Մեկնաբանություն-Իրանի պաշտոնական և լիիրավ անդամակցությունը ՇՀԿ-ին
Այսօր Հնդկաստանի հյուրընկալությամբ Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ վիրտուալ ձևաչափով տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 23-րդ գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել է տարածաշրջանային այս կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական եւ լիիրավ անդամակցության մասին։ Նյու Դելիում կայացած հանդիպման կարևոր հարցերից է եղել՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի, Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների կողմից այս տարածաշրջանային կազմակերպությանը Իրանի լիիրավ անդամակցությանը ցուցաբերվող աջակցությունը:
Ակնհայտ է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ անդամակցությամբ, այս կազմակերպության անդամները կարող են օգտվել Իրանի տնտեսական, աշխարհագրական և աշխարհաքաղաքական առավելություններից՝ ամրապնդելու իրենց տարածաշրջանային և համաշխարհային դիրքը։ Որպես օրինակ, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետությունները, որոնք միշտ փորձել են օգտվել Իրանի աշխարհագրական և տարանցիկ դիրքից, այժմ կարող են ավելի հանգիստ դիմել այս համագործակցություններին։ Մյուս կողմից, Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները հնարավորություն կունենան մուտք գործել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիային ասել է.-«Իրանն ունի շատ լավ և ընդարձակ կարողություններ տնտեսական ոլորտներում, տրանսպորտային երթուղիների, միջանցքների, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում: Այս հնարավորությունները կարող են որպես հավելյալ արժեք արծարծվել այս կազմակերպությունում, և հաշվի առնելով այս կարողությունների ու հնարավորությունների անհրաժեշտությունը, Իրանի անդամակցությունը կարող է մեծ փոփոխություններ առաջացնել կազմակերպությունում»։
Բացի տարածաշրջանային հարցերի փորձագետների մեկնաբանություններից, ակնհայտ է, որ Իրանի անդամակցությամբ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ավելի մեծ ուժ և կարողություն կունենա: Որովհետև, բացի աճող քաղաքական և մշակութային ուժերից, Իրանն ունի նաև ակնառու ռազմական հզորություն՝ օգնելու և աջակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին։
Մինչ այժմ Իրանի ղեկավարները միշտ օգտագործել են իրենց ռազմական կարողությունները տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն պահպանելու համար։ 1990-ականներին Տաջիկստանի կառավարության և ժողովրդի խնդիրների լուծումը, Սիրիայում «Բաշար Ասադի» իշխանության օրոք խնդիրների լուծումը, ինչպես նաև Թուրքիայի հետ Սիրիայի խնդիրների կարգավորումը՝ Իրանի ղեկավարների վարած խաղաղ քաղաքականություններից են համարվում։ Սա է պատճառը, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի լիիրավ անդամակցությամբ այս կազմակերպության անդամները կարող են օգտագործել Իրանի փորձը տարածաշրջանում և աշխարհում խաղաղությունը պահպանելու, ինչպես նաև օտար և գերիշխանական կառավարություններին դիմակայելու համար։