Մամուլի տեսություն - 21.06.2023
Ֆրանսիայի և Ալբանիայի հարաբերությունները մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ ցույց են տալիս, որ Եվրոպան ստացել է Իրանի հզորության պատգամը։
Քեյհան օրաթերթ
Ֆրանսիայի և Ալբանիայի հարաբերությունները մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ - Եվրոպան ստացել է Իրանի հզորության պատգամը
Որոշ եվրոպական երկրներ, որոնք Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի դեմ առճակատման և դավադրության երկար պատմություն ունեն, այս կառավարության մոտեցումը փոխելու և պատվաբեր դիվանագիտություն որդեգրելու արդյունքում, գիտակցել են ԻԻՀ հզորությունը և փորձում են, տարբեր ձևերով նվազեցնել իրենց լարվածությունը Իրանի հետ։
Եվրոպական երկրները, որոնք Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից հյուրընկալել են հակաիրանական ահաբեկչական և դիվերսիոն խմբավորումներին, վերջերս ձեռնարկել են գործողություններ, որոնք վկայում են այդ խմբավորումների նկատմամբ իրենց մոտեցման փոփոխության մասին։
Reuters լրատվական գործակալությունը վերջերս հայտնել է, որ ստացել է Ֆրանսիայի կառավարությունից նամակ, որը ցույց է տալիս, որ «իրանական ընդդիմության» (մոնաֆեկին խումբ) ամենամյա հավաքն արգելվել է, և այս նամակն ուղարկվել է այս հավաքի առաջնորդներին։
Էթելաաթ օրաթերթ
ՆԱՏՕ. Մենք Կոսովոյում պատրաստ ենք ռազմական միջամտությանը
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հայտարարել է այս ռազմական դաշինքի պատրաստակամության մասին՝ միջամտելու Կոսովոյի հարցում՝ խաղաղության պահպանման պատրվակով։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գրասենյակի հրամանատարն ասել է, որ եթե վերջին հակամարտություններում նման բռնարարքները սպառնան և թուլացնեն տարածաշրջանում խաղաղությունը, դաշինքի ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած իրավիճակի: Կոսովոն ունի զգալի Սերբ բնակչություն, հատկապես՝ հյուսիսում՝ Սերբիայի սահմանի մոտ։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Նախաձեռնություն Թեհրանում
Վերջին օրերին ականատես եղանք Պաղեստինի դիմադրության առաջնորդների ներկայությանը Թեհրանում, և նրանց հանդիպումները ու քննարկումները Իրանի իշխանության ղեկավարների հետ։
Այն բանից հետո, երբ մի քանի օր Թեհրանում նհրկա էր Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նեխալեն, երեկ Իրանի նախագահին է հանդիպել, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և մի խումբ բարձրաստիճան անդամների հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է Պաղեստինի դիմադրության ճակատի վերջին հաջողությունները և ընդգծել, որ այս հաղթանակները ցույց են տվել, որ այսօր նախաձեռնությունն դրիմադրության ձեռքերում է։
Փաստերը վկայում են, որ այսօր դիմադրության հոսանքն ավելի ուժեղ է, քան երբևէ, և այս ճակատի թշնամիներն ավելի թույլ դիրքերում են, քան երբևէ։
armenpress.am
Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման իր նպատակաուղղված քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ
Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։
armenpress.am
ԶՄՊԿ պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, որոնց հետագայում հայտնաբերել էին տեղի բնակիչները։
Ագշին Բաբիրովին արդեն իսկ դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
armnepress.am
Փախստականների խնդիրը պետք է ներառվի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում․ Զեյնալյան
Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պարագայում գործ ունենք ոչ միայն անձանց սեփականության իրավունքի խախտման, այլև ինքնության իրավունքի նկատմամբ միջամտության հետ, որը պաշտպանվում է անձնական կյանքի, հարգանքի իրավունքի համատեքստում, հետևաբար, եթե լինեն դատական ակտեր, որոնք կարձանագրեն վերոհիշյալ իրավունքի խախտումը, ապա պետությունը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նրա պնդմամբ՝ այստեղ կա նաև ցեղասպան քաղաքականության տարր, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վերաբերյալ միջազգային ներկայացուցչի գրասենյակին ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություններ անել և անհրաժեշտության դեպքում դիմում ներկայացնել ՄԱԿ-ի փախստականների հարցերով մասնագիտացված հանձնաժողովին։
«Այդ առթիվ պետք է լինեն ՄԱԿ-ի կողմից մշակված մեխանիզմներ, որոնք կգործադրվեն Ադրբեջանի դեմ, որպեսզի վերացվեն ցեղասպանության հետևանքներն ու փախստականներին հնարավորություն ընձեռվի վերադառնալ իրենց բնօրրանները, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանվեն նրանց իրավունքները։ Կարող են լինել նաև միջպետական համաձայնագրերով սահմանված մեխանիզմներ, որպեսզի պետություններից յուրաքանչյուրը ստանձնի իր տարածքում գտնվող և հակառակորդի կողմից տարհանված, տեղահանված, փախստական դարձած անձանց իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Զեյնալյանը։
tert,am
Առաջնագծում որոշակի անդորր է ուկրաինական զորքերի կորուստների պատճառով․ Պուտին
Այժմ առաջնագծում «որոշակի անդորր է», քանի որ ուկրաինական զորքերն անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել, ասել է Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում։
«Ռազմական գործողությունների որոշ տարրեր, իհարկե, կան՝ հրետակոծություն, հետախուզություն։ Սակայն ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացվում»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերն, ըստ երևույթին, զբաղվում են մարտունակության վերականգնմամբ՝ միավորելով նոր ստորաբաժանումները բրիգադներից, որոնք լուրջ կորուստներ են կրել՝ փորձելով ճեղքել ռուսական պաշտպանությունը։
tert.am
Հավաքական Արևմուտքը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Շոյգու
Հավաքական Արևմուտքն իսկական պատերազմ է հայտարարել Ռուսաստանբին: Այդ մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր ավանդական հավաքում:
Միջոցառմանը մասնակցել և սպաներին ողջունել ու հաջողություն է մաղթել գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արևմուտքը պատերազմ է հայտարարել, անընդհատ պատժամիջոցներ է սահմանում, հարևան պետություններում հրահրում է անկարգություններ և ռազմական հակամարտություններ»,- ասել է Շոյգուն:
Նա հավաստիացրել է, թե երկրի ղեկավարությունը կարող է համոզված լինել, որ «զինված ուժերն ամեն ինչ կանի ռազմական անվտանգությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար»:
tert.am
Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում․ Մամիջանյան
Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հավելելով, որ իրենց նպատակն է իշխանափոխությունը։
«Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»,– ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ ժամկետներից խոսել չի կարող: Միաժամանակ շեշտեց` շատ ժամանակ չունեն։