Ուկրաինան և Վրաստանը ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կայացման շեմին, Ուկրաինան և Վրաստանը այդ կազմակերպության անդամներին կոչ են արել համաձայնություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումին:
Վրաստանի պաշտպանության նախարար՝ Թինաթին Խիդաշելին ասել է.«ՆԱՏՕ-ի անդամներն առավել քան Վրաստանը, այս երկրի անդամակցության կարիքն ունեն»: Ուկրաինայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ՝ Հաննա Հոպկոն ասել է.«ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինային անվտանգություն կբերի»: Հոպկոն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել իրական ռազմավարության մասին խորհել՝ Ռուսաստանից Ուկրաինայի ժողովրդին պաշտպանելու համար:
Հաշվի առնելով ստեղծված նպաստավոր պայմանները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի և Ուկրաինայի դիմումը վերստին ներկայացվել է:
Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում տիրող լարվածությունն ինտենսիվացել է տարբեր, այդ թվում Ուկրաինայի ճգնաժամի , արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման և ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու ուղղությամբ տարվող ջանքերի պատճառներով:
Հաշվի առնելով , որ 2016 թ.-ի հունիսին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Ուկրաինան և Վրաստանը համոզված են, որ այժմ լավ ժամանակ է` ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումները ներկայացնելու համար: Իհարկե Ռուսաստանը հենց սկզբից, այսինքն՝ 21-րդ դարի առաջին տասնամյակին Վիկտոր Յուշչենկոյի և Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք, դեմ էր Ուկրաինայի ու Վրաստանի արևմտամետ կառավարությունների դիմումներին և ՆԱՏՕ-ին այդ երկու երկրի անդամակցությունը համարում էր կարմիր գիծ ՌԴ ազգային անվտանգության համար:
2008 թ.-ին Վրաստանի ռազմական ուժերի կողմից Հարավային Օսեթիայի վրա իրականացված հարձակման պատրվակով տեղի ունեցավ Ռուսաստան-Վրաստան պատերազմը: Սակայն Կրեմլն այն որպես պատեհ առիթ օգտագործեց` Թբիլիսիի կառավարությանը լրջորեն զգուշացնելու համար:
Այդ պատերազմից հետո, թեև ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները շարունակվեցին ու ընդլայնվեցին, բայց այդ երկրի պաշտոնյաները վերստին չարծարծեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային: Չնայած Յուշչենկոն մեծ ցանկություն ուներ, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանը բազում խոչընդոտներ հարուցեց և Յուշչենկոյի կառավարությանը ճնշեց ու ՆԱՏՕ-ին զգուշացրեց Ուկրաինայի անդամակցության վտանգավոր հետևանքների կապակցությամբ: Փաստորեն մինչև 2010 թ.-ը, երբ ավարտվեց Յուշչենկոյի նախագահության ժամանակաշրջանը, Մոսկվան կանխեց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այնուամենայնիվ Ուկրաինայում 2014 թ.-ին Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ մեկ այլ արևմտամետ կառավարություն իշխանության գալուց հետո, կրկին անգամ այդ երկրի պաշտոնյաները փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին` Մոսկվայի սպառնալիքների դիմաց անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Սակայն Մոսկվան խստորեն դեմ է երբեք դա թույլ չի տալու: Վրաստանի և Ուկրաինայի արևմտամետ կառավարությունները հուսով են,որ կկարողանան ՆԱՏՕ-ի կարևոր անդամներ՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի համաձայնությունը շահելով, հասնել իրենց նպատակին: