Մեկնաբանություն- Իրանի և Դիմադրության առանցքի գերակա դիրքը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204832-Մեկնաբանություն_Իրանի_և_Դիմադրության_առանցքի_գերակա_դիրքը_տարածաշրջանում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, անդրադառնալով ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կայսերապաշտության չարագործություններին, ասաց.«Այսօր ԱՄՆ-ն առավել քան երբևէ անկում է ապրում, և թշնամին այսօր թուլության գագաթնակետին է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 20, 2023 19:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի և Դիմադրության առանցքի գերակա դիրքը տարածաշրջանում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, անդրադառնալով ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կայսերապաշտության չարագործություններին, ասաց.«Այսօր ԱՄՆ-ն առավել քան երբևէ անկում է ապրում, և թշնամին այսօր թուլության գագաթնակետին է»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ վեհաժողովում գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է, որ թեև դիվանագիտությունը լավագույն տարբերակն է, սակայն դիվանագիտությունն առանց ուժի արդյունավետ չէ: Նա նշել է, որ այսօր Իսլամական հեղափոխությունը և Դիմադրության առանցքը ԱՄՆ-ի, զավթիչ Իսրայելի և նրա դաշնակիցների դեմ  գերակա դիրք են զբաղեցնում տարածաշրջանում, և դա ձեռք է բերվել հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստնության ու նրբանկատության, և իսլամական ումմայի քրտնաջան աշխատանքի ու հաստատակամության շնորհիվ։ 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն այս խոսքերով մատնանշել է տարածաշրջանում առկա իրողությունները և նշել, որ ԱՄՆ-ի ազդեցության նվազմանը զուգահեռ՝ տարածաշրջանում հզորացել է Դիմադրության առանցքը և  մեծացել է այդ ուժերի ազդեցությունը, ինչպես նաև երկրների մոտ ցանկություն է առաջացել շարժվել փոխգործակցության և մերձեցման ուղղությամբ։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո անցած չորս տասնամյակների ընթացքում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը հիմնականում ականատես է եղել երկու շարժումների և կոալիցիաների առճակատմանը, որոնցից մեկը գլխավորում է ԱՄՆ-ն ​​և նրա դաշնակիցները, այդ թվում Սիոնիստական ​​ռեժիմը: Նրանց ուղեկցում են տարածաշրջանի մի շարք զիջող պետություններ: Այս շարժումը հետապնդում է Արևմուտքի շահերը և անկախ տերությունների թուլացումը: Մյուս շարժումը դիմադրության առանցքն է Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք դաշնակից պետությունների, այդ թվում Սիրիայի, Եմենի, Իրաքի, Լիբանանի Հեզբոլլահի և այնպիսի խմբավորումնեի առանցքայնությամբ, որոնք են ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը: Այս շարժման քայլերի գլխավոր նպատակն է՝ պաղեստինյան դատի պաշտպանությունը,  գերիշխանության համակարգին դիմակայելը և օտար զավթիչների ներկայությանն ընդդիմանալը:

Չնայած անկախ երկրներին ու դիմադրության առանցքին հարող խմբերին ոչնչացնելու կամ թուլացնելու տարածաշրջանային և արտաքին ուժերի, այդ թվում նաև ԱՄՆ-ի գործողություններին, այդ երկրներն ու խմբերն օրեցօր ուժեղացել են և ազդել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զարգացումների վրա. Այսպիսով տարածաշրջանում զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ​​ռեժիմի ցանկությանը հակառակ։

Միևնույն ժամանակ անկում է ապրում Արևմուտքի քաղաքական և տնտեսական հեգեմոնիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, և աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռացում։ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրները գնում են միմյանց հետ համագործակցելու և օտարերկրյա կողմերից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումն Իրանի հետ, Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական այլ երկրների շփումներն Իրանի հետ տարաձայնություններին վերջ տալու նպատակով, ինչպես նաև արաբական երկրների դիրքորոշումների փոփոխությունը Սիրիայի նկատմամբ այն զարգացումներից են, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ այն երկրները, որ մինչ այժմ, հատկապես անվտանգության ոլորտում, կախված են եղել ԱՄՆ-ից, այսօր փորձում են փոխել իրենց գործելաոճը և հարևանների հետ զարգացնել համագործակցությունն ու գտնել տարածաշրջանային մեթոդներ իրենց խնդիրները լուծելու համար։

Ակնհայտ է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջնորդությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը կարևոր և ազդեցիկ դեր է խաղացել տարածաշրջանի իսլամական երկրներին դեպի մերձեցում մղելու և նաև դիմադրության ճակատի ամրապնդման գործում:

Իր հարևանների հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և անվտանգության հարաբերությունները զարգացնելով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմք է ստեղծել տարաձայնությունները հարթելու և ԱՄՆ-ի ու սիոնիստների սպառնալիքներին դիմակայելու համար, որոնց արդյունքում այսօր ԱՄՆ-ն անհաջողության է մատնվել տարածաշրջանում և մեծացել է Դիմադրության առանցքի ազդեցությունը:

Անդրադառնալով վերջին չորս տասնամյակներում գերագույն առաջնորդի խոհեմ կառավարման տարբեր կողմերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Եթե ​​նայենք վերջին 45-ամյա պատմությանը, ապա կտեսնենք, որ առաջ գնալով մեր թշնամիները թուլանում են, իսկ մենք ու Դիմադրության առանցքը հզորանում ենք»։