Մայիս 24, 2023 16:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Պուտինն անկախ երկրներին  կոչ է արել համագործակցել համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման շուրջ

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանն»ուղղած տեսաուղերձում անկախ երկրներին կոչ է արել սերտ համագործակցություն ծավալել աշխարհում անվտանգության ապահովման և կայունության ամրապնդման մեխանիզմի նոր ճարտարապետության ձևավորման շուրջ:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպումը», 101 երկրների  ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, երկրների նախագահների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, հատուկ ծառայությունների և օրենսդիր կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ 

Պուտինն ասում է. «Շանտաժի և սպառնալիքների ապակառուցողական քաղաքականության լավագույն այլընտրանքը աշխարհում կայունության ամրապնդումն է և ներկա իրավիճակում անվտանգության ապահովման ընդհանուր հասկացության և մեխանիզմի ձեռքբերումը»։ Մինչ արևմտյան երկրներն ակնհայտորեն ձգտում են սրել լարվածությունը և խթանել անապահովությունն աշխարհում,  Ասիայից մինչև Աֆրիկա անկախ երկրները պետք է օգնեն ստեղծել բոլոր երկրների համար կայուն անվտանգություն ապահովելու գործընթացի մեխանիզմ»:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Արևմուտքի միաբևեռ համակարգին և միակողմանիությանը և իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է համարել բազմաբևեռ համակարգի և բազմակողմանիության ստեղծումը:Սառը պատերազմին հաջորդած ժամանակահատվածում ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրները ձեռնարկել են քայլեր և ընթացակարգեր, որոնք հակասում են միջազգային օրենքներին և չափանիշներին և տարբեր պատրվակներ են օգտագործում այլ երկրների  ներքին գործերին միջամտելու, ռազմական հարձակման և վերջապես այլ երկրների օկուպացիայի համար: Մինչդեռ ԱՄՆ-ն, որպես Արևմուտքի առաջնորդ, Ջո Բայդենի նախագահության օրոք կրկին ստանձնել է իր եվրոպացի գործընկերների ղեկավարությունը և հավակնում է, թե  աշխարհի առաջնորդն է: 

ԱՄՆ-ի  միակողմանիությունն ամենակարեւոր քննադատություններից է, որ Մոսկվան բարձրացրել է Վաշինգտոնի դեմ վերջին տարիներին։ Ռուսաստանի տեսանկյունից ամերիկյան այս մոտեցումը խափանում է Անվտանգության խորհրդի պարտականությունները  և անարխիա է տարածում միջազգային ասպարեզում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած գլոբալ միաբևեռ համակարգը անընդունելի է Ռուսաստանի համար, և այս երկիրը երբեք չի ընդունի նման համակարգ։Այս առումով Մոսկվան ձգտում է մեծացնել փոխգործակցության մակարդակն ու շրջանակը միջազգային ասպարեզում, հատկապես զարգացող տնտեսական տերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը և այլ զարգացող երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան,  նաև Արևմուտքի հեգեմոնիային ընդդիմացող երկրներ, այդ թվում   Իրանը և Վենեսուելան:

Մոսկվայի տեսանկյունից, Ռուսաստանի և Չինաստանի համապարփակ փոխգործակցությունը 21-րդ դարում ժողովուրդների միջև հարաբերությունների մոդել է ծառայում։ Նաև, հաշվի առնելով տնտեսական և քաղաքական ասպարեզում տեղի ունեցող  համաշխարհային զարգացումները, Ռուսաստանը կարծում է, որ նոր միջազգային կառույցները պետք է փոխարինեն այն նախկին կառույցներին, որոնք այժմ կորցրել են իրենց ազդեցությունը իրենց էքզիստենցիալ փիլիսոփայության անհետացման պատճառով. Բացի այդ, արևմտյան արդյունաբերական երկրների կազմակերպությունը, այսինքն՝ 7-ի խումբը, այլևս ի վիճակի չէ միայնակ լուծել շատ խնդիրներ, և Ռուսաստանը նպաստում է միջազգային կազմակերպությունների ընդլայնմանը, ինչպիսիք են BRICS-ի խումբը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ այսօր բազմակողմանիությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Բազմակողմանիության վրա հիմնված նոր աշխարհակարգի և աշխարհում տնտեսական ուժի ու քաղաքական ազդեցության նոր կենտրոնների ձևավորման վերաբերյալ Ռուսաստանի և նրան համընթաց  երկրների մոտեցումը  ցանկալի չի Արևմուտքին և  չի համապատասխանում նրա շահերին,  այդիսկ  պատճառով. արևմուտքցիները միշտ փորձում է  կանխել դրա լիարժեք իրականացումը:

Պիտակ