Փարիզի համաժողովը՝ Պաղեստինի հարցի կարգավորման համար արևմուտքի նոր հնարքը
Փարիզում Միջին Արևելքի խաղաղության համաժողովի սեմին Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, թե պաշտոնապես չի ընդունում այս բանակցությունները և չի հարգելու դրա արդյունքները:
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարության գերատեսուչ Դորի Գոլդը հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք Միջին Արևելքի խաղաղության համաժողովից մեկ օր առաջ, անդրադառնալով Ֆրանսիայի խաղաղության նախագծի հետ այդ ռեժիմի հակառակությանն ասել է, որ Իսրայելի և պաղեստինյան վարչակազմի միջև խաղաղության բանակցությունների վերականգնմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը դատապարտված են ձախողման և Իսրայելը ուշադրություն չի դարձնելու դրա հավանական արդյունքներին:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես անցած շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարք Էրոյի զավթված Պաղեստին կատարած ուղևորությունից հետո մերժելով խաղաղության բանակցությունների վերսկսման համար Ֆրանսիայի նախագիծն ասել էր, որ Իսրայելը դեմ է Պաղեստինի հարցում ուրիշների միջնորդությանը:
Այդուհանդերձ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը ողջունել է Փարիզի խաղաղության բանակցություններն և ասել է, որ Իսրայելը, սարսափելով պաղեստինյան անկախ պետություն հիմնելու ուղղությամբ խաղաղասիրական ջանքերից, դեմ է Փարիզի խաղաղության համաժողովին և ջանք է գործադրում այն ձախողելու ուղղությամբ:
Միջին Արևելքի խաղաղության բանակցությունը, որը մայիսի 30-ին պետք է գումարվեր Փարիզում, որոշ պատվիրակությունների պատրաստ չլինելու պատճառով հետաձգվեց մինչև ուրբաթ՝ հունիսի 3-ը: Բանակցություններին մասնակցում են 30 երկրների ԱԳ նախարարները:
Ֆրանսիան այն դեպքում է ջանք գործադրում առանց պաղեստինցի ներկայացուցիչների և Սիոնիստական ռեժիմի ներկայության միջազգային համաժողով գումարել, երբ զավթիչ ռեժիմի դաշնակից ԱՄՆ-ն շարունակ խրախուսելով կողմերի միջև ուղղակի բանակցությունը, հակառակում է բազմակողմ նախագծերին:
Այս ընթացքում, պաղեստինյան խմբերը, հակառակելով արևմտյան հաշտության նախագծերին հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի պաշտպանները հաշտության տարբեր նախագծեր ներկայացնելով ձգտել են ժամանակ վատնելով լուսանցք մղել Երուսաղեմում անկախ պետություն հիմնելու Պաղեստինի ժողովրդի իդեալը:
Իրականում, 1993 թվականին Օսլոյի խաղաղության համաձայնությունից հետո պաղեստինցիները շարունակ վատատես են եղել արևմտյան նախագծերի հանդեպ, քանի որ դրանցից ոչ մեկը չի հանգեցրել 1967 թվականներին զավթված տարածքներից սիոնիստների հեռանալուն, պաղեստինցի տարհանվածերի վերադարձին ու Սուրբ Երուսաղեմում անկախ պետության հիմնադրմանը:
Այս պատճառով էլ պաղեստինյան խմբերն ու ժողովուրդը հավատացած են, որ Ֆրանսիայի խաղաղության նախագիծն էլ Պաղեստինի ժողովրդի իրավունքներն ու հատկապես տարհանվածների ու գերիների հարցերը անտեսելու պատճառով միայն նպատակ ունի զբաղեցնել այդ տարածքի ժողովրդին ու առավել խոշոր շահ ապահովել Սիոնիստական ռեժիմի համար:
Իրականում պաղեստինյան խմբերն ու ժողովուրդն անարդյունք են համարում Իսրայելի հետ բանակցության սկզբունքը, Ֆրանսիայի խաղաղության բանակցությունը նմանեցնում են 25 տարի առաջ ներկայացված ԱՄՆ-ի նախագծին ու խաղաղության բանակցություններին, որոնք նույնիսկ չեն կարողացել կանխել Պաղեստինի զավթված տարածքներում Իսրայելի պատերազմական ոճրագործությունները: