Մեկնաբանություն - ԱՄՆ-ն ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանում և Հարավային Կովկասում
Ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան համընկնում է Ղարաբաղում վերջին զարգացումների հետ, ինչը վկայում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի թուլացման վերաբերյալ ենթադրություններին զուգահեռ , այս տարածաշրջանում Վաշինգտոնի միջամտողական նոր ծրագրի մասին:
Այն, ինչի ականատեսն ենք այս օրերին, ղարաբաղյան նոր զարգացումներին զուգահեռ, Բայդենի վարչակազմի քաղաքական գործունեության արագացումն է Հարավային Կովկասում, հատկապես Վաշինգտոն-Երևան հարաբերություններում։
Բայդենի վարչակազմը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և առավելագույնս օգտվել Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության հնարավորությունից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ մոտեցումը լուրջ մտահոգություններ է առաջացրել այս երկրի և կովկասյան տարածաշրջանի ապագայի համար։ Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքին մերձենալու Փաշինյանի փորձը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական ապագայի համար։ Անտարակույս, մերձենալով Հայաստանին և Փաշինյանի կառավարությանը, Բայդենի կառավարությունը ոչ միայն նպատակ չունի օգնել Երևանին,այլև Սպիտակ տունն ունի հստակ և թաքնված նպատակներ։
Վաշինգտոնի կառավարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում մեծ ազդեցություն ունենալու և այս տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման նպատակով, որոշել մերձենալ Հայաստանին և փորձում է սերմանել այն հարցը, որ իբր ձգտում է աջակցել Երևանին, բայց կուլիսների հետևում Սպիտակ տունն ունի ապակայունացնող նպատակներ, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար:
ԱՄՆ-ի նպատակներից մեկը միանշանակ Կովկասյան տարածաշրջան ներթափանցելն է, և հավանաբար Մոսկվայի վրա ավելի մեծ ճնշում գործադրելը։
Որպես Երևանի ավանդական գործընկեր՝ Ռուսաստանից Հայաստանի հեռանալը, և ԱՄՆ-ին մերձենալը կարևոր ազդանշան է Հարավային Կովկասում անհանգիստ ապագայի ձևավորման համար։ Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ԱՄՆ-ի միջամտողական ռազմավարությունը հաստատ այս երկրում չի ավարտվի, և Սպիտակ տունը ապագայում լրջորեն հետամուտ է լինելու Հարավային Կովկասի ապակայունացման նախագծին։
Թվում է, թե Հայաստանը չի գիտակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում ՌԴ-ի դերի թուլացմանը զուգահեռ ԱՄՆ-ի ազդեցության բացասական հետևանքները: Նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ կապված պայմաններն օգտագործելն է՝ Կովկասում Վաշինգտոնի շահերին համահունչ նոր աշխարհաքաղաքական պայմաններ ձևավորելու համար:
Նոր աշխարհակարգի ձևավորմանը և միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքի անկմանը զուգընթաց Սպիտակ տունը ձգտում է վերականգնել իր դիրքը։ Նկատի առնելով,որ ԱՄՆ-ն մշտապես փորձել է երկրներում անկայունություն ստեղծել, Սպիտակ Տունը ներկայումս թիրախավորել է Հարավային Կովկասի տարածաշրջանը, քանի որ աշխարհաքաղաքական առումով այն համարվում է ռազմավարական տարածաշրջան Վաշինգտոնի համար՝ Ռուսաստանի հետ հարևանության պատճառով: ԱՄՆ-ի առաջին քայլը Հայաստանում հնարավորինս իր ազդեցությունը մեծացնելն է , և այս տարածաշրջանում Վաշինգտոնի շահերին համահունչ կառավարություն ստեղծելը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լուրջ լարվածության պատճառով ԱՄՆ-ն փորձում է ներկայանալ որպես հակամարտությունների լուծման ուժեղ միջնորդ, սակայն կուլիսներում Սպիտակ տունը չի ցանկանում լուծել Կովկասի խնդիրներն ու հակամարտությունները, այլև նպատակ ունի սրել լարվածությունն այս տարածաշրջանում, քանի որ այդպիսով Սպիտակ տան շահերը կապահովվեն, և Բայդենի վարչակազմը նոր լծակ կգտնի Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար։
Աղբյուր՝ ԻՌՆԱ