Մեկնաբանություն - Կովկասի վերջին զարգացումները և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը
Այն իրավիճակում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսպես կոչված, քառակողմ հանդիպում համակարգելու նպատակով այցելել է Նախիջևան, Երևանի կառավարության պաշտոնյաները հերթական անգամ դեմ են արտահայտվել Հայաստանի հարավային տարածքում միջանցքի կառուցմանը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մերժելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու գաղափարը, ասել է,-«Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանությանը Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու»:
Գնել Սանոսյանը նաև հայտարարել է,-«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Սպասվածին հակառակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, որոնք երեկ (սեպտեմբերի 25-ին) Նախիջևանում մամուլի համար համատեղ հայտարարություն են տարածել, որևէ տեսակետ չեն հայտնել Զանգեզուրի միջանցքի կապակցությամբ։
Թվում է, թե Բաքվի և Անկարայի իշխանությունները լռել են Նախիջևանում տարածած հայտարարության մեջ՝ մտածելով, որ սադրիչ հանդիպման անցկացումը կարող է տարածաշրջանի կառավարություններին և ժողովուրդներին կենտրոնացնել իրենց ցանկությունների ու շահերի վրա։ Էրդողանի Նախիջեւան կատարած այցից հետո, միջազգային սիոնիստական հոսանքին հարող փորձագետները փորձել են կենտրոնանալ Հայաստանի հարավում այսպես կոչված ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման վրա։ Այս միջանցքը կառուցվի թե ոչ,միևնույն է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս հակաիրանական հայտարարություններով մեծապես տուժելու են տարածաշրջանի ժողովուրդները:
Այդ իսկ պատճառով միջազգային սիոնիստական հոսանքին հարող փորձագետները հայտարարել են, որ թեև Նախիջևանում տեղի ունեցած հանդիպման վերջնական հայտարարության մեջ միջանցքի հարցը չի նշվել, սակայն չի բացառվում, որ այն քննարկվել է Էրդողան-Ալիև դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
Որովհետև որոշ վերլուծաբաններ համոզված են, որ «Բաքուն, որ իր վերահսկողության տակ է վերցրել Ղարաբաղը, իր ջանքերը կկենտրոնացնի Զանգեզուրի միջանցքի իրականացման նպատակի վրա, որը նախկինում բազմիցս ընդգծել է»։
Այս համատեքստում Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Սիոնիստական ռեժիմի հետ կապված փորձագետ «Թոմաս դե Վաալը» համոզված է,-«Զանգեզուրի միջանցքի հարցը եղել է Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական գիծը»։
Սիոնիստական ռեժիմին հարող այս փորձագետը Բաքվի և Անկարայի առաջնորդներին ուղղորդելով , իր X-ի միկրոբլոգում գրել է,-«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական գրավումից մի քանի օր անց միանգամայն հավանական է, որ նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը»:
Այս հարցը ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ Իրանի և Հայաստանի սահմանը փակելու գործողությունը տարածաշրջանում գործարքի շրջանակից դուրս նպատակներ ունի։ Այդ իսկ պատճառով Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ընդունելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և կտրականապես դեմ են այդ գործողությանը։ Անցած ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի կառուցման գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։ Մինչդեռ Երևանի կառավարության պաշտոնյաները բազմիցս դեմ են արտահայտվել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխությանը։
Ադրբեջանի նախագահի վերջին ջանքերը պարզապես օտարերկրացիներին ծառայելու և կովկասյան տարածաշրջանում քաոս ստեղծելու փորձեր են, որպեսզի այդ կերպ Ռուսաստանն իր սահմանների զգայուն շրջաններում իր դիրքերը զիջի ԱՄՆ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) , իսկ Իրանը տարածաշրջանում ավելի մեծ դժվարությունների մեջ հայտնվի: