հատվածը և արևելյան Երուսաղեմը,որտեղ գտնվում է Ալ Աղսա մզկիթը:Այդ ժամանակ Երուսաղեմը բաժանվեց երկու մասի: Երուսաղեմի արևտմյան հատվածը գտնվեց Իսրայելի վերահսկողության տակ ,իսկ արևելյան հատվածը հանձնվեց Հորդանանի հրիտակների վարչությանը:
1949 թ.-ին Սիոնիստական ռեժիմի առաջին վարչապետ՝ Դեյվիդ Բեն Գորյունը Պաղեստինի օկուպացման և Իսրայելի կազմավորման առաջին տարելիցին ունեցած ելույթում հայտարարեց.«Երուսաղեմի արևելքն ու արևմուտքը Իսրայելի անբաժան մասերն են և Իսրայելն առանց ամբողջական Երուսաղեմի իմաստ չունի»:
Այնուհետև Սիոնիստական ռեժիմն էթնիկ մաքրագործման նախագիծն իրագործեց և ահաբեկչական գործողություններ իրականացնելով պաղեստինցիներին հեռացրեց արևմտյան Երուսաղեմից ու մերձակա գյուղերից: Նրանք հայտնվեցին փախստականի կարգավիճակում: 1949 թ.-ի դեկտեմբերի 13-ին , Սիոնիստական ռեժիմը Երուսաղեմը ,որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակեց: 1967 թ.-ին արաբա-իսրայելական 3-րդ պատերազմի հետևանքով,Իսրայելի բանակը Երուսաղեմի արևելյան հատվածն էլ բռնակցեց արևմտյան Երուսաղեմին:
1948-1967 թթ.-ի ընթացքում ,որ տեղի ունեցավ հունիսյան պատերազմը , Սիոնիստական ռեժիմի կառավարությունները խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը, թանգարանը , վարչապետի նստավայրը և Իսրայելի աշխատավորական արհմիությունը Թելավիվից տեղափոխեցին արևմտյան Երուսաղեմ: Սիոնիստական ռեժիմն այդ հապճեպ քայլերով փորձում էր կանխել ՄԱԿ-ի որոշումների իրագործումը:
1967 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունելով թիվ 242 բանաձևը հաստատեց Երուսաղեմի օկուպացման փաստը և Իսրայելից պահանջեց առանց նախապայմանի իր բանակը դուրս բերել օկուպացված Երուսաղեմից:
Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Իսրայելի վարչապետի հայտարարությունը վկայում է Իսրայելի զավթողական քաղաքականության մասին,ինչը տակավին շարունակվում է Պաղեստինի օկուպացումից դեռ 68 տարի անց: