Մամուլի տեսություն 01-06- 2023 թ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200610-Մամուլի_տեսություն_01_06_2023_թ
Իրանցի բարձրաստիճան զինվորականների խոսքով՝ շուտով կներկայացվեն իրանական հիպերձայնային հրթիռները: Այս հրթիռները, անկասկած, հսկայական ազդեցություն կունենան Իրանի ԶՈւ հզորության բարելավման վրա և կշշմեցնեն Իսլամական Հանրապետության թշնամիներին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 01, 2023 13:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-06- 2023 թ

Իրանցի բարձրաստիճան զինվորականների խոսքով՝ շուտով կներկայացվեն իրանական հիպերձայնային հրթիռները: Այս հրթիռները, անկասկած, հսկայական ազդեցություն կունենան Իրանի ԶՈւ հզորության բարելավման վրա և կշշմեցնեն Իսլամական Հանրապետության թշնամիներին:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Բոլորը սպասում են Իրանի հրթիռային անակնկալին

 

Իրանի կողմից հիպերձայնային հրթիռների նախագծման և արտադրության տեխնոլոգիայի ձեռքբերումը, թերևս, ամենակարևոր նորությունն է վերջին տարիների ընթացքում հրթիռային ոլորտում, սակայն՝ միաժամանակ ամենվատ լուրն է Իրանի թշնամիների պաշտպանական համակարգերի համար:

Այս լուրն առաջին անգամ մի քանի ամիս առաջ հայտարարեց ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, իսկ 2-3 օր առաջ ուսանողական հավաքի ժամանակ կրկին հայտարարեց, որ այս հրթիռը հաջողությամբ անցել է իր բոլոր փորձարկման փուլերը և պատրաստ է, ներկայացվի մոտ ապագայում։

Ինչ էլ որ լինի այս հրթիռը, դա վատ նորություն է հանդիսանալու Իրանի թշնամիների պաշտպանական համակարգերի համար։

Քեյհան օրաթերթ

Իրանը պողպատի համաշխարհային արտադրության մեջ զբաղեցրել է ութերորդ տեղը

 

2023 թվականի ապրիլ ամսին 3 մլն 100 հազար տոննա արդյունահանմամբ Իրանը մարտի համեմատ երեք աստիճանով բարձրացել է աշխարհում պողպատի արդյունահանման ցուցակում և նվաճել   8-րդ տեղը։

Պողպատի համաշխարհային ասոցիացիան իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանում այս տարվա ապրիլին պողպատի արտադրությունը հասել է երեք միլիոն 100 հազար տոննայի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,9 տոկոս աճ արձանագրելով։

Համաձայն այս զեկույցի՝ այն դեպքում, երբ աշխարհի 10 առաջատար պողպատ արտադրող երկրներից վեցը ապրիլին նվազեցրել են  արտադրության  աճը, Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Հարավային Կորեան ավելացրել են արտադրությունը։ Նաև արդյունահանման ամենամեծ աճն ունի Իրանը, իսկ 2023 թվականի ապրիլին՝ Թուրքիան, արտադրության ամենամեծ նվազումն  է  գրանցել։ Թուրքիան ցուցակում յոթերորդից իջել է տասներորդ հորիզոնականի։

Էթելաաթ օրաթերթ

Չամսկի. Չինաստանը դարձել է համաշխարհային առաջատար

 

Հարցին, թե արդյոք Չինաստանը կդառնա՞ համաշխարհային առաջատար, ամերիկացի ականավոր փիլիսոփա և վերլուծաբանն ասել է. «Չինաստանն արդեն համաշխարհային առաջատարն է»։ Նոամ Չամսկին հավելել է, որ Չինաստանի մուտքը մերձավորարևելյան սպառազինության շուկա ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում իշխող համակարգը, որը 80 տարի գերիշխում էր Վաշինգտոնը, այժմ մաշված է և ավերված։ Նա ասել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության վրա հիմնված ծրագրերը զգալիորեն ընդլայնվել են ողջ Եվրասիայում և նրա սահմաններից դուրս, և վերջին մի քանի ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիան միացել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ Մերձավոր Արևելքի երկրորդ ամենաազդեցիկ երկրից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից հետո։

Դոնյայե Էղթեսադ

Որքա՞ն է առաջանում արհեստական ինտելեկտը: Թվայնացման դոմինոյի հեղափոխությունը մոտենում է

 

«Արհեստական ինտելեկտի» հետևանքով առաջացած երկրաշարժը շատ վեր է մենեջերների ներկայիս պատկերացումներից։ Այս տեխնոլոգիան, որի նոր սերունդը՝ ChatGPT-ը, ձևավորել է թվայնացման հեղափոխությամբ առաջատար ընկերություններում, կփոխի ոչ միայն մի խումբ աշխատակիցների կարիերայի ապագան, այլև նաև ֆոնդային շուկան: Այս հեղափոխության ամենամեծ հետցնցումներից մեկը ընկերությունների մասշտաբների փոփոխությունն է: Խոշոր ընկերությունների անկումը և փոքր, բայց կարևոր ընկերությունների աճը։

 Այսպես կոչված, «խափանող» տեխնոլոգիաները փոխել են բիզնեսի ընթացքը։

news.am

Մակրոնը չպատասխանեց հայ–ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցին

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ անպատասխան թողեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:

Նշենք նաեւ, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 երկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է:

news.am

Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան

 

Կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,- նշեց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։

news.am

Մոլդովայում Փաշինյան-Ալիեւ-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումը տեղի կունենա ժամը 16.30-ին

 

Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։

 

Այս գագաթնաժողովի շրջնակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:

Նշենք նաեւ, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 րկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է:

tert.am

Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից. Վրաստանի վարչապետ

 

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», - Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերել ТАСС գործակալությունը։

tert.am

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կարող է Հրվ. Աֆրիկայից Չինաստան տեղափոխվել՝ Պուտինին ձերբակալելու որոշման կատարումից խուսափելու համար. Reuters

 

ԲՐԻԿՍ-ի (հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) գագաթնաժողովը կարող է Հարավային Աֆրիկայից տեղափոխվել Չինաստան, որը չի ճանաչում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ այսպես Հարավային Աֆրիկայի իշխանությունները ցանկանում են խուսափել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու ՄՔԴ որոշման շուրջ քննարկումներից։

The Daily Telegraph-ն իր հերթին գրում է, որ Հարավային Աֆրիկայի պաշտոնյաները փորձել են նախագահ Սիրիլ Ռամաֆոսային համոզել գագաթնաժողովը տեղափոխել Չինաստան։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ դա կապված է նաև ՄՔԴ որոշման հետ։

Մարտի 17-ին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Դատարանը գտել է, որ Վլադիմիր Պուտինը «իբր պատասխանատվություն է կրում երեխաների անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։ Ապրիլին Հարավային Աֆրիկայի իշխանությունները նրան հրավիրել էին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկան ենթակա է ՄՔԴ իրավասությանը և պարտավոր է ձերբակալել նրանց, ում դատարանը կասկածյալ է համարել գործով։ Հարավաֆրիկյան իշխանությունները խոստացել են խորհրդակցել Ռուսաստանի հետ։ Մայիսի 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Նրանք քննարկել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

tert.am

ԱՄՆ սենատորներն առաջարկել են Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել ու պատասխանատվության ենթարկել Պուտինին

 

Երկու փորձառու ամերիկացի սենատորներ առաջարկել են ստեղծել Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ՝ պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ ապօրինի ագրեսիայի հետ կապված հանցագործությունների համար։ Այս նախաձեռնությամբ բանաձևի նախագիծն առաջարկել են դեմոկրատ սենատորներ Բեն Քարդինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը, և Թիմ Քեյնը` Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ծառայությունների հանձնաժողովների անդամը, գրում է golosameriki.com-ը:

Սենատորները հատուկ տրիբունալի անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ինչի պատճառով ՄՔԴ-ն իրավասություն չունի այս հարցում։

Բանաձևի նախագծում ասվում է, որ ռուսական զինված ուժերը «զանգվածային վայրագություններ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Բուչա, Իրպին, Խերսոն, Իզյում, Մարիուպոլ, Դնեպր և ուկրաինական այլ քաղաքներում, այդ թվում՝ բռնաբարություններ, արտադատական սպանություններ, անօրինական բռնություններ և սպառնալիքներ խաղաղ բնակչության դեմ»։

Բանաձևը վայրագությունների համար ուղղակիորեն մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ է անում Սպիտակ տանը բանաձև առաջարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ամենաբարձր մակարդակով պատասխանատվություն ապահովելու համար:

Բանաձևում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը ակնհայտ ագրեսիա է իրականացրել ուկրաինական պետության դեմ, որի համար նրա ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»։