Հուլիս 12, 2023 18:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չինաստանն արձագանքել է  Թայվան կղզում ԱՄՆ-ի  կենսաբանական լաբորատորիաների կառուցմանը

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն արձագանքելով ԶԼՄ-ների այն պնդմանը, թե ԱՄՆ-ն Թայվան կղզում գաղտնի կենսաբանական լաբորատորիա է կառուցում, ասել է,-«Պեկինը չի լռի»:

Թայվանի լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Միացյալ Նահանգները Թայվան կղզու զինվորականներին  կոչ է արել գաղտնի կառուցել նոր կենսաբանական լաբորատորիա՝ վիրուսների հետազոտման և մշակման հնարավորություններով: Սա առաջին դեպքը չէ, որ աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ի  կենսաբանական լաբորատորիաների մասին հաղորդումներ  են հրապարակվում:

Վերջերս հրապարակվել են տեղեկություններ Կենտրոնական Ասիայում և  Կովկասում նման լաբորատորիաների առկայության մասին, ինչը վկայում է  ԱՄՆ-ի  հակամարդկային  գործողությունները շարունակվելու մասին։ Այս լաբորատորիաների  հետքերը պետք է տեսնել աշխարհի տարբեր շրջաններում տարբեր ժամանակներում տարածված տարբեր հիվանդությունների առաջացման մեջ:

Միջազգային հարցերով փորձագետ Լի Վան Թին  այս մասին ասում է. «ԱՄՆ-ն կարծում է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կենսաբանական լաբորատորիաներ ունենալով առաջ է անցել իր մրցակիցներից, և դա այն դեպքում, երբ ոչ մի երկիր աշխարհում չի կատարել նման գործողություն,որը տարբեր  հիվանդությունների ծագման պատճառով կհանգեցնի մարդկանց զանգվածային սպանության, բայց ԱՄՆ-ն  իր մեջ այդ համարձակությունը գտավ և  հեշտությամբ լաբորատոր տարբեր հիվանդություններով ցեղասպանություն գործեց»: 

Թայվանում իրավիճակն այլ է, քանի որ Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը, և Պեկինի հայտարարության համաձայն, վճռականորեն պաշտպանելով Չինաստանի ազգային և տարածքային ինքնիշխանությունը, երբեք թույլ չի տա ԱՄՆ-ին Թայվանը վերածել ավերիչ ու անմարդկային փորձարկումների  վայրի։Այդիսկ պատճառով Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ վճռականորեն  դիմակայելու է ԱՄՆ-ի նման գործողություններին։

Միջազգային հարցերով փորձագետ Ֆարջադ Ամինն այս առնչությամբ ասում է. «ԱՄՆ-ի  քաղաքականությունը այսպես կոչված, մարդու իրավունքների քողի տակ  ճգնաժամ է ստեղծում և դեմ է մարդկության։ Սա այն դեպքում, երբ հաղորդումները վկայում են  երկրագնդի  մարդկանց դեմ տարբեր ձևերով ԱՄՆ-ի  ամենասարսափելի հանցագործությունների մասին , որոնցից մեկը նման լաբորատորիաներում արտադրված աղտոտված վիրուսների օգտագործումն է զանգվածային ոչնչացման զենքերի հետ մեկտեղ»։ 

Ամեն դեպքում, ըստ ամերիկյան Politic թերթի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մոսկվա կատարած այցի ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել միջուկային զենք չօգտագործել։ Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն չնայած աշխարհի հակազդեցությանը, մտադիր է կասետային ռումբեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի  նպատակն է ամեն, նույնիսկ մարդկանց զանգվածային սպանությունների գնով, պահպանել իր համաշխարհային հեգեմոնիան:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր շրջաններում , այդ թվում արևելյան Ասիայում , հատկապես Չինաստանում տարբեր հիվանդություններ են տարածվել, որոնց աղբյուրը հետագայում պարզվում է,որ աշխարհի տարբեր շրջաններում ԱՄՆ-ին պատկանող կենսաբանական լաբորատորիաներն են: Ի դեպ ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների մասին Հոլիվուդի պատրաստած ֆիլմները ոչ միային վկայում են իրողության մասին, այլև աշխարհի ժողովուրդներին  ուղղված մի տեսակ զգուշացում է, որ իրենք  համաշխարհային իմպերիալիզմին ընդդիմանալու դեպքում կարող է հայտնվեն նման զենքերի թիրախում: