Մեկնաբանություն - Օկուպացված Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ տարաձայնությունները խորացել են ԱՄՆ-ում
Օկուպացված Պաղեստինում վերջին զարգացումները, հատկապես «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը և Սիոնիստական ռեժիմի զանգվածային հարձակումները, և փաստորեն Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը, տարաձայնությունների տեղիք են տվել ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում: Մինչ հանրապետականները և դեմոկրատների զգալի մասը ցանկանում են պաղեստինցիների դեմ խիստ միջոցներ ձեռնարկել, մի շարք անկախ և դեմոկրատ քաղաքական գործիչներ քննադատել են Իսրայելի հանցավոր գործողությունները։
ՀԱՄԱՍ-ի վերջին գործողությունների մասին հետախուզական զեկույցը զայրացրել է հանրապետական օրենսդիրներին: Այս կոնգրեսականներից ոմանք լքեցին Բայդենի վարչակազմի պաշտոնյաների չորեքշաբթիօրը գումարված նիստը,որտեղ հանրապետականները քննադատեցին Բայդենի վարչակազմի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, քննարկեցին Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, օկուպացված Պաղեստինից ամերիկացիների տարհանումը և այլ հարցեր:
Axios կայքի փոխանցմամբ՝ այս իրադարձությունը վկայում է «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունից հետո ամերիկյան երկու կուսակցությունների քաղաքական գործիչների միասնության հարաբերական կորստի մասին։ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ Ազգային հետախուզության վարչության պաշտոնյաներն այս հանդիպմանը հայտարարեցին, որ Իրանի և ՀԱՄԱՍ-ի գործողությունների միջև որևէ ուղղակի կապ լինելու ապացույց չկա: Հանրապետականները ցանկանում են «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության պատրվակով Իրանին ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցության մեջ մեղադրելով, ուժեղացնել ճնշումը Թեհրանի դեմ:Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին այդ կապակցությամբ ասել է,-«Սիոնիստական ռեժիմի հովանավորները և ռեժիմի որոշ մարդիկ վերջին երկու -երեք օրերին անհեթեթ հայտարարություններ անելով ասել են, թե Իրանը կանգնած է այս տեղաշարժերի հետևում, սակայն չարաչար սխալվում են: Մենք պաշտպանում ենք Պաղեստինը: Մենք համբուրում ենք Պաղեստինի երիտասարդության հնարամիտ ու խելացի նախագծողների ճակատներն ու բազուկները, բայց սա հենց պաղեստինցիների գործն է»։
Դա այն դեպքում ,երբ անկախ քաղաքական գործիչները, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության առաջատար թեւը Պաղեստինի հարցում ԱՄՆ-ում գերակշռող հոսանքի դեմ դիրքորոշում են որդեգրել։ Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը, ով նույնպես հրեա է, մեղադրել է Սիոնիստական ռեժիմին միջազգային օրենքները խախտելու մեջ և ասել, որ Իսրայելը խախտում է միջազգային օրենքները՝ պաշարելով Գազայի «բացօթյա բանտը»։«Գաղտնիք չէ, որ Գազան եղել է բացօթյա բանտ, որտեղ միլիոնավոր մարդիկ պայքարում են ապրուստը հոգալու համար: Քաղաքացիներին թիրախավորելը ռազմական հանցագործություն է, անկախ նրանից, թե ով է դա անում: Իսրայելի կողմից Գազայի հատվածին սննդի, ջրի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարման ամբողջական արգելումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է ,ինչը միայն վնասում է անմեղ քաղաքացիներին», - նշել է Սանդերսը չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում որոշ դեմոկրատ օրենսդիրներ, որոնք կոչվում են առաջադեմ, քննադատական դիրքորոշում են որդեգրել Իսրայելի հակապաղեստինյան գործողությունների նկատմամբ։ Այս կապակցությամբ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռաշիդա Թլայբը հայտարարություն է տարածել՝ կապված օկուպացված Պաղեստինում հակամարտությունների նոր փուլի մեկնարկի հետ, և Իսրայելը համարել է ապարտեիդի ռեժիմ։Այս հայտարարության մեջ Թլայբը կոչ է արել վերացնել շրջափակումը, դադարեցնել Գազայի օկուպացումը և ոչնչացնել ապարտեիդի համակարգը, որը ստեղծել է խեղդող և անմարդկային պայմաններ,ուստի դրանք հաղթահարելու միակ ճանապարհը Դիմադրությունն է:Նրա տեսակետից Սիոնիստական ռեժիմի անմարդկային գործողությունները և պաղեստինցիների դեմ աճող ճնշումները հատկապես Գազայի հատվածում առաջացրել են Դիմադրության վերջին արձագանքները, այդ թվում՝ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը։
Պաղեստինի ճնշված ժողովրդի, հատկապես Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունները դատապարտելու հարցում այս ամերիկացի քաղաքական գործիչների դիրքորոշումը ցույց է տալիս, որ չնայած տարածված քարոզչությանը և Բայդենի վարչակազմի և ամերիկյան Կոնգրեսի մեծ մասի Իսրայելի օգտին որդեգրած դիրքորոշումներին, սակայն ամերիկյան ներքին քաղաքականության դաշտում ի հայտ է եկել ուժեղ հոսանք, որը ցանկանում է փոխել Միացյալ Նահանգներում Իսրայելին միակողմանի պաշտպանելու վրա հիմնված ավանդական մոտեցումը: