Պաղեստինի մասին Փարիզյան համաժողովն ավարտեց իր աշխատանքը
Փարիզյան սկանդալային համաժողովն ավարտեց իր աշխատանքը : Մասնակից երկրները նշեցին , որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի ավանաշինության շարունակումը վնասելու է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման գործընթացին :
Փարիզյան համաժողովի եզրափակիչ հաղորդագրությունում , մասնակից երկրները համաձայնության են եկել , որ մինչև 2016 թվականի ավարտը Միջինարևելյան ճգնաժամի կարգավորմանը նվիրված միջազգային մասշատով մեկ այլ համաժողով անցկացնել : Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն զգուշացրել է Միջինարևելյան ճգնաժամը երկարելու հետևանքների կապակցությամբ :
Միջինարեևլյան խաղաղության քառակողմ կոմիտեի ներկայացուցիչները և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին նշել են , որ աշխարհի պետությունները պատասխանատու են պաղեստինա-իսրայելական երկխոսությունը վերսկսելու հարցում , իսկ ավանաշինության տևակայումը կաործանարար է այդ գործընթացի համար : Ավանաշինության շարունակումը , պաղեստինյան բնակելի տարածքների ոչնչացումը , տարածքների օկուպացումը , պաղեստինցիների դեմ իսրայելցի բանակայինների և ավանաբնակ սիոնիստների բռնարարքները , համարվում են Միջինարևելյան ճգնաժամի տարածման պատճառները :
1993 թվականից ի վեր ՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար ՝ Յասեր Արաֆաթի և Իսրայելի ժամանակի վարչապետ ՝ Էսհաղ Ռաբինի միջև խաղաղության դաշինքի ստորագրմամբ , ակնկալվում էր , որ վերջ է տրվելու 1948 թվականի ճգնաժամին և Պաղեստինի օկուպացմանը ՝ ճանապարհ հարթելով պաղեստինյան անկախ պետություն ձևավորելու համար : Իսկ բանակցության առաջին տարիներին , Իսրայելի տարածամոլական քաղաքականության և ԱՄՆ-ի աջակցման շարունակման պատճառով , այս լավատեսությունն իր տեղը զիջեց կասկածի , ապա հուսալքության :
Այսօր՝ երկու տասնամյակ անց , այսպես կոչված խաղաղության բանակցությունները հասել են փարիզյան համաժողովին : Համաժողովում ունեցած ելույթում , Ֆրանսիայի նախագահ ՝ Ֆրանսուա Օլանդն ասել է , որ սա նոր հնարավորություն է Միջինարևելյան խաղաղության համար , սակայն քսան տարի ապարդյուն բանակցություններից հետո , այսօր պաղեստինյան խմբերը համոզված չեն գործընթացը շարունակելու հարցում : Պաղեստինյան խմբերն այս համաժողովը և իսրայելի հետ բանակցության վերսկսումը ցուցադրական քայլ և իսրայելի համար ձեռքբերված միավոր և պաղեստինցիների իրավունքների մոռացություն են գնահատում : Մինչդեռ Իսրայելը համաձայնել է զրո կետից բանակցությունները վերսկսել ՝ այն էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ և բանակցությունները Վաշինգտոնի հյուրընկալության պայմանով :
ԱՄՆ-ը խոչընդոտեց Փարիզյան համաժողովը : Պաղեստինի ժողովրդի իրավունքների մասին Ֆրանսիայի նախագծի հոդվածների կրճատումը և Իսրայելի հետ արաբական երկրների տնտեսական ու անվտանգության համագործակցության կարևորումը , եղել են այն պատճառները , որոնց հետևանքով փարիզյան համաժողովը պաղեստինցիների հարցի վրա կենտրոնանալու փոխարեն , դարձել է Իսրայելի և արաբների հարաբերությունների նորմալացմանն ուղղված նիստ :
Նման հանգամանքներում , պաղեստինցիների ՝ Դիմադրության և ինքնավար վարչակազմի համոզմամբ , իսրայելի հետ երկխոսությունն առանց 1967 թվականի գրավված տարածքներից Իսրայելի բանակի դուրսբերման համար ժամանակացույց և պաղեստինյան անկախ կառավարություն ձևավորելու համար թվական ճշտելու , Իսրայելին նոր հնարավորությունների ընձեռում է համարվում , որպեսզի պաղեստինյան տարածքների գրավմամբ , այդ շրջանում ավաններ կառուցի ՝ ճանապարհը ՄԱԿ-ի բանաձևերի համար փակելով :