Մեկնաբանություն-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը Լաչինի հարցով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204686-Մեկնաբանություն_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդի_արտահերթ_նիստը_Լաչինի_հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանը պահանջել է կանխել հայերի ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից պաշարված Ղարաբաղում։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Օգոստոս 17, 2023 19:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը Լաչինի  հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանը պահանջել է կանխել հայերի ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից պաշարված Ղարաբաղում։

Ադրբեջանական ուժերի  կողմից շրջափակված Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կայացել է Երևանի կառավարության պաշտոնյաների բազմիցս խնդրանքներից հետո։

Չորեքշաբթի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում  ունեցած ելույթում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  անդրադառնալով Ղարաբաղում տիրող իրավիճակին ասել է,-«Լաչինի միջանցքը  Ղարաբաղը  Հայաստանի և արտաքին աշխահի հետ կապող միակ ճանապարհն է, և դրան այլընտրանք չկա»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է,-«Միավորված ազգերի կազմակերպությունը, որպես հեղինակավոր կառույց, պետք է կանխի ցեղասպանությունը Ղարաբաղում»:

Արձագանքելով ՄԱԿ-ին ուղղված  Հայաստանի այս խնդրանքին՝ Բաքվի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի ղեկավար և տարածաշրջանի հարցերով ադրբեջանցի փորձագետ  Ֆարհատ Մամեդովն այդ նիստում ունեցած ելույթում ասել է,-«Ղարաբաղի պաշարման նպատակն է՝ կանխել զենքի և հայ զինվորների տեղափոխումը Ղարաբաղի շրջան»:

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ուշադրություն չեն դարձրել  Արդարադատության միջազգային դատարանի կողմից վերջին ամիսներին արձակված հրամանին։

Սույն թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը եզրակացրել էր, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Այնուհետև Արդարադատության միջազգային դատարանը մի քանի անգամ ընդգծել է իր հրամանի կատարումը, սակայն Բաքվի իշխանությունները բոլորովին ուշադրություն չեն դարձնում  միջազգային այս կառույցի հրամաններին։

Այս կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են Լեռնային Ղարաբաղի բնակիչների ծանր վիճակի մասին և կոչ արել դադարեցնել Լաչինի միջանցքի օկուպացումը, սակայն Բաքվի իշխանությունները, որոշ շահագրգիռ  երկրների աջակցությամբ, անտեսել են այդ նախազգուշացումները և  ամեն օր  ավելի են ամրապնդել իրենց դիրքերը  Լաչինի միջանցքում:

Բաքվի և Երևանի միջև բանավեճերը  այն դեպքում են շարունակվում,երբ  «Արմենիան Ուիքլի»-ն հայտնում է  Ղարաբաղում սովի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին։ Ակնհայտ է, որ ներկա գործընթացի շարունակմամբ, թվում է, թե իրավիճակը ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում օր օրի ավելի է վատթարանալու։

Օրերս ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում 30.000 երեխաների ներկայությանը, ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունը  էթնիկ զտումների քաղաքականության շրջանակում, սադրիչ  գործողություններ է իրականացնում հայերի դեմ, սպանում նրանց ապա  ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները»։

Բաքվի իշխանությունները առաջարկում են օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար,սակայն  հայկական կողմը կտրականապես դեմ է արտահայտվել այդ ճանապարհին:

Երեւանի իշխանությունները գիտեն, որ ադրբեջանական կողմն այս առաջարկով մտադիր է փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը։ Կասկած չկա,որ, որ Հայաստանի հետ տարաձայնություններին վերջ տալու համար օտարների խորհրդով Իլհամ Ալիևի կառավարության ջանքերն արդյունավորվեն, քանի որ այդ ջանքերը ոչ թե Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի համար են, այլ  այդ երկրի նախագահին հաճոյանալու համար:

Հատկապես,որ Բաքվի կառավարությունը ստորագրելով 10 կետից բաղկացած մոսկովյան համաձայնագիրը,ղարաբաղյան հակամարտության դադարեցման հարցում հասել է իր նպատակներին ու ցանկություններին: