Մեկնաբանություն - Հայաստանը նախազգուշացրել է Կովկասյան տարածաշրջանում ապակայունացման բարձր ռիսկի առկայության կապակցությամբ
(last modified Thu, 29 Jun 2023 15:12:33 GMT )
Հունիս 29, 2023 18:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայաստանը  նախազգուշացրել է Կովկասյան տարածաշրջանում  ապակայունացման բարձր ռիսկի առկայության կապակցությամբ

Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը զուգահեռ՝ աննախադեպ սրվել է լարվածությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հունիսի 28-ին  իր թվիթերյան միկրոբլոգում  զգուշացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում  ապակայունացման  բարձր ռիսկի առկայության կապակցությամբ։ Իր թվիթերյան գրառման մեջ  Հայաստանի վարչապետը Լաչինի միջանցքի արգելափակումն ու ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումը Ղարաբաղի հայերի  համար վտանգավոր և Ղարաբաղյան երրորդ պատերազմի հիմք է որակել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա: «Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, հունիսի 28-ի գիշեր,  Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ»,–գրել է Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում։

Ավելի վաղ Փաշինյանը զգուշացրել էր, որ Բաքվի կողմից Արդարադատության միջազգային դատարանի  որոշմանը ցուցաբերվող անուշադրությունը, վատթարացրել է հումանիտար իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում:

ՀՀ վարչապետն ասել է,-«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և շեշտել էր, որ այդ որոշումն պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»:

Հայտնելով, որ դատարանի որոշումը չի կատարվում և ոչ մի բեռ չի տեղափոխվում միջանցքով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հավելեց, որ արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք  խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ»,-հայտարարել է  Փաշինյանը և արձանագրել, որ այդ որոշման չկատարումը բերել է հումանիտար ճգնաժամի:

Այս նախազգուշացումը հրապարակվել է այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել էր իր ադրբեջանցի և հայ գործընկերներին և հանդիպել ու զրուցել նրանց հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկին շուրջ։ Երեքշաբթի գիշերը մեկնարկած այս բանակցությունները շարունակվել են երեք օր։ Նկատի ունենալով ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հակամարտությունների սրումը և հայերի սպանությունների շարունակումը, անկասկած, պետք է ասել, որ ԱՄՆ-ում վերջին բանակցությունները ոչ մի կառուցողական արդյունք չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար:  

ԱՄՆ-ում վերջին ապարդյուն բանակցություններն անցան մի իրավիճակում, երբ նախորդ բանակցությունները, որոնք վարում էր Վաշինգտոնի կառավարությունը՝ արտգործնախարարների մակարդակով, նույնպես անցել էին ապարդյուն:  Փաստորեն, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը Իլհամ Ալիևի կառավարության կողմից լուծարված է հայտարարվել, փորձում է խուսափել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների գործընթացից դուրս մնալուց։ Սա այն դեպքում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է վերացնել Մինսկի միջնորդական խումբը և ելնելով Թուրքիայի ազգային շահերից այն փոխարինել Թուրքիայով: Ահա թե ինչու Իլհամ Ալիևի իշխանությունը անընդհատ հարվածում է պատերազմի թմբուկին և փորձում է կատարել Թուրքիայի պահանջները Հայաստանի դեմ։

Փորձագետների կարծիքով՝ հարավկովկասյան տարածաշրջանում տարածքներ կորզելու նպատակով Իլհամ Ալիևի կառավարության վերջին երկու տարիների գործողությունները հակասում են միջազգային նորմերին ու օրենքներին և բարիդրացիությանը։

Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքական փորձագետ Արիֆ Յունուսը, ով արտագաղթել է ԱՄՆ,  ասել է,որ  Ղարաբաղյան երրորդ պատերազմը  հավանական է տեղի ունենա 2024 և 2025 թվականներին։Արիֆ Յունուսը Հայաստանի՝ ռուսական և հնդկական նոր զինատեսակներով, իսկ Ադրբեջանի Հանրապետության՝ իսրայելական ու թուրքական զինատեսակներով զինվելը որպես ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստություն համարելով կանխատեսել է, որ  ղարաբաղյան երրորդ պատերազմում Ռուսաստանը չեզոք  չի մնա, այլ հօգուտ Հայաստանի, կպատժի Ադրբեջանին: 

Այժմ մենք ականատես ենք , որ զարգացումների գործընթացը ընթանում է հօգուտ հայերի, և հայկական բանակը վերազինվում է։ Թուրք պաշտոնյաները փորձում են ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը օգտագործելով և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելով արտոնություններ կորզել Ռուսաստանից: Այնուամենայնիվ  չի թվում,որ Մոսկվայի պաշտոնատարները պատրաստ լինեն ՆԱՏՕ-ի անդամ և Արևմուտքի առաջնորդների հետ բանակցության մեջ գտնվող  Թուրքիային  արտոնություն տալ Հարավային Կովկասում: