Մամուլի տեսություն 12․12․2023
Իրադարձությունները, ինչպիսիք են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող տնտեսական առճակատումը, Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև Գազայի պատերազմը, հաստատում են նոր աշխարհի ձևավորումը, որտեղ Իրանը կարող է վերաիմաստավորել իր դերը:
Իրան
Իրանի դերը ապագա աշխարհակարգի մեջ և տնտեսական կառուցվածքի բարեփոխման անհրաժեշտությունը
Իրանի տնտեսության և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդոզին հոդվածում գրել է. «Իրանի տնտեսությունը միջազգային ասպարեզում պատմականորեն իր դիրքերը սահմանել էր նախքան 2012 թվականի պատժամիջոցների սահամնումը, որոնք դրսևորվոեցին նավթային և բանկային և արժութային պատժամիջոցների տեսքով: Իրանի և աշխարհի միջև դերերի բաժանումը հիմնված էր «նավթի արտահանման և Պարսից ծոցից նավթի մատակարարման անվտանգության ապահովման», և դրա դիմաց «միջազգայինորեն ընդունված արտարժույթի հասանելիության և զարգացման միջոցների ներմուծման» վրա։ Իրանի հասանելիությունը միջազգայինորեն ընդունված արտարժույթին նշանակում էր, որ Իրանի տնտեսությունը կարող էր գործել արևմտյան արտարժույթի և բանկային մթնոլորտում:
Ներկայիս աշխարհում տեղի են ունենում բազմաթիվ միջադեպեր և իրադարձություններ։ Դեռ մի քանի տարի առաջ «Իրանի դերի վերասահմանման միջոցով պատժամիջոցների չեզոքացման» մասին խոսելը հեռու էր թվում, սակայն իրադարձությունները, ինչպիսիք են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող տնտեսական առճակատումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, հաստատում են նոր աշխարհակարգի ձևավորումը։
Քեյհան
Իսրայելի ռեժիմը կանգնած է պատերազմը շարունակելու թե ավարտելու ճգնաժամի առջև
Գազայի պատերազմի սկզբից անցել է մոտ տասը շաբաթ։ Իսրայելի զավթիչ ռեժիմի մարտական ռազմավարությունը միշտ եղել է «վճռական հարձակում կարճ ժամանակում»։ Այժմ վճռական գրոհն իրականացվել է ամենաամբողջական տեսքով, բայց այն չի եղել «կարճ ժամանակում»։ Հետեւաբար, մինչ այժմ նրա մարտական ռազմավարության առնվազն 50%-ը մնացել է տեղում։ Ե՞րբ է գալու այս պատերազմի վերջը։ Ոճրագորրծ ռեժիմի բանակը, անշուշտ, չգիտի այս հարցի պատասխանը, ավելին նույնիսկ Ամերիկան, որպես հակամարտության մեջ ներքաշված նրա արտաքին աջակիցը, նույնպես չգիտի այս հարցի պատասխանը։ Ամերիկյան որոշ շրջանակներ խոսել են պատերազմի ավարտի մասին մինչև այս տարվա վերջ, այսինքն՝ երեք շաբաթից, սակայն այս ժամկետը նույնպես հստակ չէ, քանի որ Գազայի ուժեղ դիմադրության պատճառով հայտնի չէ, որ իսրայելական կեղծ ռեժիմը, որը տասը շաբաթվա ընթացքում չի կարողացել իրականացնել հայտարարված երեք հիմնական նպատակներից գոնե մեկը, կկարողանա դրան հասնել առաջիկա երեք շաբաթների ընթացքում։
Իրան
Պատերազմի կնքահայրը
Հոկտեմբերի 7-ի գործողությունը համակողմանի հարված հասցրեց Սիոնիստական ռեժիմին. Ռազմական, հետախուզական, անվտանգային, հեղինակության և նույնիսկ տնտեսական հարված, որնը նշված գործողությունից հետո մի քանի օր շարունակ շոկի ու շփոթության մեջ պահեց այս ռեժիմի ղեկավարներին։ Այս գործողությունը ասիմետրիկ ու պարտիզանական այս պատերազմում զավթիչներին պատճառեց ամենամեծ կորուստները, պաղեստինյան դիմադրության ուժերի կողմից գերեվարվեցին հարյուրավոր զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Հազարից ավելի սիոնիստների սպանությունից զատ, ռեժիմի համար այս վիճակագրությունը նույնիսկ դասական պատերազմներում էր աներևակայելի:
Հեղղինակազրկելով նրանց, պաղեստինյան դիմադրությունը նսեմացրեց Սիոնիստական ռեժիմի անվտանգության հզորությունը և կորտեց այդ ռեժիմի անպարտելիության առասպելի կարծրատիպը: Այս անակնկալ գործողության հետևանքով առաջացած շոկը և պաղեստինյան խմբերի ներթափանցումը օկուպացված տարածքներ, ընդորում նրանց առաջխաղացումը երկու անգամ գերազանցում էր Գազայի հատվածի տարածքը, այդ ռեժիմի ռազմական և անվտանգության ուժերին հասցրեց ներքին փլուզման եզրին։ Այս միջադեպի հետցնցումները հանգեցրին նրան, որ Իսրայելի ռազմական ու քաղաքական ուժերը սկսեցին մեղադրել միմյանց անգործության համար։
Ջամեջամ
Washington Post. Չինացի հաքերները հարձակվել են ամերիկյան տասնյակ ենթակառուցվածքային կենտրոնների վրա
Վկայակոչելով ԱՄՆ-ի արդյունաբերության գծով պաշտոնյաների և ղեկավարների խոսքերը, The Washington Post-ը գրել է, որ Չինաստանի բանակն ընդլայնում է իր կարողությունը ԱՄՆ-ի հիմնական ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրաէներգիայի, ջրի, կապի և տրանսպորտային ցանցերը խափանելու համար:
Անցած տարվա ընթացքում չինացի հաքերները ներթափանցել են ավելի քան 20 զգայուն ամերիկյան կազմակերպություններ։
Armenpress.am
Սուրեն Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում վերահաստատել են հագեցած օրակարգով համագործակցելու պատրաստակամությունը։
Panorama.am
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Զելենսկու հետ
Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Մայլիի երդմնակալության արարողության շրջանակներում Բուենոս Այրեսի Casa Rosada նախագահական պալատում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իսպանիայի թագավորի, Ուրուգվայի, Պարագվայի, Չիլիի, նախագահներին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և առկա ներուժի լիարժեք իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։
Վահագն Խաչատուրյանը գործընկերների հետ զրույցի ընթացքում ներկայացրել է տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի գործողությունները՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմնարար սկզբունքներին և դրույթներին։
News.am
Չեմ կարծում՝ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքը դեռ Ադրբեջանում է. Ալեն Սիմոնյան
Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում մնալու փաստն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել:
Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու մասին է:
Չեմ կարծում, որ կարելի է Բաքվին վերագրել միտք, առ այն որ ռուսական կողմը անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը:
Armenpress.am
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կարող է փոխանցել 32 հայ գերիների վերադարձի հետ կապված։
«Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված կամ փոփոխություն՝ չկա: Գործընթացն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ և ենթադրում եմ առաջիկա օրերին կլինի»,-ասաց Սիմոնյանը։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Armenpress.am
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցերի շուրջ:
Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք:
Panorama.am
Արցախի ժողովրդի իրավունքների աղետալի վիճակը 2023 թ-ին.Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի ամփոփումը
2023 թվականին շարունակվեց Արցախի Հանրապետության բլոկադան, որի ընթացքում խախտվեցին Արցախցիների հիմնարարա բոլոր իրավունքները։ Դրան հաջորդեց ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով եղան հարյուրավոր զոհեր և Արցախի Հանրապետության ժողովուրդը ստիպված եղավ բռնագաղթել իր հազարամյակների բնօրրանից։ Panorama.am-ը դիմեց իրավապաշտպան, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին՝ խնդրելով գնահատել անցած տարվա իրադարձություններն արցախահայության իրավունքների տեսանկյունից։
«Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքերի մասին, պետք է հասկնանք, որ մարդու իրավունքների ոտնահարումը տեղի են ունենում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Այս առումով ինչը, որ տեղի է ուենցել Արցախի և արցախցիների հետ ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի ոգուն ու տառին։
Ինչո՞ւ է տեղի ունեեցել և ի՞նչ է տեղի ունեցել։
Իրականում Ադրբեջանը գաղտին չի արել, նախապես հայտարարել է իր գործողությունների մասին՝ որպես «հակատեռորիստական», դրանով իսկ հավասարեցնելով ամենակարևոր մարդու իրավունքներից մեկը՝ որը երկու միջազգային դաշնագրերի առաջին մասերի միակ հոդվածն է՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նույնացնելով արդեն իսկ իրացված ինքնորոշան իրավունքի համարադդ պայքարն ահաբեկչության հետ։ Ադրբեջանը հայտարարում է ի լուր աշխարհի, որ Արցախում տեղի է ունեցել, ոչ թե ազգային ազատագրական և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար պայքար, այլ այն տեռորիստական գործողություններ են և ինքը որդպես այդպիսին է անօրինական ձևով առևանգել և ձերբակալել Արցախի Հանրապետության նախկին գործող ղեկավարներին։
Ոտնահարվել է Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, ինչպես նաև Սոցիալական, տնտեսակն և մշակութային միջազգային իրավունքների դաշնագիրը։
Հայտնի իրավաբան Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիզ Գաբրիել Օրերո Օկամպոն հստակ հայտնել է, որ այն, ինչը որ բոլորը բնութագրում են որպես շրջափակում, իրականում ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայի 2-րդ կետի 3-րդ ենթակետով կոչվում է «ցեղասպանություն»։