Մեկնաբանություն- Բաքվի և Անկարայի միջև ռազմական բանակցությունների նոր փուլը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ Բաքու:
Թուրքիայի պաշտպանության նախարարին պաշտոնապես դիմավորել է Ադղրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է.«Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած զինվորական պաշտոնյաների պատվիրակությունը՝ Բաքվում կքննարկի տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ ռազմական համագործակցության հետ կապված այլ հարցեր»։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական և տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ հովանավորելով Իլհամ Ալիևի կառավարությանը, ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Էրդողանի կառավարության պաշտոնյաները բազմիցս խոստովանել են Թուրքիայի դերը ղարաբաղյան երկրորդ պատերազմում և Բաքվին ցուցաբերված աջակցությունը հայերի դեմ։
Այսօր էլ Թուրքիայի իշխանությունները փորձում են հրահրել ղարաբաղյան երրորդ պատերազմը, որպեսզի բռնագրավեն Հայաստանի հարավային շրջանները: Այդ կապակցությամբ Թուրքիան և Ադրբեջանը մինչ այսօր համատեղ զորավարժությունների մի քանի փուլ են անցկացրել ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում։
Անկարայի ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները Ադրբեջանի համար թուրք զինվորական կառավարիչ ընդունելով, փորձում են կատարել Թուրքիայի պահանջը Հարավային Կովկասում։ Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցության նպատակն է իրականացնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Կասպից ծովին և Կենտրոնական Ասիային միանալու գաղափարը։ Թուրքիան ձգտում է նաև բռնագրավել Հայաստանի Սյունիքի մարզը, և Իլհամ Ալիևից է պահանջում իրագործել այդ ցանկությունը:
Բաքվի իշխանությունները այս անցումն անվանում են «Զանգեզուրի միջանցք», իսկ Անկարայի պաշտոնատարները՝ «Թուրքական միջանցք»։ Վերջնական նպատակը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» ստեղծումն է:
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ստեղծվելու դեպքում, հիմքեր կստեղծվեն Իրանի և Հայաստանի սահմանների մշտական անջատման համար։ Դրա դիմաց Բաքվի կառավարությունը կունենա անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Հայաստանի կառավարության պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը բացելու Ադրբեջանի նախագահի ջանքերը ոչ մի առնչություն չունեն կատարված բանակցությունների և կայացած համաձայնությունների հետ:
Նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթներում և դրան հաջորդած՝ Եվրոպական խորհրդի մասնակցությամբ Բրյուսելում և Պրահայում ստորագրված պայմանագրերում ոչ մի հիշատակում չկա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախատեսվող միջանցքի մասին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Բաքվի և Անկարայի ղեկավարների այս պահանջին:
Միաժամանակ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական փոփոխությունները, հատկապես այլ երկրների սահմանների փակումը, չեն համապատասխանում միջազգային հանրության կանոններին ու սովորույթներին։ Այդ իսկ պատճառով, պետք է ասել, որ անհավանական է թվում Բաքվի և Անկարայի ոչ լեգիտիմ պահանջների իրականացումը: ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը Իրանի և Հայաստանի համար խնդիրներ առաջացնելուց բացի, այդ միջանցքի շահագործման դեպքում, տուժելու է նաև Ռուսաստանը:
Փաստորեն, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) լավ հնարավորություն կունենա մոտենալ Ռուսաստանի սահմաններին: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այդ երկրի այլ պաշտոնյաներ միշտ դեմ են արտահայտվել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և այդ կապակցությամբ զգուշացրել են։
Տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալով, փորձագետներն ասում են, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Բաքու պարզապես «շոու է, որի նպատակն է վախեցնել տարածաշրջանի ժողովուրդներին՝ Հարավային Կովկասում պատերազմ և քաոս ստեղծելու համար և ծառայում է օտարների շահերին»։