Լուսահոգի Էմամ Խոմեյնու հատկանիշներն Իրանի առաջնորդի դիտանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i20005-Լուսահոգի_Էմամ_Խոմեյնու_հատկանիշներն_Իրանի_առաջնորդի_դիտանկյունից
Իրանի ժողովուրդը և լուսահոգի Էմամ Խոմեյնու բոլոր հետևորդներն այսօր, լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 27-րդ տարելիցին նշեցին այդ մեծ անհատականության հիշատակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 08:38 Asia/Tehran
  • Լուսահոգի Էմամ Խոմեյնու հատկանիշներն Իրանի առաջնորդի դիտանկյունից

Իրանի ժողովուրդը և լուսահոգի Էմամ Խոմեյնու բոլոր հետևորդներն այսօր, լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 27-րդ տարելիցին նշեցին այդ մեծ անհատականության հիշատակը:

Հանդիսության ժամանակ, հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր արտահայտություններում խոսելով լուսահոգի Էմամ Խոմեյնու անհատականությանմասին, պարզաբանեց Էմամի քաղաքական գաղափարները:

Անդրադառնալով լուսահոգի Էմամի հավատացյալ, հանձնառու և հեղափոխական լինելու երեք հատկանիշներին, նա նշեց, որ Էմամ Խոմեյնին իրականում հեղափոխության էմամն էր: Նրա խոսքերով, հեղափոխություն եզրույթն իր մեջ պարունակում է բազմաթիվ ճշմարտություններ և Էմամ Խոմեյնին առաջատարն էր բոլոր այն հատկանիշների, որոնք իմաստ են ստանում հեղափոխությամբ:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդը նշեց, որ հեղափոխության ու լուսահոգի Էմամի հետ մեծապետական ուժերի թշնամության ու նրանց հանդեպ սարսափի գլխավոր պատճառը հենց դա էր և հավելեց, որ մեծապետական ուժերը սարսափում էին Էմամի հեղափոխական լինելու և հեղափոխականի նման աշխատելու գործոնից: Նա տնտեսական շրջափակման, և միջուկային և մարդու իրավունքների հարցերի հետ կապված բոյկոտներն ու դավադիր քայլերը պատրվակներ համարելով, ընդգծեց, որ այսօր իսլամական հեղափոխության թշնամիները սարսափում են Իրանի ժողովրդի հեղափոխական ու ջահադական քայլերից:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդը վերլուծելով այս հարցի կարևորությունը, անդրադարձավ Իրանի ժողովրդի դեմ թշնամիների սադրիչ քայլերին: Նրա հավաստմամբ, թշնամիների նպատակն է ԻԻՀ համակարգին հրաժարեցնել հեղափոխական առաջընթացից: Նրանք այս նպատակի իրագործման համար իսլամական հեղափոխության հաղթանակից մի քանի տասնամյակ անց, փորձում են աղավաղել նրա անհատականությունը և կասկածի տակ առնել լուսահոգի Էմամի կողմից մեծապետականության դեմ տարված պայքարը:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը հիմնվելով նույն այս համոզումների, ինչպես նաև լուսահոգի Էմամի սկզբունքների վրա և դիմակայելով բռնությանը, վճռակամորեն շարունակել է իր լուսավոր ուղին:

Պարզ է, որ հեղափոխական շարժումը չի բխում մեծապետականության շահերից: Այդ պատճառով էլ համաշխարհային մեծապետականությունը պայքարում է իսլամական հեղափոխության դեմ: Իսլամական հեղափոխության պատմությունը վկայում է, որ պատերազմի, տնտեսական շրջափակումների և դավադիր քայլերի նման բոլոր թշնամությունների գլխավոր պատճառը իսլամական հեղափոխության ազդեցության և այս հեղափոխությունն օրինակ ծառայելու հանդեպ մտահոգությունն է:

Այդ պատճառով հեղափոխության մեծահարգ առաջնորդն իր խոսքն ուղղելով լուսահոգի Էմամի բոլոր սիրահարներին, ինչպես նաև հեղափոխության այսօրվա ու վաղվա սերունդներին , նշել է, որ հեղափոխության հաղթանակի և նրա նվաճումների պահպանման համար պատերազմի ու շրջափակումների նման տարբեր բեռներ է կրել իր ուսերին, որոնցից են պատերազմն ու շրջափակումները, սակայն հարյուրավոր անգամ ավելի շատ շահ է ձեռք բերել: Տարբեր ոլորտներում Իրանի ժողովրդի արձանագրած մեծ նվաճումներն իրականության մեջ նրա հեղափոխական ուղու և աշխատանքների շարունակությունն են և այս ճանապարհը շարունակվելու դեպքում, ապագայում նույնպես կարելի է չնայած բոլոր բարդություններին, բազմաթիվ պտուղներ քաղել հեղափոխության հաստաբուն ծառից: