Մամուլի տեսություն - 07 . 06 . 2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200934-Մամուլի_տեսություն_07_._06_._2023
Իրանական «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի ներակայացումը լայն արձագանք Է ունեցել Իրանի և աշխարհի մամուլում և ապշեցրել Իսլամական Հանրապետության թշնամիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2023 13:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 07 . 06 . 2023

Իրանական «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի ներակայացումը լայն արձագանք Է ունեցել Իրանի և աշխարհի մամուլում և ապշեցրել Իսլամական Հանրապետության թշնամիներին։

Ջավան օրաթերթ

Ներկայացվել է իրանական «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը

Ոչնչացնող և ծայրահեղ արագություն - Ընդամենը 400 վայրկյան մինչև 1400 կմ վրա թիրախին հասնելը

Ֆաթթահ հրթիռը ոչնչացնող և ծայրահեղ արագ և նույնքան ճշգրիտ նպատակակետին հասնելու համար ունի համապատասխան տեխնիկա: Ֆաթթահ, Իրանական հիպերձայնային այս հրթիռն արտադրելու համար այս անգամ չեն խանգարել ոչ Ջոն Քերիի քաղաքական խաղերը, և ոչ էլ իրանցի գործընկերների ծաղրանքները  որը ասում էին՝ (բանակցում ենք՝ այս ինչ ժամանակ է հրթիռի ցուցադրման համար):

 

Քեյհան օրաթերթ

Ֆրանսիան և Չինաստանը դեմ են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք

Մինչ ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ մտադիր է ընդլայնել իր ազդեցության գոտին ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Արևելյան Ասիայում՝ օգտագործելով ուկրաինական պատերազմի պայմանները, սակայն այս վտանգավոր գաղափարին հակազդել են Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ներսում և Չինաստանը ՆԱՏՕ -ից դուրս:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն ընդլայնելու Ամերիկայի փորձն էր դեպի արևելք և Ռուսաստանի սահմանների մոտ։

Չնայած այն հանգամանքին, որ ռուսները հարձակվեցին այս երկրի վրա մինչև այս հարցի իրականացումը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն ԱՄՆ-ն օգտագործեց պատերազմի մթնոլորտը և լրջորեն հետամուտ եղավ ՆԱՏՕ-ի ընդլայնման նախագծին դեպի Արևելյան Եվրոպա՝ վախեցնելով Արևելյան Եվրոպայի երկրներին՝ Ռուսաստանից և արդյունքում Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկության մասին։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի Դոկտրինան

Այդ դոկտրինը ռազմավարական հայեցակարգ էր, որը Սիոնիստական ​​ռեժիմը ստեղծեց 1950-ականներին Մերձավոր Արևելքում իր մեկուսացման դեմ պայքարելու համար: Այս դոկտրինի հիմնական նպատակն էր կապ ստեղծել ոչ արաբական երկրների և խմբերի հետ, որոնք ընդհանուր շահեր ունեին Սիոնիստական ​​ռեժիմի հետ և անմիջականորեն ներգրավված չէին «արաբ-սիոնիստական» հակամարտությունների մեջ։

Այս դոկտրինը կենտրոնացած էր այն հայեցակարգի վրա, որ Սիոնիստական ​​ռեժիմը կարող է գործընկերներ գտնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում (Մերձավոր Արևելք), որոնք, ներկա լինելով այս տարածաշրջանում, նաև արաբական աշխարհից դուրս են կարող են հավասարակշռություն ստեղծել Սիոնիստական ​​ռեժիմի համար ընդեմ արաբների թշնամանքի:

Այս դոկտրինի հիմնական նպատակն էր ընդլայնել Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությունը և ռազմավարական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնց աշխարհագրական դիրքն ուղղակիորեն չէր հասնում Սիոնիստական ​​ռեժիմի արաբ հարևաններին: Այս հարաբերությունները պետք է ամրապնդեին Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգությունն ու տարածաշրջանային դիրքերը դիվանագիտական ​​համագործակցությամբ, տնտեսական համագործակցությամբ և ռազմական աջակցությամբ։ Իրանը և Թուրքիան տարածաշրջանի կարևորագույն երկրներից էին, որոնք սերտ հարաբերություններ ունեին Սիոնիստական ​​ռեժիմի հետ։

 

tert.am

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք  Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

Այս մասին հայնտում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:

 

tert.am

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները. Փաշինյանը՝ Սոչիում

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմը աշխատանքային խմբի վերջին նիստում գրանցվել է զգալի առաջընթաց, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքի շրջանակում, որոնցով անցնելու են այդ հաղորդակցությունները: Խոսքն այն հաղորդակցությունների մասին է, որոնք ներառված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության իններորդ կետում: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի գալ հստակ լուծումների: Մենք ներկայացրել ենք մեր հստակ առաջարկները և հուսով եմ, որ դրանք կընդունվեն: Ընդհանուր առմամբ, դրանք ոչ թե մեր առաջարկներն են այլ փոխզիջումային որոշումներ, որոնք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը։

 

tert.am

Հունվար-ապրիլին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով՝ կազմելով գրեթե 660 մլրդ դրամ. Միշուստինը՝ Փաշինյանին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ այսօր հայ-ռուսական առևտրատնտեսական փոխգործակցությունը, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, ակտիվ, դինամիկ զարգանում է:

«Հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով՝ կազմելով գրեթե 140 մլրդ ռուբլի կամ 660 մլրդ դրամ»,- ասել է Միշուստինը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել այս միտումը և նոր ռեկորդային ցուցանիշներ գրանցել:Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում բարեհաջող աշխատում է 4500-ից ավելի ռուսական կապիտալով  ընկերություն:«Մենք հետաքրքրված ենք էներգետիկայի, լեռնահանքարդյունաբերության, թվայնացման, գյուղատնտեսության ոլորտներում համատեղ նախագծերի գործարկման հարցում», - հավելել է Միշուստինը:«ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ կանոնավոր աշխատանք ենք տանում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Առհասարակ, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից», - եզրափակել է Միշուտինը:

 

news.am

Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ԵՄ առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում. Ռոթ

Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, որ հրավիրել է ԵՄ առաքելությանը իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունը առաջիկայում կընդլայնի իր առաքելությունը: Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա այսպիսի առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում»,-ընդգծեց նա:

Հարցին, թե արդյոք այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, Ռութը պատասխանեց. «Ամենեւին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից այս առումով,  թեեւ համարում ենք, որ խաղաղության եւ կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է: Ադրբեջանը նույնպես մասնակից դառնա  համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն  ու կայունությանը: Սա առաջարկ է, որ մենք ներկայացնում ենք կողմերին եւ սպասում նրանց պատասխանին»:

 

news.am

Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա   

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից՝ Ադրբեջանի հետ տնտեսական եւ տրանսպորտային կապերի հետագա ապաշրջափակման դեպքում։   

«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ պետք է լինի, եւ որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,-նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմատիկային, ապա Զախարովայի խոսքով, այն առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների կողմից։ «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,-ասել է նա։  

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Ապաշրջափակման մասով կա մի կարեւոր դետալ, որը, կարծում եմ, արդեն հասկանալի է բոլոր ներգրավված գործընկերների համար։ Սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Այսինքն՝ ապաշրջափակումը Հայաստանի համատեքստում նշանակում է, որ միայն Հայաստանն է իրականացնելու սահմանապահ ծառայություն»։