մամուլի տեսություն - 14.06.2023
Իրանի և Վենեսուելայի ու Լատինական Ամերիկայի մնացած երկրների հետ հարաբերությունները, նավազեցնում է Ամերիկայի և Եվրոպայի հակաիրանական քաղաքականությունը, իսկ Իրանի ներկայությունն այս տարածաշրջանում զգալիորեն բարելավում է Իրանի դիրքերն ու շահերը։
Քեյհան օրաթերթ
Բոլիվարի ռազմավարական կարևորությունը
Վերջին չորս տասնամյակների ընթացքում Լատինական Ամերիկան հիմնականում եղել է իսլամական հեղափոխության և դիմադրության ճակատին աջակցող դիրքերում, և նրա կառավարությունների մեծ մասը ցանկանում է ընկալվել որպես դիմադրողական կառավարություն: Իրանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի հեղափոխական կառավարությունների հետ շատ արդյունավետ են եղել այս տարածաշրջանի որոշ կարիքների լուծման համար: Իրանի օգնությունը Վենեսուելայի կառավարությանը վերջին տարիներին, ինչպես նաև Նիկարագուայի կառավարությանն ու «Դանիել Օրտեգային» իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տասնամյակում շատ ազդեցիկ է եղել։ Լատինական Ամերիկայում Իրանի անունը համաչափ է այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են հեղինակությունը, ազնվությունը և շարունակականությունը, և հետևաբար Իրանի ընդունելության մակարդակն այս տարածաշրջանում՝ Չիլիից մինչև Մեքսիկա, շատ բարձր է:
Էթելաաթ օրաթերթ
Բորել. Ամերիկյան երկրորդական պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների օրենքները, որոնք երրորդ երկրներին ստիպում են ենթարկվել Վաշինգտոնի պատժամիջոցներին, հակասում են միջազգային օրենքներին։ Ջոզեֆ Բերելը ընդգծելով որ Ամերիկայի երկրորդական պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքներին, ասաց. «Ամերիկայի հետ մեր սահմանափակող միջոցների և պատժամիջոցների միջև սկզբունքային տարբերություն կա, և մեր պատժամիջոցները արտատարածքային չեն (երկրորդական): Օրինակ՝ մենք ինդոնեզական նավթային ընկերություններին չենք խնդրում կատարել Ռուսաստանի դեմ մեր սահմանափակող օրենքներն ու պատժամիջոցները։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Լուկաշենկո. Եթե Բելառուսի վրա հարյակում լինի, ապա չենք վարանի միջուկային զենք օգտագործել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ զգուշացրել է, որ չի վարանի միջուկային զենք օգտագործել, եթե իր երկրի վրա հարձակում կատարվի։ Այս մասին հայտարարելիս Reuters լրատվական գործակալությունը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը. «Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում զսպող միջոց է հնարավոր ագրեսորի դեմ, և անհրաժեշտության դեպքում չպետք է հապաղել նման զենք կիրառելուց»։
Իրան օրաթերթ
Եվրոպան պայքարում է բյուջեների կրճատումներով
Եվրամիության ֆինանսական վիճակը վատթարացել է, և սնանկության վտանգը այս դաշինքը վերածել է լուրջ սպառնալիքի իր անդամների համար: Այնպես որ փորձագետները հավատում են, որ այս կառույցը ներկայումս չունի իր անհրաժեշտ ծրագրերի համար միջոցներ հատկացնելու հնարավորություն, և միայն որոշ ծախսեր կրճատելով կամ նվազեցնելով է կարողանում դուրս գալ սնանկության հորձանուտից։
Այս ճգնաժամի մասին նախազգուշացումը ահազանգ է հնչեցրել Կանաչ մայրցամաքի երկրների ղեկավարների համար, որ ուկրաինական ճգնաժամի շարունակմամբ և Արևմուտքի կողմից Կիևին բանակցային սեղանից հեռացնելու սադրանքով, Եվրոպական դաշինքը կրկնակի բեռ է կրում իր ուսերին՝ֆինանսական աջակցություն և սպառազինության փաթեթներ տրամադրելով Ուկրաինիաային։
tert.am
Շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը․ Սուրեն Պապիկյան
Հայկական կողմն իր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը, վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
tert.am
ԵՄ-ն ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար
Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին: Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:«Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, ինչից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ադրբեջանական կողմից նույն ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդվել էր նաև նախօրեին:
tert.am
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով. Սի Ծինփինը ներկայացրել է պաղեստինյան խնդրի լուծման 3-կետանոց առաջարկ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ պաղեստինյան խնդրի լուծման համար երեք կետանոց առաջարկ է ներկայացրել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։«Առաջինը, պաղեստինյան հարցի հիմնարար լուծումը կայանում է 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով լիարժեք ինքնիշխանությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծման մեջ: Երկրորդ՝ Պաղեստինի տնտեսության և ժողովրդի ապրուստի կարիքները պետք է բավարարվեն, իսկ միջազգային հանրությունը պետք է մեծացնի Պաղեստինին օգնությունը։ Երրորդ՝ մենք պետք է խաղաղ բանակցությունները ճիշտ ուղու վրա պահենք», - ասել է Սի Ծինփինը։Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ «անհրաժեշտ է հարգել Սուրբ Երկրի վերաբերյալ պատմական ստատուս քվոն» և «հրաժարվել արմատական և սադրիչ խոսքերից ու գործերից»։Բացի այդ, ըստ Չինաստանի ղեկավարի, անհրաժեշտ է նպաստել «ավելի մեծ, ավելի հեղինակավոր և ազդեցիկ միջազգային խաղաղության համաժողովի» հրավիրմանը։«Պետք է իրական ջանքեր գործադրել խաղաղության բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու և Պաղեստինին ու Իսրայելին օգնելու խաղաղ գոյակցել,- ասել է Սի Ծինփինը։Չինաստանը պատրաստ է դրական դեր ունենալ խաղաղության բանակցությունների առաջխաղացման գործում, ասել է նա։Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով հունիսի 13-16-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։
news.am
Երեւանը կցանկանար, որ Ռուսասանն ավելի ուշադիր լիներ իր նկատմամբ եւ ավելի շատ աջակցեր. Մարկեդոնով
Երեւանը կցանկանար ավելի մեծ ուշադրություն եւ աջակցություն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ գծով հետխորհրդային դաշնակիցների կողմից, ավելի կոշտ, հստակ գիծ, այն չկա, կան տագնապի որոշ պահանջներ։ Այս մասին «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Բայց ինձ թվում է՝ կա այն ըմբռնումը, որ տագնապները չպետք է հանգեցնեն խզումների։ Սրա վրա էլ պետք է հենվի դաշնակցությունը, այն բացարձակ անամպ չի լինում։ Դա ուտոպիա է»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ գոյություն ունի որոշ ճեղք տնտեսության եւ աշխարհաքաղաքականության միջեւ։
«Տնտեսությունում մեզ մոտ հաղթական ռելյացիաներ են։ Անգամ այն շրջանակներում, որոնք քննադատում են ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, չկա քննադատություն Եվրասիական տնտեսական միության հանդեպ։ Սա թեմա է, որը հինգ տարի առաջ Հայաստանում ակտուալ էր, բայց այդ ակտուալությունը կորցրել է։ Ոչ ոք լրջորեն չի ասում, որ ԵՄ-ն մեզ կօգնի ԵԱՏՄ-ի փոխարեն։ ԵԱՏՄ-ն բավական լավ է երաշխավորել իրեն»,- ընդգծել է Մարկեդոնովը։
news.am
Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի բանվոր է վիրավորվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
news.am
Լուկաշենկոն ասել է, որ կմտնի ուկրաինական հակամարտության մեջ, եթե Բելառուսի դեմ ագրեսիա լինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Բելառուսը կմտնի ուկրաինական հակամարտության մեջ, եթե երկրի դեմ ագրեսիա կիրառվի։
«Մենք ուժեղ կմտնենք հակամարտության մեջ, եթե մեր դեմ ագրեսիա կիրառվի։ Մենք այժմ բավականաչափ հզորություն ունենք պատասխանելու համար... Ես հո թույլ չեմ տա, որ այն, ինչ ստեղծել ենք այստեղ, քառորդ դար բելառուս ժողովրդի հետ համառել-ստեղծել ենք այս անկախ պետությունը, հենց այնպես տամ նրանց, տասը միլիոնին, որ բզկտեն։ Իսկ Ռուսաստանը որքան է այստեղ։ Եվս երեք միլիոն մշտապես։ Ահա քեզ տասներեք միլիոն, ես նրանց համար պատասխանատու եմ»,- ասել է Լուկաշենկոն։