ԵՄ գերագույն դատարանն անօրինական է համարել փախստականների կալանավորումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i20731-ԵՄ_գերագույն_դատարանն_անօրինական_է_համարել_փախստականների_կալանավորումը
ԵՄ գերագույն դատարանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ եվրոպական կառույցի անդամ երկրները Շենգենյան գոտու սահմանները հատելու պատճառով չպիտի կալանքի տակ առնեն անօրինական էմիգրանտներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 07:38 Asia/Tehran
  • ԵՄ  գերագույն դատարանն անօրինական է համարել փախստականների կալանավորումը

ԵՄ գերագույն դատարանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այդ եվրոպական կառույցի անդամ երկրները Շենգենյան գոտու սահմանները հատելու պատճառով չպիտի կալանքի տակ առնեն անօրինական էմիգրանտներին:

ԵՄ գերագույն դատարանի այս վճիռը նոր հարված է համարվում այդ մայրցամաքում փախստականների ճգնաժամի մեղմացմանն ուղղված ջանքերին: Լյուքսեմբուրգում հաստատված արդարադատության գերագույն դատարանի հայտարարության մեջ ասված է, որ համաձայն ԵՄ օրենքների, ԵՄ քաղաքացի չհամարվող և անօրինական կերպով սահմանները հատած փախստականների կալանավորումը համարվում է անօրինական, պայմանով, որ ավելի վաղ նրանց արտաքսման մասին վճիռ արձակված չլինի:

Այս վճիռն արձակվել է Գանայի քաղաքացի Սելինա Աֆումի գործի կապակցությամբ, ով մեկ ուրիշ անձնավորության անցագրի միջոցով ավտոբուսով Բելգիայից Բրիտանիա ուղևորվելիս Ֆրանսիայի ոստիկանության ուժերի աշխատակիցների կողմից կալանավորվել էր Լը Մանշի նեղուցում:

Ֆրանսիայի ոստիկանության ուժերը նրան առանց թույլտվության այդ երկրի սահմանները մտնելու մեղադրանք առաջադրելով, Բելգիայից պահանջել էին կրկին ընդունել նրան: Իր կալանավորման վճռի կապակցությամբ Աֆումի հակընդեմ հայցի մասին ԵՄ գերագույն դատարանի արձակած վճռի համաձայն, այդ քայլը հակասում է անօրինական էմիգրանտներին արտաքսելու կամ նրանց վերադարձնելու մասին ԵՄ-ի օրենքներին:

Դա ի տես այն բանի, որ Չեխական հանրապետությունն ու Սլովակիան մերժել են փախստականների ընդունման համար Մ-ի կողմից որոշված քվոտաները:

Չեխական հանրապետության Սենատի նախագահ Միլան Սթեքը և Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյի Դանքոն համաձայնության են եկել, որպեսզի մերժեն փախստականների ընդունման համար ԵՄ-ի կողմից սահմանված քվոտաներն ու նաև այն տուգանքը, որ ԵՄ-ն որոշել է յուրաքանչյուր փախստականի մերժելու դիմաց գանձել իր անդամ երկրներից:

Չեխական հանրապետության վարչապետ Բոհոսլավ Սոբոթքան ընդգծել է, որ Չեխական հանրապետությունն անօրինական է համարում ԵՄ-ում փախստականների ընդունման քվոտաները և գերադասում է ԵՄ-ն մանրամասնորեն գործադրման հանձնի փախստականների հոսքը սանձելու համար Թուրքիայի կառավարության հետ կնքած պայմանագիրը:

«Եթե փախստականների հոսքը Եվրոպա շարունակվի, դա կնշանակի, որ Թուրքիան չի կատարել դեպի Եվրոպա փախստականների հոսքը սանձելու կապակցությամբ իր ստանձնած պարտավորությունները և եվրոպական երկրները պարտավորված են լինելու փախստականների մուտքը կանխելու համար առավել խստացնել իրենց սահմանների վերահսկողությունը: Եվրոհանձնաժողովն էլ նախօրեին կոչ է արել բարեփոխում կատարել ապաստանության հարցով ԵՄ-ի քաղաքականություններում:

Այս առաջարկի համաձայն, եթե ԵՄ-ի անդամ մի երկրում փախստականների ու ապաստանության համար դիմումների թիվը որոշված չափը գերազանցի, ապաստանության դիմում ներկայացրած անձինք ավտոմատ կերպով կբաժանվեն եվրոպական այլ երկրներում:

ԵՄ-ն ցանկանում է յուրաքանչյուր մերժված փախստականի դիմաց 250 հազար եվրո տուգանք գանձել նրան մերժող երկրից: Դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիան երեքշաբթի օրը հայտարարեց, որ 2014 թվականից ի վեր 10 հազար հոգի զոհվել է Միջերկրական ծովում, ինչը սարսափելի թիվ է համարվում: ՄԱԿ-ին կից այս կառույցը դեպի Եվրոպա գաղթի ճամբին զոհվածների թիվը 2014 թվականին՝ 3500 հոգի, 2015 թվականին՝ 3771 հոգի, իսկ 2016 թվականի սկզբից մինչ այսօր՝ 2814 հոգի է հայտարարել: