Իրանը պատասխանել է իր կողմից ահաբեկչությանը սատարելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i20302-Իրանը_պատասխանել_է_իր_կողմից_ահաբեկչությանը_սատարելու_մասին_ԱՄՆ_ի_հայտարարություններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը մի հաղորդագրություն տարածելով , հակադարձելո է ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակում Իրանի անունն ընդգրկելու ԱՄՆ-ի քայլին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 09:05 Asia/Tehran
  • Իրանը պատասխանել է իր կողմից ահաբեկչությանը սատարելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը մի հաղորդագրություն տարածելով , հակադարձելո է ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակում Իրանի անունն ընդգրկելու ԱՄՆ-ի քայլին :

ԱՄՆ-ի տեսանկյունից , ահաբեկչության բնութագրումը համապատասխանում է Վաշինգտոնի քաղաքական նկրտումներին : Համաձայն այդ բնութագրման , ազատությունից ու անկախությունից զրկված ժողովուրդների օրինական պայքարը համարվում է ահաբեկչության դրսևորում : Օրինակի համար , ԱՄՆ-ի տեսանկյունից , սիոնիստ թշնամու դեմ պաղեստինյան խմբերի դիմադրությունն ահաբեկչական քայլ է գնահատվում : Ուստի ոտնձգության դեմ նրանց մղած պայքարին Իրանի ցուցաբերած աջակցությունը համարվում է ահաբեկչության սատարում : Դա այն դեպքում , երբ ԱՄՆ-ը որպես պետական ահաբեկչության գլխավոր աջակից , պաշտպանվելով Սիոնիստական ռեժիմի կողմից , Պաղեստինի օկուպացված ժողովրդին զրկում է իր նախնական իրավունքներից : ԱՄՆ-ը երկակի քաղաքականություն է որդեգրում ոչ միայն ահաբեկչության , այլև մարդու իրավունքների հարցի կապակցությամբ :

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում արևմուտքի հավակնությունը սկզբունքորեն անիրական բնույթ է կրում , քանզի ԱՄՆ-ն և արևմուտքը դերակատար են եղել ԻԼԻՊ-ի և ԱԼ-Ղաիդայի նման ահաբեկչական խմբավորումների ստեղծման գործում և նրանց ծառայեցրել են իրենց անօրինական շահերին : Կոծկելով ու անտեսելով այս նենգ երևույթին Սաուդյան Արաբիայի և մյուս դաշնակիցների ցուցաբերած քաղաքական ու ֆինանսական լայնամասշտաբ հովանավորությունը , ԱՄՆ-ն դարձել է Եմենից մինչև Լիբիա միլիոնավոր մուսուլմանների բռնահարման ու անօթևանության պատճառը :

Արևմտյան երկրների երիտասարդներին հղած երկրորդ նամակում , իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը լուսաբանելով այդ երկակի մոտեցումը , Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը համարել է արևմուտքի քաղաքականության բացահայտ հակասությունը , առաջ քաշելով այն հարցը , թե այս ոճրագործ ռեժիմն ինչո՞ւ երբեք լրջորեն իր ազդեցիկ դաշնակիցների կամ գոնե միջազգային առերես անկախ կազմակերպությունների կողմից չի պախարակվել :

ԱՄՆ-ը տարածաշրջանում երեք նպատակներ է հետապնդում : Առաջին նպատակը տարածաշրջանում ճգնաժամ հարուցելն է , որը թափ է ստացել ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ : Երկրորդ նպատակն է Իսրայելի համար ապահով անկյուն ստեղծելու համար իրանաֆոբիայի տարածումը : Իրականում ԱՄՆ-ի համար կարևոր հանգամանքը ՝ Սիրիայում , Լիբանանում և Պաղեստինում Դիմադրության օղակի թուլացումն է : Տարածաշրջանի մասնատման գաղափարի իրագործումը , որ տարիներ առաջ ներկայացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից , Վաշինգտոնի հետապնդած երրորդ նպատակն է : Իհարկե այս նպատակների իրականացման գործում առանցքային դեր են ունեցել տարածաշրջանային երկրները ՝ Թուրքիան , Սաուդյան Արաբիան և Կատարը :

Ինչպես նշվել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում, նման անցյալով ԱՄՆ-ն չի կարող պատասխանատվությունից խույս տալով , մյուս պետություններին ու ազգերին մեղադրել ահաբեկչությանը սատարելու մեջ : Դա այն դեպքում , երբ 17,000 նահատակներ ունենալով , Իրանը համարվում է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական քայլերի գլխավոր զոհը :