ՀԱՊԿ-ի հետ ՌԴ-ի համագործակցությունն ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i20689-ՀԱՊԿ_ի_հետ_ՌԴ_ի_համագործակցությունն_ընդլայնվում_է
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է.-«Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում Մոսկվան կհամագործակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հետ»:«ՀԱՊԿ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը դիմակայելու համար»,հավելել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 15:30 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի հետ ՌԴ-ի համագործակցությունն ընդլայնվում է

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է.-«Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում Մոսկվան կհամագործակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հետ»:«ՀԱՊԿ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը դիմակայելու համար»,հավելել է նա:

Հաշվի առնելով Եվրասիայի տարածքում անվտանգության վիճակը և ծայրահեղական խմբավորումների,հատկապես ԻԼԻՊ-ի սպառնալիքների մեծացումը , կարելի է վերլուծել Պատրուշևի արտահայտությունները:

Ռուսաստանը երկար ժամանակ է ինչ այդ երկրում ,մասնավորապես հյուսիսային Կովկասում, պայքարում է ծայրահեղականների դեմ:

ՌԴ անվտանգության պաշտոնյաների խոսքերով՝ Ռուսաստանի մոտ 5000 քաղաքացիներ ԻԼԻՊ և «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումների անդամներ են և նրանց վերադարձը երկիր դարձել է մղձավանջ երկրի անվտանգության պաշտոնյաների համար: Այդ ծայրահեղականները գաղափարական դրդապատճառներից բացի, ունեն ռազմական հմտություններ, այդ իսկ պատճառով նրանց վերադարձը լուրջ վտանգ է ներկայացնում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների համար:

Ծայրահեղականությունից բխող ահաբեկչական սպառնալիքներն օրըստօրե մեծանում են: Այս կապակցությամբ ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը, որպես Եվրասիական երկիր և ՀԱՊԿ-ի անդամ, զգուշացրել է ահաբեկչության վտանգի կապակցությամբ և աշխարհի , այդ թվում ՀԱՊԿ երկրներին կոչ է արել պայքարել այդ չարաբաստիկ երևույթի դեմ:

Վերջին երկու տարիների ընթացքում էական ու կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ինչը պատճառ է դարձել, որ ՀԱՊԿ անդամ երկրները փորձեն քայլեր ձեռնարկել անվտանգության նոր իրավիճակի հետ համակերպվելու և միաժամանակ այդ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը , Տաջիկստանը և Ռուսաստանը: Իսկ Սերբիան և Աֆղանստանը դիտորդի կարգավիճակ ունեն կազմակերպությունում: Հաշվի առնելով ,որ կազմակերպության անդամների կեսը գտնվում է Կենտրոնական Ասիայում, ՀԱՊԿ-ն յուրահատուկ ուշադրություն է դարձնում այդ տարածաշրջանի ու հարավային Ասիայի իրադարձություններին:

Ներկայումս նկատի առնելով, որ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների զգալի մասը ներգրավված է թաքֆիրական ահաբեկչական խմբավորումներում և նրանք գտնվում են Սիրիայում ու Իրաքում, նրանց վերադարձն իրենց երկիր լուրջ սպառնալիք է համարվում այդ երկրների ներքին անվտանգության համար: Այդ պատճառով, ներկայումս Մոսկվան համոզված է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր առաքելություններից մեկը պետք է լինի ծայրահեղականների ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը: Ծայրահեղականների ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու վերաբերյալ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի արտահայտությունները կարելի է գնահատել այս շրջանակում: Եվրասիայում ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ առաջին քայլը ՀԱՊԿ անդամ երկրների համախոհությունն է և ահաբեկչությանը դիմակայելու նպատակով հավաքական քայլեր ձեռնարկելը: Ներկայումս ՀԱՊԿ-ի պաշտոնական նպատակն է՝ պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը և նրանց տնտեսական շահերը: