Մամուլի տեսություն 29․10․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208328-Մամուլի_տեսություն_29_10_2023
Արևմտյան լրատվամիջոցները տարածելով կեղծ լուրեր, բացահայտորեն փորձել են շահարկել  զարկերակային ճնշման անկման   հետևանքով  թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդի մահը։ Նրանք սցենար ստեղծելով,այս միջադեպը  վերածել են Իրանում անկարգություններ հրահրելու և դիվերսիա իրականացնելու միջոցի, սակայն Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ ձախողեցին նրանց զուր ջանքերը։ 
(last modified 2025-10-04T15:59:35+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 19:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29․10․2023

Արևմտյան լրատվամիջոցները տարածելով կեղծ լուրեր, բացահայտորեն փորձել են շահարկել  զարկերակային ճնշման անկման   հետևանքով  թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդի մահը։ Նրանք սցենար ստեղծելով,այս միջադեպը  վերածել են Իրանում անկարգություններ հրահրելու և դիվերսիա իրականացնելու միջոցի, սակայն Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ ձախողեցին նրանց զուր ջանքերը։ 

Ջամե Ջամ

Կարևոր վերլուծական կետեր՝ Գազայում սիոնիստների կողմից ուրբաթ երեկոյան իրականացված գործողության մասին․ Համակողմանի գործողության ծանր ձախողում

 Ջամե Ջամ թերթին տված հարցազրույցում իրազեկ աղբյուրն ասել է,-Ուրբաթ երեկոյան Գազայի վրա սիոնիստների իրականացրած հարձակումը պարունակում է կարևոր կետեր, որոնցից մի քանիսին կանդրադառնանք։ 

1- Սիոնիստական ​​գործողությունները հիբրիդային են (օդային, ցամաքային, ծովային հարձակումներ Գազայի հատվածի հյուսիսում և  օդային հարձակում Ռաֆահի կողմից):

2- Մի քանի ժամ շարունակ աննախադեպ ուժեղ կրակահերթեր հրետանու, անօդաչու թռչող սարքերի, կործանիչների միջոցով,ապա ռեժիմի հատուկ ստորաբաժանումների անցում իրենց տեղակայման վայրերից 5 կիլոմետր հեռավորության վրա և  Ալբուրաջի ու Բեյթ Հանուն  մտնելու փորձ։

3- Գործողության ձախողումից ու տասնյակ տանկերի ու զրահապատ մեքենաների ոչնչացումից և  ավելի քան 50 զինվորների սպանվելուց ու վիրավորվելուց  հետո, երեկոյան ժամը 9-ին սկսեցին նահանջել  եւ վերադառնալ Գազայից 5 ​​կիլոմետր հեռավորության վրա գտնվող նույն մեկնարկային կետը։ 

4- Ուրբաթ գիշեր տեղի ունեցած գործողութիւնը հիմնական ու հիբրիդայի գործողութիւն էր, որի արդյունքում Սիոնիստական ռեժիմը  կրեց ծանր պարտութիւն։

5- Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած գործողության ընթացքում  Դիմադրության կազմակերպությունը ոչ մի հարված չի ստացել; 

 

Իրան

Մահացել է թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը

Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը մեկ ամիս առաջ դպրոց մեկնելիս, Շոհադա հրակարակի մետրոյի կայարանում զարկերակային ճնշման անկման հետևանքով կորցրել էր գիտակցությունը և հայտնվել կոմայի մեջ։ Բժիշկները գործադրել են բոլոր ջանքերն աղջկան փրկելու համար, սակայն հիվանդանոցի հատուկ խնամքի բաժանմունքում 28 օր անց Արմիտան մահացել է։

Արմիտա Գերավանդը ընկերուհիների հետ մտել է մետրո, որտեղ զարկերակային ճնշման անկման հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել գետին և գլխի հարվածից ուշագնաց եղել:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Արմիտան մի քանի րոպե սրտի կանգ է ունեցել և մի քանի հայրենակիցների, մետրոյի աշխատակիցների և շտապօգնության աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել է մասնագիտացված  հիվանդանոց:

Ցավոք գլխուղեղի վնասվածքի պատճառով նա որոշ ժամանակ գտնվել է կոմայի մեջ և 28 օր անց մահացել: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ նրա մոտ զարկերակային ճնշման հանկարծակի անկման հետևանքով գետնին ընկնելու պատճառով առաջացել է գլխուղեղի վնասվածք և գլխուղեղի ցնցում, ուղեղին բավարար քանակությամբ թթվածին չի հասել և առաջացել է «ուղեղային այտուց»։

 

Էըթեմադ

Սիոնիստական ​​հանցագործությունների զոհերի 70 տոկոսը կանայք և երեխաներ են

Պաղեստինի Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ անթիվ հանցագործություններ է կատարել իր ռազմական մեքենայով, իսկ էլեկտրաէներգիայի և կապի բոլոր գծերի ամբողջական անջատումը թույլ չի տալիս շտապօգնության և փրկարարական խմբերին հասնել ռմբակոծությունների վայրեր և տեղափոխել վիրավորներին։

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն այնքան անմխիթար է, որ հնարավոր չէ նկարագրել, և սիոնիստական ​​ագրեսիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում նահատակվել է Պաղեստինի ավելի քան 8000  քաղաքացի, որոնց 70%-ը կանայք, երեխաներ և ծերեր են։ .

Նաև, մոտ 20,000 մարդ վիրավորվել է, հազարավոր մարդիկ դեռևս փլատակների տակ են:

 

 Դոնյայե Էղթեսադ

Նեոլիբերալիզմի ի հայտ գալն  ու անկումը

Նեոլիբերալիզմ բառն այժմ դարձել է քաղաքական վիրավորանք, և նեոլիբերալիզմը մեղադրվում է այսօրվա սոցիալ-տնտեսական գրեթե բոլոր խնդիրների համար՝ սկսած բանկերի ձախողումներից մինչև եկամուտների անհավասարություն, գիգացիոն տնտեսություն և  ամբոխավարական պոպուլիզմ:

Այնուամենայնիվ, նեոլիբերալիզմը արդեն քառասուն տարի է ,որ  ամերիկյան կառավարության հիմնական տնտեսական դոկտրինն  է։

 

Tert.am

Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, կարծում եմ նաև Ադրբեջանը․ Շահրամանյան

Հաջորդ քայլը կլինեն այն հարցերը, որոնք թույլ կտան ամրագրել մեր քաղաքացիների վերադարձը Արցախ։

Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը․

 «Դա մեր օրակարգային հարցերից է ու պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թե ինչ կարգավիճակով Արցախ պետք է վերադառնանք, դա քննարկումների բանակցությունների հարց է։

Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշել է ԱՀ նախագահը։

 

168․am

Ռուս-թուրքական համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս. Պուտինը շնորհավորել է Էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Վերջին հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ և ընդհանուր առմամբ լուրջ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»,- ասվում է շնորհավորանքում:

Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով։

«Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս, խոշոր համատեղ նախագծերը համակարգված կերպով իրականացվում են: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ», - հավելել է Պուտինը:

«Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու: Ես անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, ինչպես նաև ձեր բոլորի հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ընդգծել է Պուտինը:

 

Iravunk.com

Ֆրանսիայի կողմից հասցեագրված մեղադրանքը ծիծաղելի է և անընդունելի. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Երամիության Խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:

«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում:

Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ գերատեսչության, Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»