Հունիս 28, 2023 18:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Մոսկվան իր դաշնակիցների ռազմական կարիքները բավարարելու պատրաստակամություն է հայտնել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կուբայի զինված ուժերի նախարար Ալվարո Լոպես Միերայի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել ԱՄՆ անօրինական պատժամիջոցների պայմաններում Հավանային օգնելու համար։

ՌԴ Պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շոյգուն

Այս հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշելով, որ իր կուբացի գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկվեն ռազմական ոլորտում առկա և ապագա համագործակցության բոլոր նախագծերը  ընդգծել է,-«Ռուսաստանը Կուբայի հետ միասին մտադիր է մի շարք ծրագրեր իրականացնել ռազմական և տեխնիկական ոլորտում։ Շոյգուն հայտարարել է,-«Ռուսաստանը պատրաստ է օգնել Կուբային ԱՄՆ-ի կողմից առևտրատնտեսական շրջափակման պայմաններում: Մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ն  տասնամյակներ շարունակ անօրինական  առևտրային և տնտեսական շրջափակման է ենթարկել Կուբային, մենք պատրաստ ենք օգնել Կուբայի մեր ընկերներին» ասել է նա։

Վերջին երկու տասնամյակներում Ռուսաստանը զգալի միջոցներ է ձեռնարկել իր տնտեսական և ռազմական հզորությունը վերականգնելու և միջազգային տերության մակարդակում լինելու համար, և այդ առումով քայլեր է ձեռնարկել Լատինական Ամերիկայի երկրների հետ ռազմական հարաբերություններ հաստատելու և ընդլայնելու ուղղությամբ։

Մոսկվայի նպատակն է ռազմական ներկայություն ունենալ Արևմտյան կիսագնդում և նպաստել այս տարածաշրջանի ձախակողմյան կառավարությունների ամրապնդմանը։Ռուսաստանը հատուկ մոտեցում ունի Կուբայի նկատմամբ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այդ երկիր այցերով,  նշանակալից քայլեր են ձեռնարկվել երկու երկրների միջև ռազմական և սպառազինության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Վերջին տարիներին Մոսկվան քայլեր է ձեռնարկել Հավանայի հետ ռազմական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ և բացահայտորեն ձգտում է ընդլայնել ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցությունը Կուբայի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Մոսկվայի և Հավանայի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճը պատճառ է դարձել, որ Մոսկվան մեծ ցանկություն ունենա մեծացնել իր ռազմածովային և օդային ներկայությունը Միացյալ Նահանգների շուրջ, հատկապես Ատլանտյան օվկիանոսում և Կարիբյան ծովում, որպեսզի ցուցադրի  իր հզորությունը: Այս առումով Կուբան կարելի է համարել հարմար վայր այս շրջաններ գործուղված ռուսական նավատորմի  տեղակայման համար:

Այդ կապակցությամբ 2016 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի և Կուբայի միջև ստորագրվել է տեխնիկա-ռազմական համագործակցության պայմանագիր, որը նախատեսված է չորս տարով և  որում հստակեցված են  երկու երկրների համագործակցության ոլորտները։ Այս համաձայնագրի ստորագրումը կատարվել է Ռուսաստանի ընդհանուր նպատակի իրականացման համար,որն է՝ ընդլայնել իր ազդեցության գոտին երկրի սահմաններից դուրս և  հանդես գալ, որպես միջազգային տերություն: ԱՄՆ-ն, որ Մոնրոյի դոկտրինի համաձայն՝ Լատինական Ամերիկան ​​համարում է իր ետնաբակը, միշտ  բացասական  մոտեցում ունի միջազգային այլ տերությունների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հետ Կուբայի ռազմական համագործակցության նկատամամբ: 

Այս կապակցությամբ ամերիկյան Wall Street Journal թերթը 2023 թվականի հունիսին հայտարարելով որ Չինաստանը և Կուբան բանակցում են Կուբայում ռազմական ուսումնական նոր կենտրոն կառուցելու շուրջ՝ գրեց.-«Այս ռազմական համագործակցությունը մեծացրել է ԱՄՆ-ի համագործակցությունն իր հարևանության մեջ չինական ուժերի տեղակայման կապակցությամբ: Բնականաբար Վաշինգտոնը նման մտահոգություն ունի Ռուսաստանի ու Կուբայի ռազմական ու պաշտպանական համագործակցության ընդլայման վերաբերյալ և Հավանալի կարիքներն ապահովելու մասին Շոյգույի հայտնած պատրաստակամությունը կարող է ավելի մտահոգել ԱՄՆ-ին»: 

 

Պիտակ