Մեկնաբանություն- Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի երկամսյա ոճրագործության վիճակագրությունը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գազայում տեղի ունեցած հումանիտար աղետը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը վկայակոչելու հիմնական պատճառը:
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 99-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր քարտուղարը կարող է Անվտանգության խորհրդի ուշադրությունը սևեռել ցանկացած հարցի վրա, որը, իր կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը»: Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը հազվադեպ օգտագործվող դիվանագիտական գործիք է, որը թույլ է տալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին Անվտանգության Խորհրդին զգուշացնել ցանկացած հարցի վերաբերյալ, որը կարող է խորացնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված սպառնալիքները:
Գուտերեշի խոսքով՝ Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմն ու հանցագործությունը սպառնում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, իսկ Անվտանգության խորհուրդը չի կարողացել դադարեցնել պատերազմը Գազայի դեմ։ Վիճակագրությունն ապացուցում է, թե ինչ է արել Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ։
Գազայի առողջապահության նախարարության կողմից հայտարարված վերջին վիճակագրության համաձայն՝ Գազայում նահատակվել է մոտ 17700 մարդ, վիրավորվել ավելի քան 48000 մարդ։ Նահատակների թվում են ավելի քան 7800 երեխաներ և ավելի քան 6100 կանայք:
Սա պաշտոնական վիճակագրությունն է։ Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, նահատակների թիվը նույնիսկ ավելի քան 23 հազար մարդ է, քանի որ ավելի քան 6 հազար մարդ կա պատերազմի անհետ կորածների թվում կամ մնացել են փլատակների տակ, և ստեղծված իրավիճակում հնարավոր չէ հեռացնել բեկորները և դիերը։
Ավելին, Գազան այլևս հարմար չէ բնակության համար: Գազայի տների ավելի քան 60%-ը կամ ամբողջությամբ ավերվել են, կամ լրջորեն վնասվել։ Գազայի առողջապահության նախարարության խոսնակն ասել է,- Զավթիչները միտումնավոր թիրախ են դարձրել 130 առողջապահական կենտրոններ և շարքից հանվել է 20 հիվանդանոց։
Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է. -Հակառակ օկուպանտների պնդումներին, Գազայում անվտանգ վայր չկա, և սիոնիստներն ամենուր ռմբակոծում են։ Նաև Գազայի հյուսիսում 800.000 մարդ առանց սննդի և դեղորայքի է, և ռմբակոծությունները նույնպես սպառնում են նրանց:
Չնայած մարդկային զոհերի քանակի և կենսական նշանակությամբ ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ ներկայացված վիճակագրությանը, փաստերը վկայում են այն մասին, որ պատերազմի շարունակմամբ իրավիճակը կսրվի։
Գազան լիակատար շրջափակման մեջ է, վառելիքին, սննդին, հիմնական ապրանքներին, էլեկտրաէներգիային և նույնիսկ բժշկական ու բուժման սարքավորումներին հասանելիությունն անհնար է: Ձմեռն սկսվելով ամենացածր մակարդակի կհասնի կանանց և երեխաների խնդիրներին դիմակայելու կարողությունը։
Համաձայն այս վիճակագրության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեջբերել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը և Անվտանգության խորհրդի նախագահ Խոսե Խավիեր Լոպես Դոմինգեսին ուղղված նամակում նշել է Գազայի հատվածում հասարակական կարգի ամբողջական փլուզումն անհնարին կդարձնի անգամ սահմանափակ մարդասիրական օգնություն ուղարկելը։
Չնայած Գուտերեշի գործողություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան իր նիստում չկարողացավ բանաձև ընդունել Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմը դադարեցնելու մասին։ Միացյալ Նահանգները հերթական անգամ վետո դրեց Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու և հրադադար հաստատելու առաջարկված բանաձեւի վրա։ Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձեւի վրա վետո դնելու ԱՄՆ-ի քայլը ցույց տվեց, որ Անվտանգության խորհուրդը Վաշինգտոնի և սիոնիստական շահերի պատանդն է դարձել։