Մամուլի տեսություն - 12.06.2023
Իրանի նախագահը այցելել է Վենեսուելա, Կուբա և Նիկարագուա աշխարհի երկրների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի տարածաշրջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման և երկարաժամկետ հարաբերությունների ու համագործակցության դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում։
Իրան օրաթերթ
Նոր պատուհան Իրանի և Լատինական Ամերիկայի երկարամյա հարաբերություններում
Իրանի արտաքին գործերի նախարար դոկտոր Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, իր գրառման մեջ նշել է. «Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, դինամիկ դիվանագիտությունը և խելացի փոխգործակցությունը 13-րդ կառավարության դոկտրիններն են արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտում: Այս դոկտրինում կարևոր է հարաբերությունների համակողմանի զարգացումը և երկարաժամկետ հարաբերությունների ու համագործակցության դիվերսիֆիկացումը աշխարհի երկրների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի տարածաշրջանի հետ։ Մեծարգո Նախագահ պարոն Ռաիսիի այցը երեք երկրներ՝ Վենեսուելա, Կուբա և Նիկարագուա գործնական քայլ է այս տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Տարածաշրջան, որի հետ Իրանի հաղորդակցության և բարեկամության պատմությունը հասնում է 120 տարվա»։
Գյուղատնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության, նոր տեխնոլոգիաների, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, բժշկության և այլն ոլորտներում մեծ տնտեսական կարողությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Լատինական Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների զարգացման հիմնական մասերից են։ Դոկտոր Ռաիսիի կառավարությունում այս տարածաշրջանի երկրների հետ Իրանի առեւտրային հարաբերությունները բազմիցս աճել են։
Քեյհան օրաթերթ
Foreign Afers. Իրանի վիճակը բարելավվել է առանց Ամերիկայի հետ համաձայնության հասնելու
Ամերիկյան արտաքին քաղաքականության մասնագիտացված ամսագիրը իր վերլուծության մեջ գրել է. «Վերջին ամիսներին, չնայած բանակցությունների փակուղուն, Իրանը գրեթե գին չի վճարել միջուկային այս զարգացումների համար, և ընդհակառակը, երկրի աշխարհաքաղաքական դիրքը բարելավվել է»։
Foreign Afers-ը գրում է. «2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը (ՀԳՀԾ) վերականգնելու ավելի քան երկու տարվա անհաջող ջանքերից հետո Բայդենի վարչակազմը կարծես եկել է այն եզրակացության, որ գործարքը վերականգնումից դուրս է (ոչ վերականգնելի): Մինչ բանակցությունները ձախողվեցին, Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց ունեցավ աննախադեպ և որոշ դեպքերում անշրջելի ճանապարհներով: Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից 2018 թվականին, և հատկապես վերջին երկու տարիներին, Իրանը զգալի միջուկային նվաճումների է հասել: Այն կուտակել է հարյուրավոր ֆունտ բարձր հարստացված ուրան և տեղադրել հազարավոր առաջադեմ ցենտրիֆուգներ: Վերջին ամիսներին Իրանը գրեթե գին չի վճարել միջուկային այս զարգացումների համար, և ընդհակառակը, նրա աշխարհաքաղաքական դիրքը բարելավվել է։ .
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Միջուկային արդյունաբերություն, Իրանի ազգային պատիվը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին իր խոսքերում նշելով որ միջուկային արդյունաբերության դինամիզմի և հեղինակության շարունակությունն այս կազմակերպության ֆիքսված օրակարգն է, ասաց. «Այս ոլորտի ձեռքբերումների առաջընթացն ու ազդեցությունն արագացնելը երկրի տնտեսության և մարդկանց կյանքի վրա, օտարերկրացիների աղմուկը զսպելը և միջուկային արդյունաբերության սահմանափակումը կանխելը Ատոմային էներգիայի կազմակերպության ծրագրերից է, և մեր գիտնականները շարունակում են իրենց շարունակական ջանքերը՝ արդյունաբերությունը զարգացնելու համար՝ չնայած թշնամիների սպառնալիքներին»։
tert.am
Ամեն ինչ իր ժամանակին է լինելու. Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցով փողոցային պայքարի մասին
Կոմիտասի անվան այգու պանթեոնում լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել են, թե երբ ՀՀԿ-ն փողոցայի պայքարի դուրս կգա Արցախի հարցով․
«Ամեն ինչ իր ժամանակին կլինի»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը պանթեոն էր այցելել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։
tert.am
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառվել է նաև ականանետ
Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան:
tert.am
Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը. Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ:
Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ:
Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:
news.am
16 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից վերադարձել Արցախ
Շաբաթ օրը Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,- ասվում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
news.am
Եվրախորհրդարանի նիստում քննարկվելու են իրավիճակն Արցախում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի նիստում, որը տեղի է ունենալու հունիսի 12-15-ին, քննարկվելու է նաեւ իրավիճակն Արցախում։
Նշվել է, որ հունիսի 13-ին քննարկվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, իրավիճակն Արցախում եւ Լաչինի միջանցքում։ Հարցերին պատասխանելու է ԵՄ միջազգային հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
news.am
Հայտնի է՝ երբ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ․10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
«Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան»,- ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։