Մեկնաբանություն-Ամիր Աբդոլլահյանի տարածաշրջանային ուղևորությունները համագործակության նոր էջ են բացել
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր տարածաշրջանային ուղևորության շրջանակում այցելել է չորս երկրներ՝ Կատար, Օման, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ամիր Աբդոլլահյանի այցելություններն ուղղված են արաբական երկրների հետ ԻԻՀ հարաբերությունների վերականգնմանը։ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունից հետո տարածաշրջանի երկրներում գործընթաց է սկսվել Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար, և Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային շրջագայությունները նույնպես նույն ուղղությամբ են։ Այս առնչությամբ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դոհա կատարած այցից հետո, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հարևանների հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականության դոկտրինի հիմնարար առանցքներից մեկն է: Իրանի հարևաններն օժտված են տնտեսական, առևտրային և քաղաքական կարևոր կարողություններով»:
Ամիր Աբդոլլահիանը նաեւ Էմիրություններում ասել է.«Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցություններում նոր էջ է բացվել»։
Մյուս հարցն այն է, որ Ամիր Աբդոլլահյանի այցերը արաբական 4 երկրներ իրականացվել են Իրանի և այս երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով։ Տարածաշրջանային այս այցերի ընթացքում, իր գործընկերների հետ հանդիպելուց և խորհրդակցելուց բացի, Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և բանակցել է նաև Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, Քուվեյթի վարչապետ Ահմեդ Նավաֆ Ալ Ահմադ Ալ Սաբահի և ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդի հետ։ Ամիր Աբդոլլահյանի խոսքով, այս հանդիպումներում երկկողմ հարցեր են դրվել Իրանի և այդ երկրների պաշտոնյաների օրակարգում։
Մեկ այլ կետն այն է, որ Կատար և Օման կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հետամուտ է եղել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և այս երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռայիսին անցյալ տարի այցելեց Օման, և վերջերս Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիղը պատասխան այցով ժամանեց Իրան: Ռայիսին Կատար է այցելել 2022 թվականի փետրվարին, իսկ Կատարի էմիր Շեյխ Թամիմը նույնպես Թեհրան է այցելել 2023 թվականի մայիսին։ Այնուամենայնիվ, այս ուղևորություններն այն դեպքում կողմերի համար կառուցողական կլինեն,երբ դրանք շոշափելի արդյունքներ կունենան այս երկրների համար։ Այս առնչությամբ Հոսեյն Ամիրաբդոլլահյանը նշելով, որ Օմանի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախագահ Ռայիսիի պայմանավորվածություններին հետամուտ լինելը եղել է մեր առաջին երկու ուղղությունների օրակարգում ասել է,«Մենք քննարկել և կարծիքներ ենք փոխանակել խոչընդոտների վերացման և տնտեսական, առևտրային, զբոսաշրջության, գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության դյուրացման շուրջ»։
Կատարում, Օմանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում բնակվող իրանցիների հետ կապված հարցերին հետամուտ լինելը Ամիր Աբդոլլահյանի շրջագայությունների մյուս օրակարգն էր։
«Իրանցիներն ավելի շատ խնդիրներ ունեն Քուվեյթում և ԱՄԷ-ում, քան մյուս երկու երկրներում։ Այս առումով որոշ խնդիրներ կան իրանցիների գործունեության և ներկայության հետ կապված այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քուվեյթը և ԱՄԷ-ն, և մենք պայմանավորվեցինք, որ այդ խնդիրները պետք է արագ լուծվեն հյուպատոսական հանձնաժողովի ձևավորման միջոցով: Հետևաբար մենք կարող ենք իրանցիների կարողություններն ու հնարավորություններն օգտագործել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ», ասել է Ամիր Աբդոլլահյանը։